
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂՀ-Ն ԼԻՈՎԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
- «Անհրաժեշտ է կենտրոնացնել համահայկական ողջ կարողությունները, առավել արդյունավետ դարձնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, որ տեղի է ունեցել ԼՂՀ եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ավարտին: Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում նախապատրաստվող հայտարարությանը ղարաբաղյան հակամրտության կարգավորման վերաբերյալ՝ Տ.Թորոսյանը նշել է. «Մենք կառաջարկենք Հայաստանի նախագահին եւ կառավարությանն միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիքմերը, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ դարձնել երկու հայկական պետությունների համագործակցությունը եւ միաժամանակ Հայաստանի համար լիարժեք հնարավորություն ստեղծել անհրաժեշտության դեպքում, իսկ միջազգային իրավունքը դա թույլ է տալիս, ապահովել ԼՂՀ անվտանգությունն ու պաշտպանությունը»: Ընդ որում նա հաղորդել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձություններին վերաբերող հայտարարությունը դեռեւս ընդունված չէ եւ քննարկման փուլում է գտնվում: «Քննարկումները սկսվեցին մեկ շաբաթ առաջ, սակայն դեռեւս չեն ավարտվել: Քանի որ, այս այցն արդեն ծրագրված էր, մենք համարեցինք, որ ճիշտ կլիներ քննարկել հարցը նաեւ ԼՂՀ ԱԺ մեր գործընկերների հետ: Վերդառնալուն պես մենք կշարունակենք քննարկումներն ու հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Տ.Թորոսյանը դժվարացել է ասել, թե ինչ փոփոխությունների կենթարկվի հայտարարությունը Ստեփանակերտի քննարկումներից հետո, սակայն համոզվածություն է հայտնել, որ այն որեւէ առարկություն չի ստանա ղարաբաղցի պատգամավորների կողմից, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականները «միասնական պատկերացում ունեն ներկայիս զարգացումների եւ առաջիկա գործունեության մասին»: Ընդ որում խոսնակը հաղորդել է լրագրողներին, որ ՀՀ ԱԺ-ն կառաջարկի Հայաստանի նախագահին եւ կառավարությանն առավել նախաձեռնող լինել ղարաբաղյան խնդրի քաղաքականության հարցում, ընդլայնել եւ առավել արդյունավետ դարձնել այդ ուղղությամբ տարվող գործունեությունը: Թորոսյանը նշել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ, լիարժեք մասնակցություն ունենա բանակցային գործընթացին»: «Մենք չենք սահմանափակվի նախագահին եւ կառավարությանն ուղղված առաջարկներով, մենք ինքներս կոնկրետ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 20-ին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Մոսկվայի բաժանմունքը միջոցառում կանցկացնի նվիրրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌՀՄ-ում, միջոցառմանը կցուցադրվի ...EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ
6
Ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեն ընդունելու է Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ արդեն ավանդական զեկույցը, հաղորդում է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Կոմիտեի անդամները կքննարկեն ...ՄԱԿ-ՈՒՄ ԵՒ ԵԱՀԿ-ՈՒՄ ՉԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է
Ապրիլի 18-ին, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳՆ նորանշանակ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա ուղերձում ասվում է «Ձերդ Գերազանցություն, համոզված եմ, որ դիվանագիտության բնագավառում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂՀ-Ն ԼԻՈՎԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
«Անհրաժեշտ է կենտրոնացնել համահայկական ողջ կարողությունները, առավել արդյունավետ դարձնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ ...ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ. 1860-1914ԹԹ.» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 21-ին Երեւանի Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի» ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

THE MՕSCOW POST.. Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ 19-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵԼՍԻՆՔՅԱՆ ՀԱՆՁՆԺՈՂՈՎՈՒՄ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

