
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ԴԵՍՊԱՆ. ԻՐԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒՍՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉՈՂ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Դեսպանն ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նախագահ Ահմադինեժադի անձնական ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանն իրանական կողմի մտադրությունների եւս մեկ վկայությունն է: Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարեւոր նշանակությունը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում: Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունները բնութագրել է կայուն եւ զարգացող եւ ասել, որ Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու գործակցության շրջանակը: Նախագահը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքն, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը: Հանդիպմանը խոսվել է նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանը բավականին բարդ է, եւ երկրների ջանքերը պետք է միտված լինեն տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Դեսպան Սաղայիանի խոսքով, իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի զուսպ արձագանքը տարածաշրջանի երկրներից մեկի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին: Սերժ Սարգսյանը ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նախագահը եւս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով, 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
«Մենք ծանոթացել ենք ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ հանդիսանում է երկակի չափանիշների ...ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՊԼԱՆ ՄՇԱԿԵԼ
Պենտագոնը հրահանգել է Իրանի դեմ հարձակմանը պլան մշակել: Բացի այդ, մշակվում է վերջնագրի տեքստը, որը կառաջարկվի Իրանին, եթե վերջինս չդադարեցնի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ամերիկացի զինվորականներից ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ արտգործնածխարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին հանդիպել է Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Հայաստանում «Հազարմյակի մարտահրավերներ» ամերիկյան կառավարական հիմնադրամի գործունեության կամ ֆինանսավորման փոփոխություններ դեռ չեն նախատեսվում: Ամեն բան ընթանում է առաջվա նման, սակայն պարզ չէ՝ ինչպիսի ...ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին չի պատրաստվում մայիսի կեսերին այցելել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Սեմնեբիի գրասենյակում: «Մենք գիտենք, ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության վարչությունը մրցույթ է հայտարարել համակարգերի գնման համար, որոնք կպաշտպանեն հրթիռային հարվածներից: Նախագծում ամենակարեւոր կետը հեռահար ...ԴԵՍՊԱՆ. ԻՐԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒՍՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉՈՂ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Դեսպանն ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2008-2012 ԹԹ. ՀԱՄԱՐ
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստին 88 «կողմ», 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության գործունեության ծրագիրը 208-2012 թվականների համար: Կառավարության ծրագիրը մշակվել է ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՃՇՏՈՒՄ ԵՆ՝ ԱՐԴՅՈՔ ՈՐԵՒԷ ԿԱՊ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ «ԷՐԳԵՆԵԿՈՆ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՒ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում շարունակվում են լսումները «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Հետաքննությունը ճշտում է՝ արդյոք այցելել է «Էրգենեկոն» ահաբեկչական ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հաստատել է պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունների հիման վրա: Զրուցելով այսօր Հայաստանի ...ՊԵԿԻՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ապրիլի 25-ին Չինաստանի Արեւտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանի հանդիպումը Չինաստանի Առեւտրի նախարարության Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն, Հայ-չինական միջկառավարական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
ՓՈՐՁԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ԻՐԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է
ՄԱՆՈՒՉԵՀՐ ՄՈԹԹԱԿԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԻՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԺԴՀ-Ն ՄՏԱԴԻՐ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է» ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

