
Հրատարակված է Մայիս 07, 2008
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
- Այսօր Դմիտրի Մեդվեդեւը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ժամանած Վլադիմիր Պուտինն ընդունել է Կրեմլի պարետի զեկույցը պաշտոնակալման արարողությանը պատրաստ լինելու վերաբերյալ: Նոր նախագահ Դ.Մեդվեդեւը երդում է տվել. «Երդվում եմ ՌԴ նախագահի լիազորությունները կատարելիս հարգել եւ պահպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, պահպանել եւ պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը, պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու անկախությունը, անվտանգությունն ու ամբողջականությունը, հավատարիմ ծառայել իր ժողովրդին»: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Դ.Մեդվեդեւը նախանշել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր աշխատանքի գերակա ուղղությունները: Մասնավորապես, նա հայտարարել է. «Հենց նոր ես նախագահական երդում տվեցի, այն տրվում է Ռուսաստանի ժողովրդին, եւ նրա առաջին տողերում է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ հարգելու պարտավորությունը: Այդ կապակցությամբ իմ կարեւորագույն խնդիրն եմ համարում քաղաքացիական եւ տնտեսական ազատությունների զարգացումը, քաղաքացիների ինքնադրսեւորման համար ամենալայն հնարավորությունների ստեղծումը: Կցանկանայի այսօր հավաստիացնել երկրի բոլոր քաղաքացիներին, որ կաշխատեմ լիակատար նվիրումով եւ որպես նախագահ, եւ որպես մարդ, որի համար Ռուսաստանը հարազատ տուն է, հայրենի հող: Վերջին 8 տարիներին հզոր հիմք է ստեծվել տեւական զարգացման, ազատ եւ կայուն զարգացման տասնամյակների համար: Եվ դա եզակի շանս է, որը մենք պետք է առավելագույնս օգտագործենք, որպեսզի Ռուսաստանը դառնա աշխարհի լավագույն երկրներից մեկը, լավագույնը՝ մեր մարդկանց հարմարավետ, վստահ եւ անվտանգ կյանքի համար՝ սա է մեր ռազմավարությունը: Ես լիովին գիտակցում եմ, թե դեռեւս որքան բան կա անելու: Մենք ձգտելու ենք ինովացիոն մոտեցումներ ներդնել կյանքի բոլոր ոլորտներում, կառուցել ամենաառաջատար արտադրությունները, արդիականացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ստեղծել հզոր խթաններ մասնավոր ներդրումների համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու իրավունքի հիմնարար դերին, որի վրա հիմնված է պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը: Իրավական համակարգի հասունությունն ու իրագործումը կարեւոր պայման են տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման համար: Եվ, վերջապես, օրենքի գերակայությունը հնարավոր է միայն մարդկանց անվտանգ կյանքի պայմանում: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն երաշխավորված լինի օրենքով, այլ նաեւ իրապես ապահովվի պետության կողմից: Հուսով եմ, որ խաղաղությունն ու հատշտությունը մեր ընդհանուր տանը հետագայում եւս կամրապնդվեն տարբեր դավանանքների, սոցիալական խմբերի եւ ազգային մշակույթների համագործակցության շնորհիվ՝ դրանից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինին նրա անվերապահ անձնական աջակցության համար: Համոզված եմ, որ առաջիկայում եւս այդպես է լինելու: Իմ պարտքն է ամեն օր եւ ամեն ժամ ծառայել մեր ժողովրդին, ամեն ինչ անել մեր մարդկանց կյանքը բարելավելու, իրենց ապագայի հանդեպ հաջողության եւ վստահության ամրապնդման համար, մեր սիրելի Հայրենիքի՝ մեր մեծ Ռուսաստանի հետագա վերելքի եւ բարգավաճման համար»:

Քննարկում
SaS գրել է:
