
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
- Նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը համաժողովրդական պայքարի հետագա հանգրվանների համար: Այդ մասին հաղորդում է առաջին նախագահի շտաբը: «Ապրիլի 9 ին, քաղաքակիրթ աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով: Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարա-րություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»,-ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, «անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդա-վարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի 20 ձերբակալված կողմնակիցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ եթե ապօրինի գործողությունների դադարեցման եւ անմեղ քաղաքացիների հանդեպ բռնության կիրառումը դադարեցնելու մասին պահանջները չկատարվեն, ինչպես նաեւ անհապաղ չվերանայվեն իրենց ներկայացված մեղադրանքները, իրենք ապրիլի 9-ից կհայտարարեն անժամկետ հացադուլ: Հայտարարությունը ստորագրել էին Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, Արթուր Շահնազարյանը, Սուրեն Սուրենյանցը, Իսաահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վահագն Արեյանը:

Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ԱԳՆ-ն կարող է հպարտանալ իր գործունեությամբ եւ կարող է համոզված լինել, որ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը ԳՆ աշխատակիցների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՌԵՒՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՈՐԵՒԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
1
Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ չբացառելով նման ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՒ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը ...ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՃԻՌԸ 19-ԱՄՅԱ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ
1
Մերձմոսկվայում 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության գործով կայացված արդարացնող դատավճիռն ուժի մեջ է թողնվել: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է այդ քրեական գործով պաշտպանության եւ պետական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԵԱՀԿ-ԻՑ «ՀԱՐԳԵԼ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Վրաստանը ՎՈՒԱՄ-ի անունից ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում պահանջել է «հարգել այդ միավորմանն անդամակցող երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը համաժողովրդական պայքարի հետագա հանգրվանների ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՓԱՍՏԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ
Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի փորձագետ Սեմյոն Չառնու խոսքերով, վերջերս Մոսկվայում աճել է ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը, սակայն այդ փաստերը լռության են մատնվում: Փորձագետը ...ԼՂՀ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿՈՇՏԱՑՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
«Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Արցախի պետական համալսարանում անցնում է «Արեւմտյան Հայաստան՝ անցյալն ու ներկան» խորագրով երկօրյա գիտաժողովը, նվիրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Միջոցառմանը, որի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի Հայագիտական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՔՆԵՍԵԹՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի աշխատակազմին՝ Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆԻ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ

ԲԱՔՈՒՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՊԵՏՔ Է «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑ» ԼԻՆԻ
ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՆԵՍԵՏԻՆ ԽԵԼԱՄԻՏ ԳՏՆՎԵԼ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈ՞ՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

