
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ հավանություն տվեց Աբխազիայից փախստականների եւ տեղահանվածների դրության մասին բանաձեւը: Փաստաթղթին հավանություն են տվել 14 պետություններ: 11-ը քվեարկել են դեմ եւ 105-ը ձեռնպահ են մնացել: Այնտեղ ասվում է, որ անհրաժեշտ է մշակել բոլոր փախստականների եւ տեղահանվածների Աբխազիայի իրենց տները արագ կամավոր վերադառնալու ժամանակացույց: «Գլխավոր վեհաժողովը ճանաչում է բոլոր փախստականների եւ տեղահանվածների ու նրանց ժառանգների Աբխազիա վերադառնալու իրավունքը անկախ նրանց ազգային պատկանելությունից»,-ասվում է բանաձեւում: Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում Աբխազիայի հակամարտության արդյունքում առաջացած դեմոգրաֆիական փոփոխություններով: Բանաձեւը կարեւորում է փախստականների եւ տեղահանվածների գույքային իրավունքների պահպանումը՝ ներառյալ «էթնիկ զտման» զոհերին»: ԳՎ-ն կոչ է արել «բոլոր անդամ պետություններին թույլ չտալ, որ իրենց իրավասության տակ գտնվող անձինք ցանկացած գույք ձեռք բերեն Աբխազիայի տարածքում՝ խախտելով վերադարձող անձանց իրավունքները»: Այն երկրները, որոնք հավանություն են տվել վրացական նախագծին, կազմում են ՄԱԿ-ի անդամ երկրների ընդհանուր թվի միայն 7 տոկոսը, սակայն դրանց թիվը երեքով ավելին էր, քան հակառակորդներինը: Վրաստանին աջակցած 13 երկրների թվում են՝ Ալբանիան, Ադրբեջանը, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան, ԱՄՆ-ն ու Ուկրաինան: Ռուսաստանը դեմ է եղել վրացական նախագծին՝ համարելով, որ դա կհանգեցնի վրաց-աբխազական հակամարտության նոր սրացման: Ռուսաստանի դիրքորոշմանը սատարեցին եւս 10 պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Իրանը, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը, Մյանման, Սերբիան, Սիրիան, Սուդանը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ, չունեն իրավաբանական ուժ եւ պարտադիր չեն կատարման համար:

Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱԼԵՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի ...ՀԱԵ ՎՐԱՑ ԹԵՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է «ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ» ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնում Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու ...ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ԿԱՐՈՏ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը՝ Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ...ՌԴ ԱԳՆ.ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
«Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆԴԵՊ
Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը ստիպում են Հայաստանին, որը չունի իր տարածքում ազդեցիկ հրեական համայնք, զգուշավոր քաղաքականություն ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
2
Ներկա պահի դրությամբ լայնածավալ զինված ընդհարումները Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակների միջեւ անիրատեսական են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին հերթին, մենք անում ենք ամեն ...ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՈԴ ԴԵ ԲՅՈՐ-ԲՈՒՔԻՔԻՈՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երեւան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 14-ին Երեւան է ժամանել Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ քարոզչական է համարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները միջազգայնացնելու Թբիլիսիի բոլոր փորձերը եւ մեղադրել է Թբիլիսիին ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՊԿ-Ի «ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՈՐՈՇԵԼ, ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ ԹԵ ՈՉ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՌՈՒՅՑ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՍԱՏԱՐՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

