
Հրատարակված է Ապրիլ 17, 2008
ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՅՍՕՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Ադրբեջանը հայկական քաղաքակրթության ցեղասպանության քաղաքականություն է վարում: Այդ մասին «Հայացք» մամլո ակումբում տված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ մշակութային էքսպանսիան սկսվել է դեռեւս 50-60ական թվականներին Թուրքիայում: Այն ժամանակ այսպես կոչված պատմաբանների խումբ հայտնվեց, որի նպատակն էր՝ ապացուցել, որ Հայկական պետություն Փոքր Ասիայում երբեք գոյություն չի ունեցել, իսկ մարդիկ, ովքեր հայեր են համարվում, իրականում հայացած թուրքեր են: Սակայն այն ժամանակ նրանք չկարողացան պատասխանել մի հարցի. «Եթե բոլոր հայերը թուրքեր են, ապա ո՞վ է նրանց հայացրել»: Աստիճանաբար այդ ալիքը մարեց: Ավելի ուշ այն նոր ու ավելի զորեղ ուժ ստացավ Ադրբեջանում, հատկապես, անկախություն ձեռք բերելուց հետո: Նա նշել է, որ դրա սկիզբը դրեց Հեյդար Ալիեւը, ով 10 տարի առաջ մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն այդ օրը հայտարարվեց Ադրբեջանցիների ցեղասպանության օր: Այդ հրամանգրում Երեւանը նշվում է՝ որպես «ադրբեջանական քաղաք»: Այսօր Բաքվում արդեն մեղադրում են 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին նրանում, որ նրանք «հայերին նվիրեցին ադրբեջանական Իերեւան քաղաքը»: «Այսօր ադրբեջանցիները իրենցն են համարում Երեւանը, Գառնին, Սեւանը եւ այլն: Ցավոք, մենք դրան հեգնանքով ենք վերաբերվում: Կարծիք կա, որ աշխարհում լավ գիտեն մեր տարածաշրջան թյուրքական քոչվոր ցեղերի մուտք գործելու մասին: Սակայն նման վերաբերմունքը, իրականում, վտանգավոր է»,- վստահ է քաղաքագետը: «Ադրբեջանում մի սերունդ է աճում, որը վստահ է, որ հայերը գրավել են իրենց հողերը: Շուտով որոշում կընդունվի Բաքվի պողոտաներից մեկը «Իերեւանի պողոտա» վերանվանելու մասին: Բացի այդ, Ադրբեջանի գյուղերից մեկը կանվանեն «Ենի Իերեւան»,- հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Բաքուն այդ պատմական անհեթեթությունը ոչ միայն ներարկում է ադրբեջանցիների գիտակցության մեջ, այլեւ ողջ աշխարհում ակտիվորեն քարոզում է իր սուտը: Բազմահազար տպաքանակով լույս են տեսնում գրքեր, որտեղ ներկայացված է պատմության ադրբեջանական «մեկնաբանությունը»: Այդ կեղծ գիտական գրքերը տարածվում են աշխարհով մեկ: Բացի այդ, ադրբեջանական կողմը օգտագործում է ցանկացած հնարավորություն երգերի, պարերի, մեղեդիների եւ այլնի ծագումը խեղաթյուրելու համար: «Եւ նրանք միշտ հաջողության են հասնում, քանզի մենք լռում ենք, չենք հակազդում»,- նշել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Խոսելով հակազդեցությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ առաջին հերթին, հայկական կողմը պետք է դատական գործ հարուցի Ադրբեջանի դեմ: Բացի այդ, պետք է պարբերաբար գիտաժողովներ, ցուցահանդեսներ անցկացնել այդ թեմայով, ներկայացնել մեր մշակույթը արտերկրում:

Վերջին լուրերը, Ապրիլ 17, 2008
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎՈՒԱՄ երկրները պետք է միավորեն իրենց ուժերը լուծելու համար իրենց տարածքների հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ ելույթ ունենալով «Հակամարտությունների ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ. ԳՅՈՒՄՐԻԻ «ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Գագիկ Այվազյանն այսօր հերքել է հայտարարություններն այն մասին, որ նախօրեին իր աշխատակիցներն ապամոնտաժել են Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սարքավորումները, որի հետեւանքով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրերով Գեւորգ Դանիելյանը նշանակվել է ՀՀ ար֊դարա֊դա֊տության նախարար, Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ Լոքյանը` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԽՈՍԵԼ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆՐԱ ԻՍԿ ԼԵԶՎՈՎ
«Ադրբեջանը չի բավարարվի միայն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունմամբ: Չնայած նրան, որ այդ բանաձեւն իրավական ուժ չունի, այն կնպաստի ՄԱԿ-ում նոր բանաձեւերի ընդունմանը, ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»
6
Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր»: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարում: Ա.Շվարցենեգերի ...ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՅՍՕՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը հայկական քաղաքակրթության ցեղասպանության քաղաքականություն է վարում: Այդ մասին «Հայացք» մամլո ակումբում տված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, ...ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Թուրքիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը: Այդ մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Վեջդի Գենյուլը: Նա պարզաբանել է, որ Թուրքիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՏ ԿԱՆՉԻ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՄԱԿ-ՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
«Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտար ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունումը: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵԱՀԿ անդամ-երկրները դեմ ...ԵԽԽՎ-Ն ԿԱՐՈՂ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԶՐԿԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Հայաստանի զարգացումը շարունակելու համար հանրապետության իշխանությունները անմիջապես պետք է բարեփոխումներ իրականացնեն քաղաքական համակարգում եւ ընտրական գործընթացում, երաշխավորել դատական համակարգի եւ ԶԼՄ-ների ...ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵԼՍԻՆՔՅԱՆ ՀԱՆՁՆԺՈՂՈՎՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
: Ինչպես ասվում է հանձնաժողովի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կանգնել է լուրջ քաղաքական ճգնաժամի առջեւ: Մարտի 1-ին իշխանությունների ...ԵԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԼՐՋՈՐԵՆ ՏՈՒԺԵԼ Է
Մարտի 1-ի երեւանյան իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի հեղինակությանը: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում «կարծես, օրենքներ ...ԵՄ-Ն ՇԱՏ Է ՏԱՐՎԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ
Եվրամիությունը բավական ետ է մնացել ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Ռուսաստանից իր շահերի ապահովման եւ երկարաժամկետ հարաբերությունների ապահովման մեջ: Այդ բացը արտահայտվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ մինչեւ հիմա Եվրոպան ...ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՀՐԱՇԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
«Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը. պարտավորությունների ստանձնում եւ իրագործվող միջոցառումներ» թեման այսօր արծարծեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ՀՀ ԱԳՆ. ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ
ՆԱՄԻԿ ԹԱՆ. ԵԹԵ ԿՆԵՍՍԵՏԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱ ԿՀԱՐՎԱԾԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԵՂԵԼ

THE MՕSCOW POST.. Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ»

ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ 19-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԲԱՔՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ ԼՈՒԾՎԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

