
Հրատարակված է Մայիս 14, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
- Մայիսի 14-ին Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, որոնք տեղի կունենան Հայաստանում 2008 թվականի աշնանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ բացման խոսքով հանդես եկան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը եւ Դաշնակցային ցամաքային բաղադրիչ ուժերի Հայդելբերգի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտտին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 30 ազգության շուրջ 110 զինվորականներ: Նրանցից 37 -ը ՆԱՏՕ-ի տարբեր հրամանատարություններից են, 63-ը` արդեն իսկ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած 21 պետություններից: Իրենց սպաներին Հայաստան են գործուղել ՆԱՏՕ-ի անդամ 7 երկների (ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Հունաստան, Հունգարիա եւ Մեծ Բրիտանիա), ԳՀԽ անդամ 13` այդ թվում նաեւ Հայաստանը, (Ալբանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Չեռնոգորիա, Ղազախստան, Մոլդովա, Սերբիա, Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան եւ Ուկրաինա) եւ Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության մեկ (Միացյալ Արաբական Էմիրություններ) երկիր: Հիմնական պլանավորման համաժողովի օրերին կշարունակվի զորավարժության պլանի մշակումը, կհամաձայնեցվեն իրավական հարցերը, կհամակարգվեն ուսումնավարժական միջոցառումների ծրագրերը, կամբողջացվեն անձնակազմի համալրման ցուցակները եւ այլն: «Համատեղ Աղեղ-2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ արագ արձագանքման տարրերով բազմազգ բրիգադի շտաբի կողմից խաղաղապահ գործողությունների պլանավորման եւ վերահսկման հրամանատարաշտաբային զորավարժություն է, որի մասնակցում են մոտ 350 սպաներ, ենթասպաներ, սերժանտներ: «Համատեղ նիզակակիր - 2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային զորավարժություն է` բազմազգ խաղաղապահ գումարտակի մասնակցությամբ` ավելի քան 800 սպա, ենթասպա, սերժանտ: Այս եռափուլ զորավարժության օրերին իրականին մոտ միջավայրում անցկացվող վարժական միջոցառումները կնպաստեն անձնակազմի խաղաղապահ գործողությունների հմտությունների յուրացմանը եւ դրանց ընթացքում կիրառվող հետեւակային հմտությունների զարգացմանը:

Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մայիսի 14-ին Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, որոնք տեղի կունենան Հայաստանում 2008 թվականի աշնանը: Համաժողովի ...ԱԼԵՔՍԵՅ ՎԼԱՍՈՎ. ԱՅՍՕՐ ԿՐԵՄԼԸ ՉՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՍՏԱԿ ԲԱՆԱՁԵՒ
«Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-նշել է Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական ...ՆԱՏՕ-Ի COOPERATIVE LONGBOW/LANCER-2008 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին: Այդ մասին զորավարժությունների ծրագրման համաժողովի բացմանը Երեւանում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ...ԵՂԻՍԱԲԵԹ II. ԹՈՒՐՔԻԱՆ, ՈՐԸ ԿԱՄՐՋԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԵՒ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԻՋԵՒ, ՄԻՇՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՂԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Թուրքիան առանցքային դեր է կատարում աշխարհի որոշ անհանգիստ տարածաշրջաններում խաղաղության, քաղաքական եւ տնտեսական կայունության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՍԵՐԲԻԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Կոսովոյի անջատումը Սերբիայից պետք է վերանայվի: Այդ մասին Եկատերինբուրգում լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կոսովոյի տարածքն անջատվեց Սերբիայից միակողմանի կարգով, ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈՍՏԱՆ ԽՆԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնգրեսական Ջիմ Կոստան նամակ է հղել Մարիա Յովանովիչին, որի թեկնածությունը Սպիտակ տունն առաջարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Նամակում կոնգրեսականը խնդրում է դիվանագետին իր տեսակետը հայտնել ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՆՇԵՑ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում ...ԵՄ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՒՈՒՄ Է ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԸ
: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանաձեւի կատարման գործընթացն այն հիմքն է, որից ելնելով որոշումներ կկայացվեն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՈԼԱՆԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՄՆ-Ն ՈՒ ՆԱՏՕ-Ն
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԵՑՆԵ՞Լ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՒԱՉԱՓԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿՈՂՄ
ՋՈՆ ՄԸԿՔԵՅՆ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ

ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

