
Հրատարակված է Մայիս 07, 2008
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
- Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց Եվրոպայի խորհուրդ-Հայաստան սերտ համագործակցության կապակցությամբ, մասնավորապես ԵԽ կողմից իրականցվող համագործակցության գործողությունների աջակցության ծրագրերի շրջանակներում, կարեւորեց հատկապես այս փուլում շահագրգիռ երկխոսությունը Հայաստանում ժողովրդավարության խորացման եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը դրվատեց մասնավորապես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության եւ ԵԽԽՎ համագործակցությունը, որը վերջերս դրսեւորվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ քննարկման ընթացքում։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս կապակցությամբ ընդունված բանաձեւի դրույթները գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Է. Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։ Խմբին հանձնարարված է կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի քաղաքական կոալիցիան արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետեւողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում եւ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները, որոնք, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: Իրագործվելիք բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանում կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ դրանք արվելու են ոչ միայն այն բանի համար, որ այդպես են թելադրում ԵԽ-ի առջեւ մեր ստանձնած պարտավորությունները կամ կամենում մեր բարեկամները, այլ որ դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում այսօր նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Օրենսդրական գործընթացների բարելավման վերաբերյալ մշակած առաջարկությունները աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ազգային ժողովի նախագահին մինչեւ հունիսի 20-ը: Թե Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, թե այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված վիճակը: Նա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ներկա գործընթացը, հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների վրա, որ նրանք կողմերին ներկայացրել էին Մադրիդի Նախարարական կոնֆերանսի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դա հնարավորություն է տալիս առաջընթաց գրանցել խնդրի կարգավորման ուղղությամբ, եթե կողմերը զերծ մնան քայլերից, որոնք խոչընդոտում են բանակցություններին: Բանակցություններում իրական արդյունքների հասնելու համար նա կարեւորեց փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը։ Է. Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկեր Է. Մամեդյարովի հետ եւ հույս ունի, որ միջնորդների աջակցությամբ, երկխոսությունը կշարունակվի եւ խնդրի լուծման փոխզիջումային ուղին կգտնվի: ԵԽ-Հայաստան համագործակցության հարցերը քննարկվեցին նաեւ նույն օրը կեսօրին Ագոյի խմբի անդամ-դեսպանների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացման ողջ ընթացքում Հայաստան-ԵԽ սերտ համագործակցության վերաբերյալ, վերահաստատեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման առումով եւ շնորհակալություն հայտնեց ցուցաբերած՝ մասնավորապես փորձագիտական աջակցության համար։

Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԱՀԿ ՄԽ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
1
Այսօր Դմիտրի Մեդվեդեւը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ժամանած Վլադիմիր Պուտինն ընդունել է Կրեմլի պարետի զեկույցը պաշտոնակալման արարողությանը պատրաստ լինելու վերաբերյալ: Նոր նախագահ Դ.Մեդվեդեւը ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԵՐԿԻՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ Է ԳՈՐԾՈՒՄ
«Հայկական համայնքները Հարավային Կովկասի բոլո երկրներում հանդիսանում են տեղական սոցիումների հզոր տարրերից մեկը: Բացառություն է, իհարկե Ադրբեջանը: Խորհրդային Ադրբեջանում ապրող հայ համայնքը ամբողջովին լքել ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
: Բանը նրանում է, որ այսօրվա դրությամբ համաթուրքական համերաշխությունը զորանում է: Թուրքիային կովկասյան տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու համար շահավետ չէ «ինքնուրույն», ավելի ճիշտ, ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՉԻ ԻՆՉՊԵՍ ԿՈՍՈՎՈՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԼՂՀ-Ն
Հայաստանի Հանրապետության կարեւորագույն խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում ԼՂՀ ազատագրված տարածքների բնակեցման համահայկական խնդրի իրականացման օրից ի վեր պետք է դառնա աջակցությունը բուն ԼՂՀ-ի առանձին ...ԱՐՑԱԽԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԵՒ ՈՐՈՇԻՑ ԳՈՐԾՈՆ
«Այսօրվա դրությամբ չի կարելի պնդել, թե Կրելում դրված է Ռուսաստանի «լինել թե չլինելու հարցը» հարավկովկասյան տարածաշրջանում: Մոսկվան մինչ այժմ հավասարակշիռ կերպով փորձում էր միայն ուժեղացնել իր ազդեցությունը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ
Համաշխարհային հայկական կոնգրեսը Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով մտադիր է աշխարհի 30-40 երկրների հայ համայնքներում նույն օրը ժողովներ եւ միջոցառումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՅՆՔԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ՆՎԱԶԵՑՆԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի դերը տարածաշրչջանում շատ ավելի բարձր եւ ակտիվ կարող էր լինել քան այժմ, եւ դա կապված չէ ԼՂՀ-ի հարցի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆ Է
Ադրբեջանը այսօրվա դրությամբ դառնում է մի պետություն, որը մշակում է ոչ միայն կովկասյան, այլ նաեւ մերձավոր արեւելյան տարածաշրջաններում իր ազդեցության ամրապնդման նպատակներն ու խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ԲԱՔՈՒՆ ՄԻՇՏ Է ԸՆԿԱԼԵԼ ԻՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԾԱԿ
«Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ԵԱՀԿ ՄԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ
ԵՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՋԱՆՔԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

