
Հրատարակված է Մայիս 02, 2008
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ, ՄԻԱՅՆ ԱՅԴՊԵՍ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
- Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես, ասվում է. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան մեր հողում: Ուխտագնացության մասնակիցները օրհնություն են ստացել համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ, շարունակելով իրենց երթը, հասել մինչեւ Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի: Սա ինքնին խոր իմաստ է պարունակում իր մեջ եւ նախանշում մեր հետագա հաղթանակների ուղին: Հաճելի է նշել, որ ուխտավորների մեծ մասը կազմում են հայ երիտասարդները աշխարհի տարբեր ծայրերից: Դա լավագույն վկայությունն է այն բանի, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր ժողովրդին բնորոշ հիմնական հատկանիշներից են: Իր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե եղել է միասնական: Այս աննախադեպ նախաձեռնությունն էլ իր մեջ պարունակում է հենց այդ միասնականության կարեւորագույն տարրերը: Այն խորհրդանշում է պետություն-հասարակություն- եկեղեցի անսասան կապը: Գոհունակության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ այս համահայկական միջոցառման կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել են մեր ազատամարտիկները եւ պաշտպանության նախարարությունը: Չափազանց կարեւորում եմ տարբեր սերունդների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը նման համազգային ձեռնարկումներին: Այստեղ են անվանի հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ, Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկներ, հերոս նահատակների մայրեր, ինչպես նաեւ մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ուխտագնացության մասնակիցները ներկայացնում են հայ ժողովրդի տարբեր հատվածները` եւս մեկ անգամ ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերը մեր կյանքում: Ողջունելի է այն հանգամանքը, որ այս ուխտագնացությանը մասնակցում են նաեւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այսօր, ավելի քան երբեք, մեր ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու համերաշխ: Բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որ ծառացած են մեր երկու հայկական հանրապետությունների առջեւ, հնարավոր է լուծել միայն ու միայն այդ ճանապարհով: Մեր ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մենք այլ ելք չունենք: Դա է ժամանակի հրամայականը եւ մեր հաղթանակների հիմնական գրավականը: Այդ ուղով պետք է շարունակենք մեր ընթացքը, կերտենք մեր Հայրենիքի ու մեր սերունդների, յուրաքանչյուրի բարեկեցիկ ապագան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից կրկին անգամ ողջունում եմ համահայկական ուխտագնացության բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին, «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» եւ «Հոգեւոր-մշակութային վերածնունդ» հիմնադրամներին, երիտասարդական միություններին եւ ուսանողական կոլեկտիվներին, բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել եւ իրականացրել են այս կարեւոր առաքելությունը: Հաջողություն ձեզ եւ ամենայն բարիք: Վստահ եմ, որ այս բացառիկ համազգային միջոցառումն իր նշանակալի դերակատարությունը կունենա մեր ժողովրդի միասնական կամքն ու ոգին էլ ավելի ամրապնդելու գործում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության հզորացման ու բարգավաճման»:

Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ամեն տարի մայիսի 1-ին Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում «Հարավ-Արեւմուտք մոլորակ» Ժողովրդների բարեկամության փառատոն է տեղի ունենում, որտեղ համալսարանի տարբեր հայրենակցական միությունների ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏՈՆԵԼ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ՑՐԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ, ԳԱԶՈՎ ԵՒ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
Թուրքական երեք արհմիութենական միությունների առաջնորդները հրաժարվել էին Ստամբուլի կենտրոնական Տաքսիմ հրապարակում բազմահազար մայիսմեկյան ցույցի անցկացումից, այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակել ...ԱՐԱՏ ԴԻՆՔԸ ՍՏԱՑԵԼ Է «THE GUARDIAN» ԹԵՐԹԻ ՄՐՑԱՆԱԿԸ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՏՊԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, որը 2007թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին է, ստացել է Բրիտանական «The Guardian» թերթի Index on Censorship մրցանակը, որը տրվում է ԶԼՄ-ներում գրաքննությանն ...ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ակտիվ մարտական գործողությունների հնարավորությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Վրաստանի գծով փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է, ՈՐ ԻՐԱՆԻ ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԵՌՆ ԱՆՑՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՎ
Ադրբեջանը թույլատրել է, որ Իրանի Բուշերի ատոմային կայանի համար նախատեսված բեռն անցնի ադրբեջանա-իրանական սահմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ...ՓՈՐՁԱԳԵՏ. 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆԻ ՃՆՇՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ
Փոփոխությունների ընգրկումը 301-րդ հոդվածում, որը երկար ժամանակ «փորձաքար էր» Թուրքիայում խոսքի ազատության մասին հարցում, ապացուցել է, որ երկիրը շարժվում է դեպի եվրոպական ժողովրդավարության չափանիշները, ...ՔԱՆԻ ԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ՝ ԻՆՉ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքական կառավարության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքումը աջակցում է թուրքերի հաջորդ սերունդների գիտակցությունում անցյալի մասին թյուր կարծիքի ձեւավորմանը, ինչպես նաեւ արդարացման նախադեպ ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ, ՄԻԱՅՆ ԱՅԴՊԵՍ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՊԿ ՈՒ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆՍԱՑԻԱ ՉՓՆՏՐԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

