
Հրատարակված է Մայիս 08, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ
- Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությունից հետո կայացած առանձնազրույցում նախարարները պատրաստակամություն հայտնեցին միջպետական կապերը զարգացնել եւ համագործակցություն ծավալել երկկողմ եւ միջազգային մակարդակներում, տնտեսության, մշակույթի եւ գիտության ոլորտներում: Լիխտենշտեյնի Իշխանապետությունը գտնվում է Շվեյցարիայի եւ Ավստրիայի միջեւ: Մայրաքաղաքն է Վադուզը, պետական լեզուն` գերմաներենը: Միապետ իշխանը Հանս Ադամ Երկրորդն է, վարչապետը` Օտմար Հասլերը: Լիխտենշտեյնի տնտեսության հիմնական ոլորտներն են զարգացած արդյունաբերությունը, մասնավորապես քիմիական, դեղագործական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային եւ ապահովագրական ոլորտները, տուրիզմը եւ ավանդական գյուղմթերքների արտադրությունը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպեց Նիդեռլանդների եվրոպական հարցերով նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում: Երկուստեք նշվեց, որ թեեւ առկա կապերին, երկու երկրների հարաբերությունները կարիք են զգում լրացուցիչ խթանների եւ այդ առումով օգտակար կլիներ առաջիկայում ակտիվացնել փոխշփումները եւ փոխայցելությունները: ՀՀ ԱԳ նախարարն իր հոլանդացի գործընկերոջը ներկայացրեց նախագահական ընտրությունների արդյունքում կոալիցիոն ուժերից ձեւավորված Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունները, որոնց մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը: Այս առումով նախարարները քննարկեցին Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հոլանդական կապիտալի ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր` հատկապես գյուղատնտեսության, կապի եւ տրանսպորտի ոլորտներում:

Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ
4
Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, ...ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով, որ այսօր Հայաստանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
1
Մայիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը Ստեփանակերտ է ժամանել Հաղթանակի օրվան, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 16-ամյակին նվիրված ...ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Պետդումայի պատգամավորները մայիսի 8-ի լրացուցիչ նիստում իրենց համաձայնությունն են տվել վարչապետի պաշտոնում Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի նշանակմանը: Նիստին ներկա 448 պատգամավորներից 392-ը ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ
Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՐԴԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Բրյուսելում տեղակայված Հայ-թուրքական բիզնես-խորհրդին (TABC) մերժել են Ստամբուլում մասնաճյուղ բացելու հարցում, ինչը հակասում է թուրքական կառավարության պատրաստակամությանը Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱԹԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ»
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարուտուղար Քոնդոլիզա Ռայսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պետքարտուղար Ռայսի նամակում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է
«Ֆրանսիայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԹՈԹԱՓԵԼՈՒ ՄԵՂՔԻ ՄԵԾ ԲԵՌԸ
Մայիսի 7-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ԿՆՔԵԼ ԵՆ «OPEN SKIES» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ԳՅՈՒԼ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՒ ՊԱՏՆԵՇ Է, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐՊԱՍ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ԼԱՎԸ ՉԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՎԱՏՆ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ Է ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 16-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

