
Հրատարակված է Մայիս 06, 2008
ԱՅՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՄՈՋԱՀԵԴՆԵՐ «ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ» ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԼՐԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՒ ԱՆԳԱՄ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
- «Դա բավական ուշագրավ տեղեկատվություն է, հաշվի առնելով, որ Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»,- այսպես է PanARMENIAN.Net-ի թղթկացին մեկնաբանել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը «Իրական Ադրբեջան» թերթում հայտնված հրապարակումն այն մասին, որ Ադրբեջանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Աբխազիայում հնարավոր պատերազմի դեպքում: Չնայած դրան, նրա խոսքերով, աչք է զարնում որոշ անհամապատասխանությունը «Իրական Ադրբեջան» թերթի վերաբերյալ, որի գլխավոր խմբագիրը բանտարկված է, իսկ նրա ընդդիմադիր թերթը արդեն երկար ամիսներ լույս չի տեսնում: «Հաշվի առնելով եվրոպական կառույցների բացահայտ ճնշումը պաշտոնական Բաքվի վրա Էյնուլա Ֆատուլաեւին ազատելու կամ դատավճիռը մեղմելու նպատակով, այս տեղեկատվությունը կարող է հատուկ լինել նրա վերջնական վարկաբեկման համար, ինչը առիթ կլինի չազատել նրան առաջիկայում սպասվող Հեյդար Ալիեւի 85-ամյակից առաջ»,- նշել է Աբրահամյանը: Չնայած դրան, նրա խոսքերով, այն փաստը, որ Ադրբեջանը կարող է Աֆղանստանից մոջահեդներ «մատակարարել» իր բարեկամ-հարեւանին լրիվ հնարավոր եւ տրամաբանական է: «Պետք չէ մոռանալ, որ Ղարաբաղի պատերազմի ողջ ընթացքում պաշտոնական Բաքուն ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների եւ խաղաղ բնակիչների դեմ շատ էր օգտագործում տարբեր վարձկանների, որոնց թվում հազարավոր մոջահեդներ Աֆղանստանից եւ Պակիստանից: Բացի այդ, ԱՊՀ ողջ տարածքից նախկին զինվորականների մշտական հավաքագրումը Ադրբեջանի համար բարի ավանդույթի է վերածվել»,- հավելել է փորձագետը: Ինչ վերաբերում է Վրաստանին, նշել է Էդուարդ Նալբանդյանը, ապա այն կարող է ընդունել Բաքվի օգնությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ իր բանակի կորուստները նվազագույնին հասցնելու նպատակով: «Ավելին, Վրաստանում վերջին ժամանակներում արդիական է դարձել առանձին ռազմական ստորաբաժանումներ ստեղծելու հարցը, որոնցում ընդգրկված կլինեն տարբեր ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներ, ովքեր ռազմական գործողությունների դեպքում առաջինն են ուղարկվելու ճակատ»,- ասել է «Միտք» կենտրոնի փորձագետը: Նշենք, որ «Իրական Ադրբեջան» թերթը 2008 թվականի մայիսի 4-ին իր կայքէջում հրապարակել էր «Ադրբեջանցիները կօգնեն Վրաստանի՞ն» հոդվածը Ադրբեջանի կողմից Վրաստանին ռազմական օգնության տրամադրման մասին Աբխազիայում հնարավոր պատերազմի դեպքում: PanARMENIAN.Net-ի կողմից համապատասխան տեղեկատվության հրապարակումից հետո, որը հուզումների ալիք առաջացրեց Բաքվում, «Իրական Ադրբեջան» թերթի կայքէջը սերվերից հեռացվեց (http://realazer.at.ua/news/2008-05-04-365), սակայն PanARMENIAN.Net-ը ընթերցողներին տրամադրում է կայքէջի սքրինշոթը, որտեղ տեղադրված է եղել վերը հիշատակված հոդվածը, ինչպես նաեւ Google-ում այդ տեղեկատվության մասին առկա հիշատակումները: Ըստ հրապարակման, Ադրբեջանը մտադիր է ,ներածին չափիե օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, որ դադարեցվել էին սույն տարվա մարտին: Ակնկալվում է մեծաքանակ զենքի եւ Աֆղանստանում անգլիացի տեսուչների ղեկավարությամբ պատրաստված աֆղան մոջահեդների տեղափոխում Ադրբեջան, այնուհետեւ՝ Վրաստան: Այդ մասին է հաղորդում ,Իրական Ադրբեջանե կայքը: Ըստ նախնական գնահատականների, Վրաստան կարող են տեղափոխվել շուրջ 500 աֆղանցի ,կոմանդոսներե, որ ուսանել են բրիտանական ճամբարներում: Ակնկալվում է, որ Աբխազիայի դեմ գործողությունում, իսկ հետագայում նաեւ Հարավային Օսեթիայի դեմ, կօգտագործվի անգլիացի հովանավորների կողմից ստացված աֆղանցիների զենքը, ինչը միաժամանակ թույլ կտա ,ստվերումե մնալ Ադրբեջանի իշխանություններին: Նաեւ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ մեկ ամիս է ակտիվ հավաքագրում է գնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ադրբեջանցիների շրջանում: Հավաքագրմանը մասնակցում են ադրբեջանական համայնքների ղեկավարները, օրինակ ,Azervaycan Diasorasiե նախագահ Ֆիկրետ Վելիեւը, Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի Մուրմանսկի ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Բադիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների Դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սայուն Սադիկովը: Հաղորդվում է, որ հավաքագրումը անցնում է ոչ միայն ադրբեջանական համայնքների շարքային ներկայացուցիչների շարքերում, այլ նաեւ մի շարք մոսկովյան եւ կիեւյան բուհերի ուսանողների շրջանում: Ադրբեջանական համայնքների աշխատանքի համակարգումը հանձնարարված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Հախունդովին եւ Ադրբեջանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վաչության պետ Թոֆիկ Մուսաեւին: Ենթադրվում է նաեւ, որ Հեյդար Ալիեւի 85-ամյակի առթիվ Ադրբեջանում կայանալիք համաներման արդյունքում, ազատ կարձակվեն 1,5-2 հազար ծանր հանցանքներ կատարած կալանավորներ, որոնցից կեսին կուղարկեն Վրաստան: Ադրբեջանական ջոկատների ձեավորման գործընթացն առանձնապես ակտիվացավ, երբ վրացական պետական սահմանը հատեցին ռուսական զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ լրացուցիչ զինվորական ստորաբաժանումները, որոնց քանակը Աբխազիայում պաշտոնական տվյալներով շուրջ 3000 էե,- գրում է «Իրական Ադրբեջանը»:

Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՂԱՐԱԲԱԶԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՒ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու եւ բանակցությունների համար կոնստրուկտիվ միջավայր ստեղծելու հստակ պահանջ կա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար ...Կ.ԿՈՍԱՉԵՎ. ԱՊՀ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԵԼՆԵԼՈՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
Վրաստանի ԱԳՆ-ն ռուսական դիվանագիտական առաքելությանը հայտագիր է հանձնել, որում ասվում է, որ Վրաստանը դուրս է գալիս Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 1995 թվականին ապրիլի 19-ին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԻՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները ցավում է հայ-թուրքական փակ սահմանի առիթով, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակման հարցով: Ինչպես հայտարարել է Բերնար Կուշները Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ...ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր ...ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
«Հայաստանը Իրանը դիտում է որպես հարեւան եւ բարեկամ երկիր, ուր կա նաեւ պատմականորեն ձեւավորված հայկական մեծ համայնք: Մեր հարաբերությունները Իրանի հետ, որոնք ուղղված չեն որեւէ երկրի դեմ, կրում են երկկողմ ...ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՄԵՆԱՔԻՉԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ
«Քաբուլից Ադրբեջանի տարածքով Վրաստան զինամթերքի եւ աֆղանացի մոջահեդների տեղափոխման մասին տեղեկատվության իրական հաստատում ես չեմ տեսնում»,- հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան ...ԲԵՐՆԱՐ ՖԱՍԻԵ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ
Այսօր կայանալու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը Հայաստանի ԱԳՆ նոր ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, ...ԱՅՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՄՈՋԱՀԵԴՆԵՐ «ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ» ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԼՐԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՒ ԱՆԳԱՄ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
«Դա բավական ուշագրավ տեղեկատվություն է, հաշվի առնելով, որ Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»,- այսպես է PanARMENIAN.Net-ի թղթկացին մեկնաբանել «Միտք» վերլուծական ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր ...ԵՄ ԵՌՅԱԿԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԵՄ Եռյակը, որը գլխավորում է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտգորխնախարար Դիմիտրի Ռուպելը, Անկարայում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: ԵՄ կայքում տեղակայված հադորդագրության համաձայն, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԵՒ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆԱՏԻՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ՝ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԵՆ ԵՒ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ
ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵԶԸ
ԵՄ-ՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖՐԱՆՍԻԱՆ ԿԽՈՐԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

