
Հրատարակված է Մայիս 08, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱԹԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
- Մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրա֊սեն֊յակի (ODIHR)» դիտորդական առաքելության հրապարակած զեկույցների հետ կապված հարցեր: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ նախորդ օրը կայացած հանդիպման մասին, նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների գործադրած ջանքերը եւ պատրաստ է առկա գործընթացը շարունակել Մադրիդի նախարարական հանդիպմանը նրանց կողմից ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք առաջընթացի հնարավորություն են ընձեռում: Նախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են հակասել Մինսկի խմբի ջանքերին եւ խաթարել բանակցությունների էությունը: Նախարարը գոհունակություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության մակարդակից, հայտնելով, թե հայկական կողմի եւ գրասենյակի միջեւ ի սկզբանե ձեւավորվել է սերտ համագործակցության ավանդույթ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի քաղաքական ղեկավարության քայլերը, որոնք նպատակաուղղված են հասարակական վստահության հաստատմանը եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցերի շուրջ երկխոսության ծավալմանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։ Այդ հարցում Հայաստանի քաղաքական կոալիցիան նույնպես պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու այնպիսի բարեփոխումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը եւ դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:-0-

Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ
4
Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, ...ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով, որ այսօր Հայաստանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
1
Մայիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը Ստեփանակերտ է ժամանել Հաղթանակի օրվան, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 16-ամյակին նվիրված ...ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Պետդումայի պատգամավորները մայիսի 8-ի լրացուցիչ նիստում իրենց համաձայնությունն են տվել վարչապետի պաշտոնում Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի նշանակմանը: Նիստին ներկա 448 պատգամավորներից 392-ը ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ
Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՐԴԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Բրյուսելում տեղակայված Հայ-թուրքական բիզնես-խորհրդին (TABC) մերժել են Ստամբուլում մասնաճյուղ բացելու հարցում, ինչը հակասում է թուրքական կառավարության պատրաստակամությանը Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱԹԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ»
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարուտուղար Քոնդոլիզա Ռայսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պետքարտուղար Ռայսի նամակում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է
«Ֆրանսիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԹՈԹԱՓԵԼՈՒ ՄԵՂՔԻ ՄԵԾ ԲԵՌԸ
Մայիսի 7-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՅԺՄ ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՎԱԵՒ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է
ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
ՄՃԽ. ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՒՑԵ ԵՒ ՊԵՏՔ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԿԱՏԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

