
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՓԱՍՏԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ
- Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի փորձագետ Սեմյոն Չառնու խոսքերով, վերջերս Մոսկվայում աճել է ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը, սակայն այդ փաստերը լռության են մատնվում: Փորձագետը համարում է, որ շրջանների թվում նեոնացիստական հանցագործությունների քանակով մեծ տարբերությամբ «առաջատարը» Մոսկվան է: «Առաջինը, միջազգային հարաբերությունները չափազանց լարված են: Երկրորդը, այստեղ կենտրոնացած են բավականին մեծ կառույցներ, քարոզիչներ եւ այլն: Ուստի այստեղ հարձակումներն էլ են շատ»,-ասել է Սեմյոն Չառնին: Այն դեպքում, երբ իրավապահ մարմինները նշում են, որ վերջին տարիներին ազգայնամոլության հողի վրա հանցագործությունների քանակը երկու անգամ ավելացել է, Մոսկվայի իշխանությունները հակառակը, խոսում են էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների նվազման մասին: Պաշտոնյաների կարծիքները տարբերվում են, քանի որ քաղաքի իշխանությունները ցանկանում են քաղաքի բարենպաստ պատկեր ստեղծել, նշում է փորձագետը: «Մոսկովյան իշխանությունները շահագրգռված են ստեղծել քաղաքի բարենպաստ պատկերը: Ժամանակին, նույն կերպ Պետերբուրգի իշխանություններն ասում էին, որ ով ասում է, թե Պետերբուրգը հարձակումների կենտրոն է, վատաբանում են քաղաքը: Դա լավ իմիջի ստեղծման խնդիր է»,- հայտարարել է ռուս փորձագետը: «Ցավոք, հարձակումների քանակն աճում է, նրանց աճը դադարեցնելու համար հարկավոր է երկու բան համատեղել: Առաջինը, խստորեն հետապնդել ինչպես հարձակումների մասնակիցներին, այնպես էլ այն մարդկանց, որոնք գաղափարական քողարկում են ստեղծում: Նրանց, ով չի սպանում, այլ գրում է, խոսում է, տպագրում է թե հարկավոր է հարձակվել, զենք պահել, օկուպանտների դեմ դուրս գալ, որոնք եկել լցվել են մեր հողերի վրա եւ այլն: Երկրորդը, անշուշտ, հարկավոր են հանդուրժողականություն քարոզող ծրագրեր: Ընդ որում քարոզչությունը պետք է երկկողմանի լինի՝ եւ նրանց համար, ով այստեղ է, եւ նրանց, ով գալիս է մեզ մոտ: Որպեսզի մարդկանց համար պարզ լինի, որ կան ինչ-որ ավանդույթներ, որոնք ավելի լավ է չխախտել, քանի որ դա որոշակի գրգռվածություն է առաջացնում»,-ասում է փորձագետը: «Վերջերս ծայրահեղական հանցագործությունների քանակն ավելացել է: Վերելքը սկսվեց դեռեւս անցյալ տարվա երկրորդ կեսին, երբ սկսեցին հայտնվել սպանությունների վրա մասնագիտացող հանցախմբեր: Ոչ թե նախկինում սքինհեդների պես՝ երբ հարձակումները եզակի էին եւ բավականին իմպուլսիվ: Այժմ արդեն հայտնվում են հանցախմբեր, որոնք հատկապես սպանություններով են զբաղվում, դուրս են գալիս, այսպես ասած, «որսի եւ հարձակվում են»,-հայտարրել է փորձագետը: «Թե հանցագործությունների որ մասն է բացահայտվում, բարդ է ասել, քանի որ հաղորդագրությունները քիչ են: Սովորաբար հաղորդագրություն է լինում, թե կատարվել է սպանություն, ընթանում է հետաքննություն եւ վերջ: Թե որքանով է այն բացահայտվում, մենք իմանում ենք սովորաբար դատարանի դահլիճում: Ընդհանուր առմամբ, հանցագործությունների բացահայտման տոկոսը բավականին մեծ է, բոլոր քիչ թե շատ աղմկալի գործերով մարդկանց արդեն բռնել են, եւ նույնիսկ դատապարտել»,-նշել է Սեմյոն Չառնին, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:

Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ԱԳՆ-ն կարող է հպարտանալ իր գործունեությամբ եւ կարող է համոզված լինել, որ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը ԳՆ աշխատակիցների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՌԵՒՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՈՐԵՒԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
1
Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ չբացառելով նման ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՒ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը ...ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՃԻՌԸ 19-ԱՄՅԱ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ
1
Մերձմոսկվայում 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության գործով կայացված արդարացնող դատավճիռն ուժի մեջ է թողնվել: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է այդ քրեական գործով պաշտպանության եւ պետական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԵԱՀԿ-ԻՑ «ՀԱՐԳԵԼ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Վրաստանը ՎՈՒԱՄ-ի անունից ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում պահանջել է «հարգել այդ միավորմանն անդամակցող երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը համաժողովրդական պայքարի հետագա հանգրվանների ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՓԱՍՏԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ
Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի փորձագետ Սեմյոն Չառնու խոսքերով, վերջերս Մոսկվայում աճել է ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը, սակայն այդ փաստերը լռության են մատնվում: Փորձագետը ...ԼՂՀ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿՈՇՏԱՑՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
«Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Արցախի պետական համալսարանում անցնում է «Արեւմտյան Հայաստան՝ անցյալն ու ներկան» խորագրով երկօրյա գիտաժողովը, նվիրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Միջոցառմանը, որի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի Հայագիտական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՔՆԵՍԵԹՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի աշխատակազմին՝ Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
«ԵՐԿՐԱՄԱՍ». ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ԿԱԶԱԿՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՒ
ՔՈՒՇՆԵՐ. ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ ԻՐԱՆԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԵՐՋԻՆՍ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ ՉՈՒՆԻ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՇԱՏ ԼԱՎԸ ՉԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՎԱՏՆ ԷԼ ՉԵՆ ԼԻՆԻ
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆԻ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ

ԲԱՔՈՒՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՊԵՏՔ Է «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑ» ԼԻՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՆԵՍԵՏԻՆ ԽԵԼԱՄԻՏ ԳՏՆՎԵԼ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈ՞ՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

