
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- «Ես խորապես սգում եմ, իրոք սգում եմ այն ամենի պատճառով, ինչ կատարվել է մոտ 100 տարի առաջ: Սակայն ես նաեւ վշտացած եմ, որ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին չափազանց շատ ժամանակ է պետք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 24-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Փելոսին կոչ է արել իր գործընկերներին Կոնգրեսում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպիսով հակազդելով «բերանը փակելու» քաղաքականությանը, որը վարում է Թուրքիան ամերիկացի օրենսդիրների նկատմամբ, միլիոնավոր դոլարներ ծախսելով Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության վրա: Պալատի խոսնակը նաեւ օրինակ է բերել ժամանակակից օրերից, ցուցադրելու համար ինչի կարող է բերել Հայոց ցեղասպանության հերքումը: «Ինձ բազմաթիվ անգամներ հարցրել են՝ ինչու է ինձ դա պետք, չէ որ անգամ եթե դա ցեղասպանություն էր, դա շատ վաղուց է եղել»: Ես պատասխանել եմ նրանց, որ այսօր մեր մոլորակի վրա ցեղասպանություններ են լինում. դա եղել է Ռուանդայում, այսօր նույնը կատարվում է Դարֆուրում: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է ընդունենք հայտարարություն Ցեղասպանության մասին, որը, ինչպես գիտենք, եղել է, եւ կարեւոր չէ՝ երբ է դա եղել»,- ընդգծել է Փելոսին: «Ամերիկացիները չեն հավանում, երբ նրանց բերանը փակում են, ինչի ապացույցը մենք տեսանք այս տարի՝ ապրիլի 24-ին, եւ մշտապես տեսնում ենք Կոնգրեսում: Ամերիկացիները չեն ընդունում արտերկրյա պետության փորձերը՝ թելադրել քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում, եւ Թուրքիայի գործողությունները՝ ուղղված ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խոչընդոտմանը, վիրավորում է նրանց»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Իր հերթին, Պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը համաձայնվել է խսնակի հետ եւ նշել. «Չկարծեք, որ այս բանաձեւը վերաբերում է միայն 1915-1923 թվականանների իրադարձություններին: Սա որոշում է, որը հանդիսանում է ուղերձ ոչ միայն թուրքերին եւ հայերին, այլեւ բոլոր մյուս ժողովուրդներին այն մասին, որ մենք պետք է ճանաչենք անցյալի սխալները, որքան էլ ահավոր դրանք չլինեն, եւ որքան էլ մենք չցանկանայինք հերքել դրանք: Սակայն եթե մենք դա չանենք, մեր երեխաները եւս չեն ճանաչի պատասխանատվությունը նման հանցագործության կրկնությունը թույլ չտալու համար»:

Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՐԵԱՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Ապրիլի 24-ին Եկատերինբուրգում «Անի-Հայաստան» հայկական համայնքը հանրահավաք է անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Հանրահավաքին ելույթ է ունեցել Եվրասիական Հրեական Կոնգրեսի Գլխավոր խորհրդի ...ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ես խորապես սգում եմ, իրոք սգում եմ այն ամենի պատճառով, ինչ կատարվել է մոտ 100 տարի առաջ: Սակայն ես նաեւ վշտացած եմ, որ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին չափազանց շատ ժամանակ է պետք Հայոց ցեղասպանության պաշտոնական ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՊԻՏԵՐ ՔԻՆԳԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ ՆԵՐԱՌԵԼ ԿՈՆԳՐԵՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ
Կոնգրեսական Պիտեր Քինգը հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում ապրիլի 24-ին արված հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայ համայնքի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն «ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է» ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Արգենտինայի Սենատին 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ «Թուրքիան արդեն համապատասխան ...ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՐՈՀԵԼ ԻՐԱՆԻ ՎՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
: Այդ մասին Պենտագոնում հայտարարել է ծովակալ Մայքլ Մուլենը, ով գլխավորում է Շտաբերի հրամանատարների միավորված կոմիտեն: Ծովակալի խոսքերով, չնայած, որ երրորդ հակամարտությունը տարածաշրջանում չափազանց անցանկալի ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՀՌՈՄՈՒՄ
Հռոմում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել են Իտալիայի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ: Միջոցառումների շրջանակներում Սբ. Նիկոլայի հայկական եկեղեցում կայացել ...ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Բուդապեշտում տեղադրված խաչքարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ենթարկվել է վանդալների հարձակմանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ապրիլի 24-ին՝ ...ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԴԱՌՆԱ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Նիդեռլանդները պետք է աջակցեն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բաց քննարկում կազմակերպել Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս: Նիդեռլանդները նաեւ հատուկ շեշտադրություն պետք է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ ԶԳԱՑԱԿԱՆ ԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆՍԱՑԻԱ ՉՓՆՏՐԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՈՐՈՇԵԼ, ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ ԹԵ ՈՉ
ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՄՈՏ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ԱՊՐԻԼԻ ԼՈՒՅՍ 24-Ի ԳԻՇԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ «ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
EAFJD. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

