
Հրատարակված է Ապրիլ 29, 2008
ԿԱՆԱԴԱՅԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
- Ապրիլի 24-ին Կանադայի հայ համայնքի ավելի քան հազար ներկայացուցիչ հավաքվել են Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մասնակցելու համար, հաղորդում է Կանադայի Հայ Դատի Հանձնախումբը: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց եւ այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Ապա, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Սենատին եւ Կանադայի Համայնքների պալատին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւ ընդունելու համար: «Ես, որպես կանադահայ, հպարտությունում եմ զգում՝ լսելով Հայոց ցեղասպանության հարցում Կանադայի կառավարության դիրքորոշման հաստատումը»,- հայտարարել է Ժ. Բազմաջյանը: Նա նաեւ ողջունել է այն թուրք գիտնականներին, գրողներին եւ պատմաբաններին, ովքեր իրենց անձնական եւ արդար կարծիքն են հայտնել Ցեղասպանության հարցով: Կանադայի Պահպանողական կուսակցության նախագահ Պյեր Լեմյուն իր ելույթում նշել է, որ Կանադայի հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում: Նա ընդգծել է, որ ինչպես պաշտոնական ընդդիմությունն ու կառավարությունը, Պահպանողական կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է այդ դիրքորոշմանը հարազատ մնալ: Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Բերնարդ Պարտին կանադական ընդդիմության առաջնորդ Սթիվեն Դիոնի անունից ցավակցություններ է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ: Կվեբեկի Դաշինքը ներկայացնող Նիկոլ Դեմերսը կոչ է արել հայերին շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ կանգ չառնել ձեռք բերածի վրա: Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պոլ Դեւարը կարդացել է կուսակցության առաջնորդ Ջեք Լեյտոնի ուղերձը, որում նա հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցությունը աշխատելու է հայ համայնքի հետ, որպեսզի այլ երկրները եւ կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, ճանաչեն հայերի դեմ կատարված հանցագործության փաստը: Հասարակական հարաբերությունների հարցով Տորոնտոյի պոնտական համայնքի տնօրեն Ժան-Կարլոս Ցիլֆիդիսը իր ելույթում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին, սակայն ցավոք վերջին Հոլոքոստը չէր: «Ցավոք, քանի որ մինչեւ հիմա կան մարդիկ, ովքեր հերքում են Ցեղասպանության փաստը: Մենք պետք է ճչանք ճշմարտության մասին: Այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքումը դարձել է ազգային դոկտրին»,- հայտարարել է Ժան-Կարլոս Ցիլֆիդիսը: Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Կեն Խաչիկյանը ողջունել է Կանադայի կառավարության դիրքորոշումը եւ դատապարտել է թուրքական կառավարության եւ դրա կողմնակիցների դիրքորոշումը, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը: «Կանադայի խորհրդարանի եւ վարչապետի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը խոսում է խիզախության մասին, որով նա առաջնորդվում է իր գործողություններում, հետեւելով իր իդեալներին, եւ այն հատուկ դերակատարման մասին, որ Կանադայում ընձեռվում է մարդու իրավունքներին»: «Ցեղասպանությունները կարող են կանխվել, եթե վերջ դրվի արդեն կատարված ցեղասպանությունների հերքմանը: Հայերը շատ ընդհանուր բաներ ունեն հրեաների, ասորիների, Կամբոջայի, Ռուանդայի բնակիչների եւ բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք անցել են ցեղասպանության միջով: Մենք հուսով ենք, որ անցյալի հանցագործությունները երբեք չեն կրկնվի ոչ մի տեղ աշխարհում»,- նկատել է Կեն Խաչիկյանը: Իր ելույթի վերջում ANCA-ի նախագահը հայտարարել է, որ հերքումը խոչընդոտ է ճշմրատության հասնելու ճանապարհին, իսկ առանց ճշմարտության հնարավոր չէ արդարության հասնել: Հիշատակման արարողությունից հետո հավաքվածները շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ բողոքի ցույց են անցկացրել եւ կոչ են արել Թուրքիայի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Վերջին լուրերը, Ապրիլ 29, 2008
ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԴԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄՈՏԱԼՈՒՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպմանը Լյուքսեմբուրգում քննարկվել են հարցեր՝ կապված Կոսովոյի հետ: ԵՄ նախագահ, Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի աշխատանքը ...ԱՄՆ-Ն ԿՐԿԻՆ ԸՆԿՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ 90-ԱՄՅԱ ՄԵՐԺՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ապրիլի 23-ին Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի (IAGS) եւ «Genocide Watch» կազմակերպության նախագահ Գրեգորի Սթենթոնը բացատրություններով հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի Հայերի աջակցության խմբի կազմակերպած ...ԱՄՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդարձակել իրենց քաղաքական ազդեցությունը Ամերիկայում, ձգտելով այն հակադրել ամերիկացի հայերի ձեռք բերած մեծ ազդեցությանը ԱՄՆ Կոնգրեսում: Ինչպես գրում է Eurasianet-ը, ...ԱԲԽԱԶԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
: Այդ մասին հայտարարել է չճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան: Նրա խոսքերով, այժմ ռազմական դաշինք ստեղծելու համար ավելի շատ հնարավորություններ են հայտնվել: Հնարավորություններ ասելով աբխազ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, որում անհանգստություն է հայտնվում այդ խնդրի շուրջ զարգացող գործընթացների առումով: Փաստաթուղթը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 28-ին Հայաստանի մայրաքաղաքում հայտարարել են համագործակցության համաձայնագրի կնքման մասին: Համաձայնագիրը նախատեսում ...ԱՄՆ ՍԵՆԱՏ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ՆԱՏՕ
ԱՄՆ Սենատը հաստատել է իր «վճռական աջակցությունը» այն բանաձեւին, ըստ որի Ուկրաինան եւ Վրաստանը կընդունվեն ՆԱՏՕ: Սենատորները կոչ են արել Դաշինքի արտգործնախարարներին հավանություն տալ Վրաստանի եւ Ուկրաինայի ...ՍԹԻՎԵՆ ՀԱՐՊԵՐ. ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՒ ԲԱՑ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԿՂԵԿԱՎԱՐՎԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարությամբ է հանդես եկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում, ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՎԱՃԵԼ Է ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նա Հանրապետության նախագահին փոխանցել է ...ԿԱՆԱԴԱՅԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ապրիլի 24-ին Կանադայի հայ համայնքի ավելի քան հազար ներկայացուցիչ հավաքվել են Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մասնակցելու համար, հաղորդում ...ՌԱՅՍ. ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ, ԱՊԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՏ ԿՄՆԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ
Հարավային Կովկասում, առաջին հերթին Ադրբեջանում եւ ինչ-որ չափով Հայաստանում պետք է կարեւոր աշխատանք տարվի, որպեսզի Կովկասի այդ հատվածը ինչ-որ չափով մոտեցվի այն չափանիշներին, որոնց, ինչպես կարծում ենք, ...ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Որպեսզի բանակցություններ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, ներկայացուցիչները, փորձագետները պետք է հավաքվեն որոշակի տեղում եւ ամենօրյա աշխատանք տանեն որոշակի նախագծերով»,- հայտարարել ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ՝ Շուշի, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուխտագնացությունն անցնելու է «Առաջ Հայաստան, ...ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
2
Հայտնի ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլը աշխատելու է Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում՝ որպես հետազոտություների տնօրեն: Տեղեկատվությունը հաստատել են նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ում: Պոլ Գոբլն այլ ադրբեջանական համալսարաններում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԵՑՆԵ՞Լ
ԲԱՔՎԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՎՍՏԱՀԵԼ ՄԻՄՅԱՆՑ
Ս.ԼԱՎՐՈՎ. ԿԻՊՐՈՍԻ, ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՀԵՏ ԱՆՏԵՂԻ ԵՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՊՈԼ ԳՈԲԼԸ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն
ԱՊՐԻԼԻ ԼՈՒՅՍ 24-Ի ԳԻՇԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

