
Հրատարակված է Մայիս 02, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
- Ամեն տարի մայիսի 1-ին Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում «Հարավ-Արեւմուտք մոլորակ» Ժողովրդների բարեկամության փառատոն է տեղի ունենում, որտեղ համալսարանի տարբեր հայրենակցական միությունների ներկայացուցիչները ներկայցնում են իրենց ժողովրդների մշակույթը: Այս միջոցառումը եւս այդ սցենարով էր ընթանում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին այն պահին, երբ բեմի վրա հայ հայրենակցական միության համույթն էր, հանդիսատեսների շարքերից նրանց վրա շշեր նետվեցին: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները հեռացրել են օրինախախտներին բեմից: Դրանք ադրբեջանցի եւ թուրք երիտասարդներ էին: Սակայն մի քանի րոպեից միջադեպը կրկնվեց, սակայն շշեր նետվեցին արդեն բեմի առջեւ կանգնած հայ ուսանողների վրա, որոնք աջակցում էին ելույթ ունեցողներին: Արդյունքում տուժել է մի հայ ուսանողուհի, որի դեմքին է կպել շիշը: Դրան հետեւել են պատասխան գործողություններ: Միլիցիայի աշխատակիցները սկսել են ազատել համալսարանի առջեւի հրապարակը, դուրս բերելով հանդիսատեսին համալսարանի տարածքից: Առաջին հերթին հրապարակից դուրս են բերվել ադրբեջանա-թուրքական խումբն ու հայ հանդիսատեսներին: Շղթա կազմելով՝ նրանց դուրս են բերել մետրոյի կողմը, բաժանելով երկու խմբերի՝ նրանց միջեւ միլիցիայի աշխատակիցներ էին: Այժմ էլ հայերի կողմը շշեր, քարեր եւ փայտեր են նետվել: Մետրոյի մոտ միջադեպի մասնակիցներին ցրել են: Տուժած աղջիկը գտնվում է հիվանդանոցում: Մի քանի հոգու ձերբակալել են, այդ թվում անչափահասների, սակայն շուտով նրանց բաց են թողել: «Չգիտես ինչու միլիցիան ողջ օրվա ընթացքում առգրավում էր հայերի մեծ դրոշները, նեղություն չտալով ադրբեջանցիներին: Միլիցիան բազմամարդ էր, 400-500 հոգի, գումարած հատուկ ջոկատայինները: Կռվի պահին ադրբեջանցիները համալսարանի տարածքում ավելի շատ էին, դա նման էր ծրագրված ակցիայի: Սադրանքների փորձերը շատ էին, սակայն հայերը միայն վերջում չդիմացան: «Քարեր նետելուց» մեկ ժամ անց համալսարանի առջեւի հրապարակում արդեն ոչ ոք չկար, բոլորին այնտեղից դուրս էին բերել, ուղեկցել մինչեւ մետրո»,-պատմել է PanARMENIAN.Net-ի թղթակցին իրադարձությունների ականատեսը: Ըստ ադրբեջանական կողմի վարկածի, ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական համույթը կատարել է հայկական ժողովրդական երգ, որն ադրբեջանցիներն իրենցն են համարում: Դրան անմիջապես «արձագանքել են» ադրբեջանցի ուսանողները, որոնց «Ադրբեջան» վրանը գտնվում էր անմիջապես բեմի հարեւանությամբ: Ծածանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները՝ ադրբեջանցիները սկսել են վանկարկել «Ադրբեջան»: Հիշեցնենք, որ անցյալ տարի փառատոնին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել:

Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Ամեն տարի մայիսի 1-ին Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում «Հարավ-Արեւմուտք մոլորակ» Ժողովրդների բարեկամության փառատոն է տեղի ունենում, որտեղ համալսարանի տարբեր հայրենակցական միությունների ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏՈՆԵԼ ՄԱՅԻՍԻ 1-Ը՝ ՑՐԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ, ԳԱԶՈՎ ԵՒ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
Թուրքական երեք արհմիութենական միությունների առաջնորդները հրաժարվել էին Ստամբուլի կենտրոնական Տաքսիմ հրապարակում բազմահազար մայիսմեկյան ցույցի անցկացումից, այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակել ...ԱՐԱՏ ԴԻՆՔԸ ՍՏԱՑԵԼ Է «THE GUARDIAN» ԹԵՐԹԻ ՄՐՑԱՆԱԿԸ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՏՊԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, որը 2007թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին է, ստացել է Բրիտանական «The Guardian» թերթի Index on Censorship մրցանակը, որը տրվում է ԶԼՄ-ներում գրաքննությանն ...ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ակտիվ մարտական գործողությունների հնարավորությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Վրաստանի գծով փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է, ՈՐ ԻՐԱՆԻ ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԵՌՆ ԱՆՑՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՎ
Ադրբեջանը թույլատրել է, որ Իրանի Բուշերի ատոմային կայանի համար նախատեսված բեռն անցնի ադրբեջանա-իրանական սահմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ...ՓՈՐՁԱԳԵՏ. 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆԻ ՃՆՇՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ
Փոփոխությունների ընգրկումը 301-րդ հոդվածում, որը երկար ժամանակ «փորձաքար էր» Թուրքիայում խոսքի ազատության մասին հարցում, ապացուցել է, որ երկիրը շարժվում է դեպի եվրոպական ժողովրդավարության չափանիշները, ...ՔԱՆԻ ԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ՝ ԻՆՉ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքական կառավարության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքումը աջակցում է թուրքերի հաջորդ սերունդների գիտակցությունում անցյալի մասին թյուր կարծիքի ձեւավորմանը, ինչպես նաեւ արդարացման նախադեպ ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ, ՄԻԱՅՆ ԱՅԴՊԵՍ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆԴԵՊ
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՍԵՐԲԻԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ՎԱՆԱ ԼԻՃԸ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԵԼ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇՇԵՐ ԵՒ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

