
Հրատարակված է Մայիս 13, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- «Մոսկվայում ուշադրություն են դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ոչ այնքան կոռեկտ հայտարարություններին Թբիլիսիում եւ Սուխումիում: Մենք ստիպված ենք արձանագրել, որ արդեն որերորդ անգամ Բրայզան ցուցադրում է կոնֆլիկտային տարածաշրջանում տիրող իրական դրության իր անգիտությունը, ինչի արդյունքում նրա խոսքերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Մալախովի պատասխանում ԶԼՄ-ների տված հարցին: «Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Բրայզան կամ ծանոթ չէ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունների հետ, ինչպես նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունների հետ բարձր մակարդակի ռուս ներկայացուցիչների հետ զրույցների բովանդակության մասին, կամ էլ գիտակցաբար ձեւացնում է, որ չի հասկանում ռուսական նախաձեռնությունների իմաստը, որոնք բազմաթիվ անգամներ բացատրվել են ամերիկացի գործընկերներին: Ընդ որում, բոլոր վերջին գործողությունները ներկայացվում են Թբիլիսիի համար շահավետ տեսանկյունից: Մասնավորապես, Աբխազիայի հետ սահմանում վրացական կողմի զինվորական ուժերի կենտրոնացման, աբխազական տարածք վրացական հետախույզ ինքաթիռների անընդհատ չվերթների պայմաններում ամերիկացի դիվանագետը հանկարծակի հարց է տալիս ԱՊՀ խաղաղարարների թվաքանակի աճի աննպատակահարմարության մասին, այն չգիտես ինչու մեկնաբանում է որպես «Աբխազիայում խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոն»: Կարծես, նա տեղյակ չէ, որ ապրիլի 29-ին եւ մայիսի 3-ին ԱՊՀ խաղաղապահների թվաքանակի աճի մասին մանրամասն բացատրություն է ներկայացվել վրաց նախարարին: Վրացական անօդաչու ինքաթիռների թռչիքները ամերիկացի դիվանագետի խոսքում «դրական են դառնում», իբր օգնելով վրացական կողմին «իրեն անվտանգ զգալ»: Այն մասին, որ դրանով վրացական կողմը կոպտորեն խախտում է Մոսկվայի 1994 թվականի համաձայնագրի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1808 բանաձեւի կետերը, նա նախընտրեց չնշել: Բացի այդ նման ինքնաթիռները կարող են նաեւ հրթիռներով զինված լինել: Չմտածված են նաեւ Մեթյու Բրայզայի խոսքերը «ռազմական բաղկացուցիչի մասին», որը իբր ծագել է Աբխազիայի նկատմամբ սահմանփակումների վերացման արդյունքում: Մենք բազմաթիվ անգամներ բացատրել ենք, այդ թվում ԱՄՆ Պետդեպարտամենտի մակարդակով, որ Աբխազիայի նկատմամբ հանված սահմանափակումների շարքում ռազմական բաղկացուցիչ չկա: Խոսքը զուտ Աբխազիայի սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական շահերի պաշտպանության մասին է, որոնք Վրաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել ավելի քան 15 տարի: Նման հայտարարությունները Թբիլիսիում եւ Սուխումիում շարունակում են ամերիկյան վարչակազմի այն գիծը, որ պետք է պաշտպանել քննադատությունից նրանց, ում նրանք անպայման ցանկանում են ընդգրկել ՆԱՏՕ-ում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Քննարկում
փայտփորիկ գրել է:
«կամ էլ գիտակցաբար ձեւացնում է, որ չի հասկանում ռուսական նախաձեռնությունների իմաստը»...
Տո շատ էլ լավ հասկանում է,պարզապես ինքը զինքը(ասել կուզի՝ իրեն)ԷԷԷԷԷԷԷՇԻ տեղ է դրել:
(բա գիտում եք թուրք կնգա հետ քնելը հանաք մասխարությու՞ն ա):
Վերջին լուրերը, Մայիս 13, 2008
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարարությունը մի քանի օր առաջ թարմացրել է իր ինտերնետ-կայքը: Կայքի բովանդակությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հունաստանում: Երկու երկրների փոխհարաբերությունների բոլոր վիճելի պահերը ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ստրասբուրգում, որ անցել է մայիսի 6-ին, ցույց է տվել, որ Մինսկի գործընթացը առաջ է շարժվում: Դա զգացվեց ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ
1
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի պղծումը Կարդիֆում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ուելսի հարցերով պետքարտուղար Պոլ Մերֆին Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ
Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակելու համար: «Հակամարտող կողմերի նախագահների ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՕԳՆԵ՞Լ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
1
Մեծ Բրիտանիայի թագուհին այսօր պետական այցելություն է սկսում Թուրքիա: Ելիզավետա II-ի այցելության ժամանակ նրան ուղեկցում է իր ամուսինը՝ Էդինբուրգի դուքսը: Վերջին անգամ թագավորական զույգն այստեղ եղել էր ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1
«Մոսկվայում ուշադրություն են դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ոչ այնքան կոռեկտ հայտարարություններին Թբիլիսիում եւ Սուխումիում: Մենք ստիպված ենք արձանագրել, որ արդեն որերորդ անգամ Բրայզան ...ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ՊԵՏՔ ՐԷ ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵԼ
Թուրք պատմաբանների հայտարարությունները, մասնավորապես, Թուրքական պատմական միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուի խոսքերը Հայոց ցեղասպանության փաստերի «կեղծման» մասին, չարժէ լուրջ ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԵԼ
Կարեւոր է ոչ թե հենց Բիշկեկի արձանագրությունը, այլ այն, որ 14 տարի է հակամարտության կողմերի միջեւ հրադադար է տիրում, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԸ
Մայիսի 13-ին Հայաստանի չորս քաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել լքել Բեյրութը, Հայաստանի դեսպանատան դիվանագիտական մեքենայով տարվել են սիրիա-լիբանանյան սահմանի մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՅՍՕՐ ԲԱՑՎՈՒՄ Է ԵՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՒ ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ

ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

