
Հրատարակված է Ապրիլ 22, 2008
ՍԵՐԲԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
- Իրավիճակը Կոսովոյում դեպի լավն է փոխվում: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որին քննարկվում են Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը: «Մենք բազմաէթնիկ հասարակություն ենք կառուցում եւ հրավիրում ենք բոլոր սերբերին մասնակցել դրան: Մենք ձգտում ենք դառնալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամ: Պրիշտինան Բելգրադին ձեռք է մեկնում»,- ասել է նա: Հաշիմ Տաչին Կոսովոյի խնդրին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ելույթ ունեցավ որպես մասնավոր անձ, քանի որ ինքնավարության անկախությունը դեռեւս չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ-պետությունների անդամների մեծամասնության կողմից: Տաչին հայտարարել է իր կառավարության կողմից «Ահտիսաարիի ծրագիրն» իրականացնելու պատրաստակամության մասին: «Անկախության հռչակումը չի լուծել Կոսովոյի այնպիսի խնդիրները, ինչպիսին են աղքատությունը, ծանր տնտեսական իրավիճակը եւ արտերկրյա ներդրումների պակասը»,- ասել է Տաչին: Իր հերթին, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում հայտարարել է այն մասին, որ Բելգրադը «ձգտում է անել իրենից կախված ամեն ինչ Կոսովոյում բռնությունից պաշտպանելու համար ոչ միայն սերբերին, այլեւ այլ ազգությունների ներկայացուցիչներին»: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ , եւ ցավով նշել է , որ վերջիններս չեն ցանկանում խոսել փոխզիջումների մասին Կոսովոյի հարցում: «Զիջումների համար անհրաժեշտ է, որպեսզի բանակցություններին երկու կողմն էլ մասնակցեն»,- ասել է Տադիչը: Միեւնույն ժամանակ, Սերբիայի նախագահը պահանջել է դադարեցնել Կոսովոյւմ ՄԱԿ-ի առաքելությունից լիազորությունների փոխանցումը Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ EULEX, որը փորձում է իր վրա վերցնել միջազգային ղեկավարի դերը շրջանցելով Անվտանգության խորհուրդը: Նրա կարծիքով, դա հակասում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւին, որը ներկայացնում է Կոսովոն եւ Մետիոխիան որպես Սերբիայի մաս: «Բելգրադը դեմ չէ, որպեսզի ԵՄ-ն աշխատի Կոսովոյում, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱԽ-ի առանձին որոշումն ու մանդատը»,- բացատրել է Սերբիայի նախագահը: Տադիչն ընդգծել է, որ Կոսովոյի սերբերը «չեն հավատում Պրիշտինայի իշխանություններին» եւ «պատրաստ չեն համագործակցել EULEX-ի առաքելության հետ, մինչեւ այն չստանա ՄԱԿ-ի ԱԽ մանդատը», նշել է Սերբիայի նախագահը: Կոչ անելով միջազգային հանրությանը կարգավորել Կոսովոյի խնդիրը՝ Տադիչը հայտարարել է, որ իր երկիրը այդ ինքնավարության անկախությունը «երբեք չի ճանաչի»: Նա ընդգծել է, որ Կոսովոյի հարցով որեւէ որոշում կայացնելու լիազորությունն ունի միմիայն ՄԱԿ-ի ԱԽ-ն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին լուրերը, Ապրիլ 22, 2008
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայնը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի, Ֆրանկոֆոնիայի միջազգային ...ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ
Միջուկային զենքի կիրառմամբ Իսրայելի վրա իրանական հարձակման դեպքում, ԱՄՆ-ն ի պատասխան ամբողջովին կոչնչացնի Իրանը: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, սենատոր-դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ABC-ի «Բարի ...ՍԵՐԲԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Իրավիճակը Կոսովոյում դեպի լավն է փոխվում: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որին քննարկվում են Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սահմանադրության 74-րդ ...ԼՐԱՑԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹ THE CALIFORNIA COURIER-Ի 50 ՏԱՐԻՆ
Լրացել է ԱՄՆ-ի ամենահին անգլալեզու հայկական թերթ՝ The California Courier-ի 50 տարին: Ինչպես գրում է խմբագրական հոդվածում խմբագիր Հարութ Սասունյանը, թերթը հիմնվել է 1958 թվականին Ֆրեզնո քաղաքում երկու ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌԱՆՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ
Հայաստանի բնապահպանության նախարարությունն ու ռուսական ուրանի արդյունահանման ընկերություններից մեկը համաձայնագիր են կնքել ուրանի արդյունահանման համատեղ հայ-ռուսական ձեռնարկություն ստեղծելու շուրջ: Հայ-ռուսական ...TURKISH DAILY NEWS. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՏԱՐԲԵՐ ՄՆԱՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ երկխոսության հարցում դեռ անհաստատ է մնում, չնայած Անկարայի կոչերին՝ նոր դարաշրջան սկսել երկու հարեւան երկրների միջեւ, ովքեր ներկա դրությամբ դիվանագիտական հարաբերություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին, հաղորդում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը: ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱԴԲԵՋԱՆԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
1
Գերմանիան Ուկրաինային, Մոլդովային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Հայաստանին առաջարկում է արտոնյալ հարաբերություններ ԵՄ-ի հետ, այնպես ինչպես առաջարկվում է Թուրքիային Եվրամիության հետ հարաբերությունների դեպքում: ...ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատվիրակությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների խորհրդարանականների հանդիպումն անցկացնելու հնարավորությունը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ-ում ...ԵԽ-Ն ՈՒ ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը) եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված ...ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴՈՒ
2007 թվականի դեկտեմբերից 2008 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ռուսական խոշոր քաղաքներում սափրագլուխների գործողությունների արդյունքում մահացել է 40 մարդ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի ...RAND CORPORATION. ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ
«Սառը պատերազմի» ավարտից հետո Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը Կովկասում՝ տարածաշրջանում, որտեղ նա երկարաժամկետ շահեր ունի: Այդ մասին ասվում է RAND Corporation-ի նախապատրաստած զեկույցում ԱՄՆ ռազմա-օդային ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայ համայնքը հուսով է, որ Գերագույն Ռադան կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ԼԱՎԸ ՉԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՎԱՏՆ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՔԱԿ-Ի ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ԺԱՄԿԵՏԸ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՎՍՏԱՀԵԼ ՄԻՄՅԱՆՑ
ԳՅՈՒԼ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՒ ՊԱՏՆԵՇ Է, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐՊԱՍ
ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՄՈՏ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԵՒ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ

EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ԱՊՐԻԼԻ ԼՈՒՅՍ 24-Ի ԳԻՇԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ
ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ ԼՈՒԾՎԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

