
Հրատարակված է Ապրիլ 28, 2008
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
- Ապրիլի 21-25-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը մասնակցել են Սերբիայում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը: Բրիտանիայի խորհրդարանի անդամ, ՆԱՏՕ-ի քաղաքացիական անվտանգության գծով Խորհրդարանական վեհաժղովի նախագահ Մայքլ Քլափհեմի գլխավորած առաքելության շրջանակներում հայ պատգամավորներն այցելել են Բելգրադ եւ Պրիշտինա՝ Կոսովոյի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով: Բելգրադում Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա գործընկերները հանդիպել են ՆԱՏՕ-ի դեսպանների, Սերբիայի Ազգային վեհաժողովի փոխխոսնակ Միլոլյուբ Ալբիյանիչի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում սերբական պատվիրակության նախագահ Մարկո Դյուրիսիչի հետ: Բացի այդ հայ պատգամավորները հանդիպել են նաեւ Սերբիայի փոխնախարար Լյուբոմիր Կլյակիչի, փոխարտգործնախարար Բորիսլավ Ստեֆանովիչի , Սերբիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Զդրավկո Պոնոսի, Սերբիայի Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Սերբիա հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ անդրադարձել են Սերբիայի հակահայ դիրքորոշմանը, որը կողմ է քվեակել ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեին: Հայ պատգամավորները նշել են, որ անթույլատրելի է շահարկել օրինական ճանապարհով հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Պրիշտինայում անցած հանդիպումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Աղաբեկյանն ընդգծել են, որ անհրաժեշտ է զերծ մնալ արհեստական «եզակիության» գաղափարից եւ չմենաշնորհել ազատության, ինքնիշխանության ու ինքնորոշման իրավունքը: KFOR-ի շտաբում հայ պատգամավորները հետաքրքվել են, թե ինչու է Ադրբեջանը շտապ կերպով ետ կանչել իր խաղաղապահներին: Ապրիլի 24-ին հայկական պատվիրակությունն այցելել է հայ խաղաղապահներին, որոնք իրենց առաքելությունը կատարում են հունական գումարտակի կազմում:

Քննարկում
ARMEN գրել է:
Էս մերոնք կատարյալ դմբո են՝ չհասկացա՞ն մինչև հիմա, որ Կոսովոյի անկախացումը ԱՐՀԵՍՏԱԿԱՆ է: Արցախը ի՞նչ կապ ունի դրանց հետ... ԱՄՆ-ի արհեստական սարքած մի միավորում ա, ի՞նչ ա, ամերիկացոնց են կանչում մեր գլխին...
Vahan NY գրել է:- ARMEN
Էս մերոնք կատարյալ դմբո են՝ չհասկացա՞ն մինչև հիմա, որ Կոսովոյի անկախացումը ԱՐՀԵՍՏԱԿԱՆ է: Արցախը ի՞նչ կապ ունի դրանց հետ... ԱՄՆ-ի արհեստական սարքած մի միավորում ա, ի՞նչ ա, ամերիկացոնց են կանչում մեր գլխին...
Ամերիկացիներին մեր գլխին կանչելը մոդա է օրինակ լեվոնն էլ է կանչում...- ARMEN
Վերջին լուրերը, Ապրիլ 28, 2008
ԷՐԴՈՂԱՆ. ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված ...ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ԲԱՔՈՒՆ ՄՇՏԱՊԵՍ Է ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ»
Մայիսի 6-ին Ստրասբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հավանաբար, ճանաչողական բնույթ կկրի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Առաջին հերթին, ...2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՕՐԸ ԿՆՇՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հայոց մայրաքաղաքի 2790-ամյա հոբելյանն այս տարի կնշվի հոկտեմբերի 11-ին, երկուշաբթի լրագրողներին է հայտարարել մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի բաժնի պետ Կամո Մովսիսյանը: «Ըստ Հայաստանի կառավարության ...«THE GUARDIAN». ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՐԲԱԶԱՏՎԻ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՎԱԽԻՑ ԵՒ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ժամանակը չէ՞ արդյոք, որ Թուրքիան ճանաչի այդ ոճրագործությունն ու փակի հարցը»,-գրում է Հարրի Հակոբյանը բրիտանական «The Guardian» ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ. ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ
Ապրիլի 28-ին Ստամբուլում վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: «Ստամբուլի 14-րդ Քրեական դատարանի առջեւ են կանգնել 19 մեղադրյալներ, որոնցից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ
1
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարը կլինի Սամվել Ֆարմանյանը, որը վերջերս նշանակվել էր նախագահի ռեֆերենտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել լավատեղյակ աղբյուրներից: Սամվել Ֆարմանյանը ...ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
2
Ապրիլի 21-25-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը մասնակցել են Սերբիայում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը: Բրիտանիայի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
2008 թվականի պետական բյուջեի փոփոխության շրջանակներում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսվում է բարձրացնել 320 մլն մանաթով: Այդ մասին հաղորդել է խորհրդարանի անդամ Զախիդ Օրուջը: Նրա խոսքերով, «2008 թվականի ...ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒՂԵԿԱԼՆԵՐՈՒՄ ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՀԱՅԵՐԸ
Մայիսին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներում ռուս զինծառայողներին կփոխարինեն նրանց հայ հասակակիցները: Ինչպես այսօր հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային ծառայության վարչության մամլո ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴԳՐԿՄԱՆԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ապրիլի 28-ին Հայաստանի խորհրդարանը հրաժարվել է օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որ ներկայացրել էր «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԼՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ «ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ» ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել», չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. ԱՄՆ-Ը ՄՇՏԱՊԵՍ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՋՈՐՋԹԱՈՒՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՄՈՏ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ԱՊՐԻԼԻ ԼՈՒՅՍ 24-Ի ԳԻՇԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԴԱՌՆԱ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՉՄԵՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

