
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
- Հայաստանի ԱԳՆ-ն կարող է հպարտանալ իր գործունեությամբ եւ կարող է համոզված լինել, որ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը ԳՆ աշխատակիցների եւ դիվանագետների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ: «Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: Գալով, ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ: Ես այստեղ եմ եղել գրեթե ամենասկզբից՝ աշխատելով ձեզ հետ համարյա ոչնչից մի բան ստեղծել, ստեղծել մի նոր հաստատություն ու մի նոր տեսակի հաստատություն: Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնակալության սկզբից: Ես փոխարտգործնախարար ու նախարարի առաջին տեղակալ եմ եղել նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այլ խոսքերով, ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին ու իմ երկրին: Դա այն է, ինչ մենք անկախությունից ի վեր միասին ենք արել. մենք ծառայել ենք պետությանը, Հայաստանի Հանրապետությանը: Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ մենք միասին կատարել ենք»,-ասել է Օսկանյանը: «Այս տասը տարիների ընթացքում, կարծում եմ, մեր աշխատանքի բնույթն էապես փոխվել է: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը փոխվել ու առաջընթաց է ապրել` իր հետ բերելով շատ օբյեկտիվ հանգամանքների փոփոխություն. մենք չենք սպասում 2, 3, երբեմն՝ 5 ամիս վարձատրություն ստանալու համար: Մենք թուղթ ունենք պայմանագրեր, կոնվենցիաներ ու փաստաթղթեր տպելու համար: Մենք այլեւս պատանդ չենք դեպի Հայաստան ու երկրից դուրս անկանոն թռիչքների: Այլ տարբերություններ եւս կան: Դիվանագետներն ու ամբողջ անձնակազմը ընդունվում են միայն իրենց արժանիքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Դիվանագետները նշանակումներ են ստանում արտերկրում միայն իրենց մասնագիտական հանգամանքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Այս նախարարությունն այսօր վայելում է ամենամաքուր, ամենամասնագիտական կարողություններն ունեցող, ամենականոնակարգված եւ չկաշառված հաստատության համբավը: Եվ սա հպարտանալու փոքր առիթ չէ: Այս նախարարությունն այն տեղն է, ուր մարդկանց արժանապատվորեն են վերաբերվում, հարգանքով ու հանդուրժողականությամբ: Ես հպարտանում եմ դրանով եւ հավատում եմ, որ այս ավանդույթի սկիզբը դնելուց հետո դժվար կլինի այն չպահպանել: Հակառակը, այն վարակիչ է դառնում: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար մենք պետք է սկսենք, եւ սկսել ենք, թափանցիկ, հաշվետու նախարարության կայացումից եւ միմյանց արժանապատվորեն վերաբերվելուց»,-ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, «աշխարհը նույնպես փոխվել է այս 10 տարիների ընթացքում: Ռուսաստանը վերընթաց է ապրում միջազգային ասպարեզում: Եվրոպան շատ ավելի մոտ է, քան նախկինում էր: ԱՄՆ-ն ավելի հետեւողական է ժողովրդական գործընկերներ ունենալու հարցում: Ադրբեջանը նավթն է դիտարկում որպես իր բոլոր խնդիրների լուծման բանալի: Թուրքիան ապրում է թե’ անցյալում, — թե’ ապագայում: Վրաստանը փորձում է քայլել զոհի եւ հանդգնության եզրով: Իրանը հայտնվել է աշխարհի ընկալման ու սեփական տեսլականի արանքում: Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցույց տվեց, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միմյանց չեն փոխարինում, այլ միասնաբար գործում են ապահովագրելու երկրի ապագան: Հայաստանն ապացուցել է, որ տնտեսական աճը հնարավոր է անգամ բնական պաշարների ու բաց տրանսպորտային միջանցքների բացակայության պայմաններում: Հայաստանը կենդանի վկայությունն է այն բանի, որ կարելի է լինել միջազգային հանրության հարգանք վայելող անդամ եւ միեւնույն ժամանակ համաշխարհային հոսանքին հակառակ գնալ` երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անվտանգությունը: Հայաստանը դարձել է վստահելի եւ, ես կարող եմ ասել նաեւ, լիարժեք գործընկեր միջազգային կազմակերպություններում բարեփոխումներով, ներքին ընկալման ու գործողություններին վերաբերող իր լի օրակարգով: Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել աշխարհի բոլոր խոշոր բեւեռների հետ` Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի ու Լատինական Ամերիկայի: Բայց իմ թվարկած հաջողություններից յուրաքանչյուրը իր հետ փորձությունների նոր շարք է բերել ու նոր խնդիրներ: Եվ դա է մեր գործը` յուրաքանչյուր հնարավորությունն առավելագույնս օգտագործել եւ նվազագույնի հասցնել բոլոր սպառնալիքները»: «Այսօր մենք մեր գործը վերջին մի քանի ամիսներին փոփոխված միջավայրում պետք է կատարենք: Երբ մենք թույլ տվեցինք ընտրական ու հետընտրական շրջանի լարվածությանն ու զգացմունքներին իշխել, դրանք ցույց տվեցին, որ մենք երբեմն երեւակայում ենք, որ հեղափոխությունը կարող է բարեփոխումներին այլընտրանք լինել, որ վրեժխնդրությունը կարող է հաշտությանը գերադասվել: Մեզանից` այս շենքում գտնվողներից լավ որեւէ մեկը չգիտի, որ դա սխալ է: Մեզանից լավ որեւէ մեկը չգիտի, որ մեր ներքին զորությունը, անքակտելիությունը, կայունությունը, բարոյականությունն ու հաստատակամությունը մեր ամենալավ, իրականում` միակ հայտաթուղթն են միջազգային ասպարեզում: Եվ քանի որ իրոք սրանք են մեր միջոցները, մենք այսօր փաստացիորեն դեֆիցիտով ենք աշխատում: Այն կապիտալը, որ մենք կուտակել էինք