
Հրատարակված է Մայիս 03, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ
- Ադրբեջանի բնակչությունը չափազանց դժգոհ է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործունեությունից: Ըստ «Ռյայ» դիտարկման կենտրոնի հարցման արդյունքների, հարցվածների 66 տոկոսը կտրականապես չի վստահում նրան, եւս 15 տոկոսը՝ կասկածներ ունի նրա օբյեկտիվության վերաբերյալ, 19 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է հետագայում դասավորվեն Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարաբերությունները, միայն 7 տոկոսն է ընտրել «թողնել այնպես, ինչպես կա» պատասխանը, քանի որ «գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում», իսկ 29 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել այդ բարդ հարցին: Մյուսներն այսպես են պատասխանել՝ փոխել բանակցությունների ձեւաչափը՝ հրաժարվելով ԵԱՀԿ ՄԽ-ից-27 տոկոս, փորձել փոխել համանախագահող երկրները-24 տոկոս, ցանկացած դեպքում հարկավոր է ինչ-որ բան անել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ից օգուտ չկա-12 տոկոս: Ըստ հարցման արդյունքների, չափահաս բնակչության 81 տոկոսը բացասաբար է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, իսկ 63 տոկոսը՝ գտնում է, որ այն չի կատարում իր առաքելությունը եւ պետք է փոխարինվի: Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ապա 46 տոկոսն առաջարկում է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի նախկին «խորհրդային» կարգավիճակին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հարցվածների 30 տոկոսը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղին ոչ մի հատուկ կարգավիճակ չտրվի, 16 տոկոսը կողմ է տրամադրել Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, 0 տոկոսը՝ կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին, 0 տոկոսը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Խոսելով այն մասին, թե ինչ ուղի պետք է ընտրի Ադրբեջանը Ղարաբաղի խնդրի լուծման համար, հարցման ենթարկվածների 29 տոկոսը արտահայտվել է ռազմական ճանապարհի օգտին, իսկ 65 տոկոսը՝ խնդրի խաղաղ կարգավորման օգտին, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:

Քննարկում
Սարգիս գրել է:
Բրայզան լուրջ մանթրաժ վիճակում է գտնվում:
Վերջին լուրերը, Մայիս 03, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարությունները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «չիրազեկված լինելու մասին» հեռու են տարրական դիվանագիտական էթիկայից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ...ANCA-Ի «ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԵՐԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՀԱՍԵԼ Է ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄ
1
ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» համազգային քարոզարշավը հասել է Կապիտոլիումի բլրին: Ինչպես PanARMENIAN.NET-ին է հաղորդել ANCA-ի մամլո ծառայության ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, քարոզարշավը ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ
1
Ադրբեջանի բնակչությունը չափազանց դժգոհ է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործունեությունից: Ըստ «Ռյայ» դիտարկման կենտրոնի հարցման արդյունքների, հարցվածների 66 տոկոսը կտրականապես ...EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԱՌԱԽԱՂ Է
Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի այսպես կոչված բարեփոխումն ոչ այլ ինչ է, եթե ոչ կատակ, հայտարարել է Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, դա զարմանալիորեն հիշեցնում է 305-րդ հոդվածի ...ԵԽ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, որով քրեական հանցագործություն է համարվում թուրք ազգի վիրավորումը, վկայում են այն մասին, որ թուրք իշխանությունները պատրաստ են վերանայել երկրի օրենսդրությունը՝ ...ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
8
Մայիսի 3-ին տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական կողմը Հայաստանին կփոխանցի պատահաբար Նախիջեւանում հայտնված չորս հայ քաղաքացիներին, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԱՅԺՄ ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
ԲԱՔՎԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԷՄԲԱՐԳՈ ԴՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎՐԱ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՉՈՐՍ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

