
Հրատարակված է Մայիս 14, 2008
ԵՄ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՒՈՒՄ Է ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԸ
- : Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանաձեւի կատարման գործընթացն այն հիմքն է, որից ելնելով որոշումներ կկայացվեն Հայաստանի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Անդրադառնալով բանաձեւի կոնկրետ դրույթներին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ «կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ, հիմնական ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվել էին արտակարգ դրության ժամանակ: Մասնավորապես, խոսքը հանրահավաքների մասին է, ինչպես նաեւ իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց ազատելու մասին: Կան խնդիրներ, որոնք առավելապես ընդհանուր գործընթացի մաս են, օրինակ, երկխոսությունն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1 իրադարձությունների հետաքննությունը: Մեր կարծիքով, ավելի լավ կլինի այդ ամենն արագ անել»: Սեմնեբին տեղեկացրել է, որ ԵԽԽՎ բանաձեւը կյանքի կոչելու վերաբերյալ քննարկումներ է անցկացրել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ՝ ընդդիմության հետ: «Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ, ինչպես երդմնակալության արարողությունից առաջ, այնպես էլ՝ հետո: Նա հավաստիացրեց, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան ես պատրանքներ չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր եւ կառույցներ, որոնք այլ կարծիք կունենան: Մնում է սպասել՝ կլուծվեն արծարծված խնդիրները թե ոչ»,-նշել է Սեմնեբին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մայիսի 14-ին Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, որոնք տեղի կունենան Հայաստանում 2008 թվականի աշնանը: Համաժողովի ...ԱԼԵՔՍԵՅ ՎԼԱՍՈՎ. ԱՅՍՕՐ ԿՐԵՄԼԸ ՉՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՍՏԱԿ ԲԱՆԱՁԵՒ
«Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-նշել է Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական ...ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER-2008 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին: Այդ մասին զորավարժությունների ծրագրման համաժողովի բացմանը Երեւանում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ...ԵՂԻՍԱԲԵԹ II. ԹՈՒՐՔԻԱՆ, ՈՐԸ ԿԱՄՐՋԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԵՒ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԻՋԵՒ, ՄԻՇՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՂԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Թուրքիան առանցքային դեր է կատարում աշխարհի որոշ անհանգիստ տարածաշրջաններում խաղաղության, քաղաքական եւ տնտեսական կայունության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՍԵՐԲԻԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Կոսովոյի անջատումը Սերբիայից պետք է վերանայվի: Այդ մասին Եկատերինբուրգում լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կոսովոյի տարածքն անջատվեց Սերբիայից միակողմանի կարգով, ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՍՏԱՆ ԽՆԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնգրեսական Ջիմ Կոստան նամակ է հղել Մարիա Յովանովիչին, որի թեկնածությունը Սպիտակ տունն առաջարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Նամակում կոնգրեսականը խնդրում է դիվանագետին իր տեսակետը հայտնել ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՆՇԵՑ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում ...ԵՄ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՒՈՒՄ Է ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԸ
: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանաձեւի կատարման գործընթացն այն հիմքն է, որից ելնելով որոշումներ կկայացվեն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
ԵԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ

ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

