
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ՄԱԿ-ՈՒՄ ԵՒ ԵԱՀԿ-ՈՒՄ ՉԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին՝ առաջարկելով ներգրավել նշված կազմակերպությունների կողմից լիազորված, առաջարկված մասնագետներին՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակված փորձաքննությունների կատարմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ գլխավոր դատախազությունում 08.04.08թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող նման մասնագետ գործուղել, քանի որ չեն ունեցել նման նախադեպ: Իսկ 09.04.08թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի գրավոր պատասխանը, որ չունեն նման փորձագետ: Բարձր գնահատելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի 15.04.08թ. հնչեցված համագործակցության առաջարկը, ինչպես նաեւ, ելնելով քննության օբյեկտիվության եւ հրապարակայնության շահերից՝ ՀՀ գլխավոր դատախազը 17.04.08թ. գրավոր դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ առաջարկելով, փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, իրականացվող փորձաքննություններին, մասնավորապես՝ դատաբժշկական, քրեագիտական եւ տեսաձայնագրային փորձաքննությունների կատարմանը, հնարավորության դեպքում, ներգրավել մարդու իրավունքների հանձնակատարի կողմից լիազորված մասնագետներին: Նշենք, որ ավելի վաղ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անաչառ հետաքննություն իրականացնել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Ընդ որում նա նշել է, որ գլխավոր դատախազության նախաքննությունն ուղղված է կոնկրետ մարդու մեղաի պարզաբանմանն, իսկ անկախ մարմնի հետաքննությունը հստակ կոնկրետ առաջարկներ կներակայցնի՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 20-ին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Մոսկվայի բաժանմունքը միջոցառում կանցկացնի նվիրրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌՀՄ-ում, միջոցառմանը կցուցադրվի ...EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ
6
Ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեն ընդունելու է Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ արդեն ավանդական զեկույցը, հաղորդում է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Կոմիտեի անդամները կքննարկեն ...ՄԱԿ-ՈՒՄ ԵՒ ԵԱՀԿ-ՈՒՄ ՉԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է
Ապրիլի 18-ին, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳՆ նորանշանակ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա ուղերձում ասվում է «Ձերդ Գերազանցություն, համոզված եմ, որ դիվանագիտության բնագավառում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂՀ-Ն ԼԻՈՎԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
«Անհրաժեշտ է կենտրոնացնել համահայկական ողջ կարողությունները, առավել արդյունավետ դարձնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ ...ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ. 1860-1914ԹԹ.» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 21-ին Երեւանի Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱԹՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԿՐՈՐԴ ՌՈՔԻ ԹՈՒՆԵԼԸ ԴԱՌՆԱԼ
ՀՈԼԱՆԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՄՆ-Ն ՈՒ ՆԱՏՕ-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱԲԴՈՒԼԼԱ ԳՅՈՒԼԻ՝ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀԵՑ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

THE MՕSCOW POST.. Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
EAFJD. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԾՈՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ 19-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ ԼՈՒԾՎԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