միջազգայնորեն, ցաք ու ցրիվ եղավ: Սա նշանակում է, որ իմ հաջորդը, ձեզանից յուրաքանչյուրը եւ մենք բոլորս, որ ապրում ենք Հայաստանում, ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք վերագտնելու մեր հարգանքը եւ վստահությունը ինքներս մեր ու մեր ապագայի հանդեպ: Ես կշարունակեմ աշխատել ձեզ հետ: Ես միտք չունեմ իմ հանրային գործունեությանը վերջ դնելու, սակայն նոր փուլ է սկսվում: Մտադիր եմ աշխատելու երկրի ներսում` օգնելու հաջորդ նախարարին հաջողության հասնելու միջազգայնորեն»,-ասել է Օսկանյանը: «Մարտի 1-ին հաջորդած շաբաթներն իմ ամբողջ կարիերայի ամենադժվարին օրերն էին: Մի կողմից, ես վարչակարգի մաս եմ կազմում, որը, անկախ ամենից, պատասխանատու է այս երկրում կատարվող ամեն ինչի համար: Մյուս կողմից, ընդդիմության ընտրարշավի սկզբից ես առարկել եմ, հրապարակայնորեն ու մասնավոր զրույցներում, իրենց տակտիկային, մեթոդներին ու նպատակներին: Ես կուրորեն հետեւելու սովորություն չունեմ, բայց եւ ծայրահեղ ընդդիմություն էլ չեմ կարող լինել: Ես հավատում եմ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վստահ եմ, որ այս 10 տարիներին ես դա արել եմ` երբեմն հեռուստախցիկի առջեւ, ինչպես նաեւ կուլիսներում: Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլ—ս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի: Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձեւավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ: Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ եւ ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը եւ մեզանում ամենավատին հավատալու պատրաստակամությունը, որ մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, եւ հավատալ նրան, ինչ ասում են: Գործը, որ դուք եւ ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամն եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թեեւ գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել: Շնորհակալություն»,-ասել է Վարդան Օսկանյանը: Ըստ Հայաստանի Սահմանադրության, նոր նախագահը պաշտոնանկ է անում կառավարությունը եւ նշանակում է նոր վարչապետին: Հայաստանի նոր վարչապետ դարձավ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը: Տեղեկացված աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը կստանձնի Ֆրանսիայում եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը:

Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ԱԳՆ-ն կարող է հպարտանալ իր գործունեությամբ եւ կարող է համոզված լինել, որ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը ԳՆ աշխատակիցների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՌԵՒՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՈՐԵՒԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
1
Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ չբացառելով նման ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՒ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը ...ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՃԻՌԸ 19-ԱՄՅԱ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ
1
Մերձմոսկվայում 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության գործով կայացված արդարացնող դատավճիռն ուժի մեջ է թողնվել: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է այդ քրեական գործով պաշտպանության եւ պետական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԵԱՀԿ-ԻՑ «ՀԱՐԳԵԼ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Վրաստանը ՎՈՒԱՄ-ի անունից ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում պահանջել է «հարգել այդ միավորմանն անդամակցող երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը համաժողովրդական պայքարի հետագա հանգրվանների ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՓԱՍՏԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ
Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի փորձագետ Սեմյոն Չառնու խոսքերով, վերջերս Մոսկվայում աճել է ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը, սակայն այդ փաստերը լռության են մատնվում: Փորձագետը ...ԼՂՀ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿՈՇՏԱՑՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
«Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Արցախի պետական համալսարանում անցնում է «Արեւմտյան Հայաստան՝ անցյալն ու ներկան» խորագրով երկօրյա գիտաժողովը, նվիրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Միջոցառմանը, որի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի Հայագիտական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՔՆԵՍԵԹՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի աշխատակազմին՝ Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆԻ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ

ԲԱՔՈՒՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՊԵՏՔ Է «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑ» ԼԻՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՆԵՍԵՏԻՆ ԽԵԼԱՄԻՏ ԳՏՆՎԵԼ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵՆ ՆԱՏՕ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈ՞ՆԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

