
Հրատարակված է Մայիս 05, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ըստ ստացվող տեղեկատվության Ադրբեջանը մտադիր է «ներածին չափի» օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, որ դադարեցվել էին սույն տարվա մարտին: Ակնկալվում է մեծաքանակ զենքի եւ Աֆղանստանում անգլիացի տեսուչների ղեկավարությամբ պատրաստված աֆղան մոջահեդների տեղափոխում Ադրբեջան, այնուհետեւ՝ Վրաստան: Այդ մասին է հաղորդում «Իրական Ադրբեջան» կայքը: Ըստ նախնական գնահատականների, Վրաստան կարող են տեղափոխվել շուրջ 500 աֆղանցի «կոմանդոսներ», որ ուսանել են բրիտանական ճամբարներում: Ակնկալվում է, որ Աբխազիայի դեմ գործողությունում, իսկ հետագայում նաեւ Հարավային Օսեթիայի դեմ, կօգտագործվի անգլիացի հովանավորների կողմից ստացված աֆղանցիների զենքը, ինչը միաժամանակ թույլ կտա «ստվերում» մնալ Ադրբեջանի իշխանություններին: Նաեւ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ մեկ ամիս է ակտիվ հավաքագրում է գնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ադրբեջանցիների շրջանում: Հավաքագրմանը մասնակցում են ադրբեջանական համայնքների ղեկավարները, օրինակ «Azervaycan Diasorasi» նախագահ Ֆիկրետ Վելիեւը, Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի Մուրմանսկի ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Բադիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների Դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սայուն Սադիկովը: Հաղորդվում է, որ հավաքագրումը անցնում է ոչ միայն ադրբեջանական համայնքների շարքային ներկայացուցիչների շարքերում, այլ նաեւ մի շարք մոսկովյան եւ կիեւյան բուհերի ուսանողների շրջանում: Ադրբեջանական համայնքների աշխատանքի համակարգումը հանձնարարված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Հախունդովին եւ Ադրբեջանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վաչության պետ Թոֆիկ Մուսաեւին: Ենթադրվում է նաեւ, որ Հեյդար Ալիեւի 85-ամյակի առթիվ Ադրբեջանում կայանալիք համաներման արդյունքում, ազատ կարձակվեն 1,5-2 հազար ծանր հանցանքներ կատարած կալանավորներ, որոնցից կեսին կուղարկեն Վրաստան: Ադրբեջանական ջոկատների ձեավորման գործընթացն առանձնապես ակտիվացավ, երբ վրացական պետական սահմանը հատեցին ռուսական զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ լրացուցիչ զինվորական ստորաբաժանումները, որոնց քանակը Աբխազիայում պաշտոնական տվյալներով շուրջ 3000 է:

Քննարկում
ARMEN գրել է:
Ազերները՝ ու՞ր, կռվելը՝ ու՞ր, Աբխազիան՝ ու՞ր... Չե՞ն ուզում Մառնեուլիի շրջանը ազատագրեն...
Vahan NY գրել է:- ARMEN
Ազերները՝ ու՞ր, կռվելը՝ ու՞ր, Աբխազիան՝ ու՞ր... Չե՞ն ուզում Մառնեուլիի շրջանը ազատագրեն...
- ARMEN
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008
ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՒ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Մայիսի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտու֊ղար նշանակելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՓԵՐԼՄՈՒՏՏԵՐԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՄԲԻՆ
Կոլորադո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Էդ Փերլմուտտերը պաշտոնապես հայտարարել է, որ միանում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ներկայումս խմբի անդամները 156-ն են: «Ես հպարտ եմ, որ իմ գործընկեր կոնգրեսականների ...THE WASHINGTON POST-Ը ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՓԱԿԵԼ
The Washington Post թերթը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին ազդել Թուրքիայի իրավիճակի վրա եւ խոչընդոտել իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության՝ ԱԶԿ-ի փակմանը Սահմանադրական դատարանի կողմից: Ըստ թերթի, կուսակցության ...ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլլ Ռիտտերը հռչակագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Կոլորադո նահանգը միանում է Ամերիկայի հայ համայնքին հիշելու ...ԿԵՆՏՈՒԿԿԻՆ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԱՄՆ-Ի 41-ՐԴ ՆԱՀԱՆԳԸ
Կենտուկկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2
Ըստ ստացվող տեղեկատվության Ադրբեջանը մտադիր է «ներածին չափի» օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ «ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ճանաչողական բնույթ կկրի, այնուամենայնիվ, մենք նրանից լավ արդյունքներ ենք ակնկալում»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, ...«ՆԵՍՏԼԵ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃՆՇՄԱՆԸ
«Նեստլե» ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել Ադրբեջանի իշխանություններից պետության մասին «սխալ» տեղեկատվության համար, որ պարունակում էր որպես նվեր տարածվող խտասկավառակը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ...ԵՄ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԵՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵԶՐԻՆ
Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին, հայտարարում են Եվրամիության ներկայացուցիչները: «Տարբեր քաղաքական կուսակցությունների պայքարը Թուրքիայի ապագա զարգացման համար ընկղմում է երկիրը տեւական ...ՖՐԱՆՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆԸ
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բերնար Կուշների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՌԴ ԱԳՆ.ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