Այսօր Կրեմլում տեղի է ունենալու ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման արարողությունը, որին Սերժ Սարգսյանը հրավիրված չէ: Մինչեւ երեկ ուշ երեկո մեզ չհաջողվեց պարզել, թե Հայաստանից ինչ պատվիրակություն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու Մեդվեդեւի ինաուգուրացիային, եւ ով է գլխավորելու պատվիրակությունը: Այս հարցերին համառորեն չէին պատասխանում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարության մամուլի բաժինների ներկայացուցիչները` մեկը մյուսի վրա գցելով այդ պարտավորությունը: Ավելի ուշ Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրներից պարզեցինք, որ ՀՀ նախագահի անունով որեւէ հրավեր (ինաուգուրացիաների հրավերները, որպես կանոն, ուղարկվում են տվյալ երկրի նախագահի անունով) Հայաստան չի ուղարկվել: Իսկ երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հետաքրքրվել է, թե ինչու հրավեր չի ուղարկվում, նրանց պատասխանել են, որ հիմնվելով ընդհանուր արարողակարգի վրա, համաձայն որի` ԱՊՀ երկրների նախագահները մասնակցում են ՌԴ նախագահի երդման արարողությանը, Սերժ Սարգսյանը կարող է առանց հրավերի էլ գնալ: Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՊՀ բազմաթիվ այլ երկրների նախագահներ պատշաճ կարգով հրավիրվել են Մեդվեդեւի ինաուգուրացիային: Եւ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան նման հրավեր չի ուղարկվել:
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԱՀԿ ՄԽ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
1
Այսօր Դմիտրի Մեդվեդեւը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ժամանած Վլադիմիր Պուտինն ընդունել է Կրեմլի պարետի զեկույցը պաշտոնակալման արարողությանը պատրաստ լինելու վերաբերյալ: Նոր նախագահ Դ.Մեդվեդեւը ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԵՐԿԻՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ Է ԳՈՐԾՈՒՄ
«Հայկական համայնքները Հարավային Կովկասի բոլո երկրներում հանդիսանում են տեղական սոցիումների հզոր տարրերից մեկը: Բացառություն է, իհարկե Ադրբեջանը: Խորհրդային Ադրբեջանում ապրող հայ համայնքը ամբողջովին լքել ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
: Բանը նրանում է, որ այսօրվա դրությամբ համաթուրքական համերաշխությունը զորանում է: Թուրքիային կովկասյան տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու համար շահավետ չէ «ինքնուրույն», ավելի ճիշտ, ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՉԻ ԻՆՉՊԵՍ ԿՈՍՈՎՈՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԼՂՀ-Ն
Հայաստանի Հանրապետության կարեւորագույն խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում ԼՂՀ ազատագրված տարածքների բնակեցման համահայկական խնդրի իրականացման օրից ի վեր պետք է դառնա աջակցությունը բուն ԼՂՀ-ի առանձին ...ԱՐՑԱԽԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԵՒ ՈՐՈՇԻՑ ԳՈՐԾՈՆ
«Այսօրվա դրությամբ չի կարելի պնդել, թե Կրելում դրված է Ռուսաստանի «լինել թե չլինելու հարցը» հարավկովկասյան տարածաշրջանում: Մոսկվան մինչ այժմ հավասարակշիռ կերպով փորձում էր միայն ուժեղացնել իր ազդեցությունը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ
Համաշխարհային հայկական կոնգրեսը Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով մտադիր է աշխարհի 30-40 երկրների հայ համայնքներում նույն օրը ժողովներ եւ միջոցառումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՅՆՔԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ՆՎԱԶԵՑՆԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի դերը տարածաշրչջանում շատ ավելի բարձր եւ ակտիվ կարող էր լինել քան այժմ, եւ դա կապված չէ ԼՂՀ-ի հարցի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆ Է
Ադրբեջանը այսօրվա դրությամբ դառնում է մի պետություն, որը մշակում է ոչ միայն կովկասյան, այլ նաեւ մերձավոր արեւելյան տարածաշրջաններում իր ազդեցության ամրապնդման նպատակներն ու խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ԲԱՔՈՒՆ ՄԻՇՏ Է ԸՆԿԱԼԵԼ ԻՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԾԱԿ
«Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «ԱՐԱՐԱՏ ԵՐԿՐԻ ԳԱՆՁԵՐԸ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՍԵՐԲԻԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 14 ՏԱՐԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

