
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ. 1860-1914ԹԹ.» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
- Ապրիլի 21-ին Երեւանի Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի» բարեգործական հիմնադրամում, ցուցադրելով Արեւմտյան Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքը, գործիչներին, բնակավայրերը, պաշտամունքային հուշարձանները, տարբեր շրջաններին յուրահատուկ տարազը եւ արհեստները մինչեւ 1914 թվականը պատկերող լուսանկարները, նոր մոտեցում է առաջարկում Հայ դատի խնդրում: Մենք ամենեւին էլ դեմ չենք 1915-ի Մեծ եղեռնի լուսանկարները ցուցադրելուն: Սակայն պակաս դեր չունի մինչեւ եղեռնը Արեւմտյան Հայաստանի հայկական կյանքի վավերագրերը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելը: Դրանք այն անհերքելի վկայությունն են, որ Վանի, Կարսի, Էրզրումի, Սեբաստիայի, Խարբերդի ու Դիարբեքիրի նահանգները հայերի հայրենիքն է: Հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանի խոսքերով, «Հավաքածուից ընտրել եւ ներկայացնում ենք մինչեւ 1914 թ. նկարահանած 220 լուսանկարներ: Ձգտել ենք հնարավորին չափ շատ եւ ճշգրիտ տեղեկություն տալ լուսանկարներում պատկերված անձանց, բնակավայրերի, հուշարձանների, հեղինակ լուսանկարիչների, լուսանկարը ստեղծելու ստույգ թվականի ինչպես եւ լուսանկարների բնօրինակների պահպանման վայրի կամ աղբյուրի մասին»: «Մեզ այդպես էլ չհաջողվեց ցուցադրվող լուսանկարների կատալոգ տպագրել` ֆինանսական համապատասխան հնարավորություն չունենալու պատճառով: Իսկ ալբոմի մասին միայն կարելի է երազել: Կցանկանայինք այս ցուցահանդեսը ներկայացնել արտերկրում, մանավանդ ԱՄՆ-ում` 106-րդ բանաձեւի քննարկումից առաջ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ ազգագրության պետական թանգարանի, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Երեւան քաղաքի թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի կոլեկտիվներին, ինչպես եւ մի շարք անձանց, որոնք մեզ տրամադրած լուսանկարներով օգնեցին ցուցահանդեսի կազմակերպման գործում: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհասկանալի պատճառներով հրաժարվել են մեզ օգնել Հայաստանի պատմության թանգարանում: Ադրբեջանի պատմության թանգարանում եւս հայության վերաբերյալ բավական լուսանկարներ են պահվում, սակայն, հասկանալի պատճառներով նրանցից օգնություն չենք ակնկալում»,-ասել է Կարապետյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մաին ընդունվեց 2007թ. հոկտեմբերի 10-ին Արտաքին գործերի կոմիտեում, բուն քվեարկությունը դեռեւս չի եղել: Բ.Կարապետյանը հավելել է նաեւ, որ «Շուշի» ԲՀ-ն հավաքել է հայության մասին պատմող ավելի քան յոթ հազար հնատիպ լուսանկարներ: Լուսանկարների կեսը ցուցադրվում են www.avetis.org վեբ կայքում: Արեւմտահայաստանի մասին պատմող ցուցահանդեսը այս ուղղությամբ մեր երկրորդ ձեռնարկն է: Առաջինը Շուշի բերդաքաղաքին նվիրված ցուցահանդեսն էր, որը ներկայացվել է Մոսկվայում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Հիմնադրամը Սարդարապատի 90-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կառավարությանն առաջարկել է «Սարդարապատի ճակատամարտը լուսանկարներում» խորագրով ցուցահանդես կազմակերպել, որտեղ կարող ենք 300 լուսանկար ներկայացնել: Դեռեւս պատասխան չենք ստացել»: 1918թ. մայիսի 28-ին հայկական զորքերը Սարդարապատում կանգնեցրին մեծաքանական թուրքական բանակի հարձակումը, որը մտադիր էր գրավել եւ ոչնչացնել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 20-ին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Մոսկվայի բաժանմունքը միջոցառում կանցկացնի նվիրրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌՀՄ-ում, միջոցառմանը կցուցադրվի ...EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ
6
Ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեն ընդունելու է Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ արդեն ավանդական զեկույցը, հաղորդում է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Կոմիտեի անդամները կքննարկեն ...ՄԱԿ-ՈՒՄ ԵՒ ԵԱՀԿ-ՈՒՄ ՉԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է
Ապրիլի 18-ին, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳՆ նորանշանակ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա ուղերձում ասվում է «Ձերդ Գերազանցություն, համոզված եմ, որ դիվանագիտության բնագավառում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂՀ-Ն ԼԻՈՎԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
«Անհրաժեշտ է կենտրոնացնել համահայկական ողջ կարողությունները, առավել արդյունավետ դարձնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ ...ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ. 1860-1914ԹԹ.» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 21-ին Երեւանի Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ ԵՒ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿՈՂՄԵՐԻՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԻՐԱՆԸ ԿՍԿՍԻ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԶՈՀԱԲԵՐԻ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԼՆԵԼՈՎ ԿՈՆՅՈՒԿՏՈՒՐԱՅԻՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

THE MՕSCOW POST.. Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ 19-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ ԼՈՒԾՎԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

