
Հրատարակված է Մայիս 03, 2008
EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԱՌԱԽԱՂ Է
- Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի այսպես կոչված բարեփոխումն ոչ այլ ինչ է, եթե ոչ կատակ, հայտարարել է Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, դա զարմանալիորեն հիշեցնում է 305-րդ հոդվածի վերանայումը, որտեղից ուղղակի հեռացվել են Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի օկուպացման հիշատակման դրույթների մասին: ԵՄ-ն չպետք է բավարարվի բառախաղով, հայտարարել է Հիլդա Չոբոյանը: Դաշնությունը հիշեցնում է, որ հենց հուսալով, որ Անկարան էական բարեփոխումներ կկատարի, արդեն երկրորդ տարին է, ինչ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը նպաստավոր կարծիք է պարունակում Թուրքիայի մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ վիճակն իրականում բավականին ճգնաժամային է: EAFJD-ն հիացմունք է հայտնում թուրք մտավորականության երկու ներկայացուցիչների՝ Էրեն Կեշկինի եւ Էրդողան Այդինի համարձակությամբ, որոնք հաստատում եւ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: «Տեսնելով այդ մարդկանց արիությունը՝ մենք չենք կարող թույլ տալ, որ եվրախորհդարանականները դավաճանեն նրանց, պաշտոնապես կեղծ դրույթներ ընդունելով: Եվրախորհրդարանը նաեւ չպետք է ընդունի «լռության երդումը», որ օգտագործում է Անկարան Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է Հիլդա Չոբոյանը՝ նշելով, որ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը կընդունվի մոտակա շաբաթների ընթացքում՝ Եվրախորհրդարանի ընդլայնված նիստի ընթացքում: Ապրիլի 30-ին Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հադվածում, որով պատիժ է նախատեսվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: Մասնավորապես փոխվել է ձեւակերպումը, որի համաձայն հանցագործություն կհամարվի «թուրք ազգին» վիրավորելը, այլ ոչ թե «ազգային արժանապատվության» ինչպես նախկինում էր: Յուրաքանչյուր գործ 301-րդ հոդվածով այսուհետ կբացի անձամբ արդարադատության նախարարը, եւ նախատեսվող առավելագույն պատիժը կկրճատվի մինչեւ 2 տարվա ազատազրկում:

Վերջին լուրերը, Մայիս 03, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարությունները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «չիրազեկված լինելու մասին» հեռու են տարրական դիվանագիտական էթիկայից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ...ANCA-Ի «ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԵՐԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՀԱՍԵԼ Է ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄ
1
ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» համազգային քարոզարշավը հասել է Կապիտոլիումի բլրին: Ինչպես PanARMENIAN.NET-ին է հաղորդել ANCA-ի մամլո ծառայության ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, քարոզարշավը ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ
1
Ադրբեջանի բնակչությունը չափազանց դժգոհ է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործունեությունից: Ըստ «Ռյայ» դիտարկման կենտրոնի հարցման արդյունքների, հարցվածների 66 տոկոսը կտրականապես ...EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԱՌԱԽԱՂ Է
Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի այսպես կոչված բարեփոխումն ոչ այլ ինչ է, եթե ոչ կատակ, հայտարարել է Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, դա զարմանալիորեն հիշեցնում է 305-րդ հոդվածի ...ԵԽ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, որով քրեական հանցագործություն է համարվում թուրք ազգի վիրավորումը, վկայում են այն մասին, որ թուրք իշխանությունները պատրաստ են վերանայել երկրի օրենսդրությունը՝ ...ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
8
Մայիսի 3-ին տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական կողմը Հայաստանին կփոխանցի պատահաբար Նախիջեւանում հայտնված չորս հայ քաղաքացիներին, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԼԵՌՆԱԲՆԱԿ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽԱՐԽԼՄԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

