Հրատարակված է Ապրիլ 05, 2008
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
- ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.«Հատուկ ցանկություն եմ ունեցել գալ այստեղ`շնորհակալություն հայտնելու համար ձեզ բոլորիդ` համատեղ եւ երկարատեւ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ պարգեւեց տասը տարվա ընթացքում պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության համար: Չափազանց հետաքրքիր, բարդ, կարեւոր եւ բովանդակային առումով հագեցած տարիներ էին: Մեծ ճանապարհ է անցել երկիրը իր զարգացման մեջ: Լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել երկրում` բոլոր ուղղություններով, եւ հիմնական այդ բարեփոխումների նպատակը, իհարկե, երկրի արդիականացումն էր: Արդյունքներն ակնհայտ են. մեր քաղաքացիների կյանքի որակը նկատելիորեն բարելավվել է, բայց բոլորս պետք է նաեւ գիտակցենք, որ շատ եւ շատ անելիքներ դեռ առջեւում են: Նոր նախագահի եւ նոր կառավարության առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած եւ խնդիրներ, որոնց լուծումը ո'չ պակաս դժվար, ո'չ պակաս պատասխանատու է լինելու եւ ճակատագրական է լինելու երկրի համար: Դա առաջին հերթին տնտեսական ոլորտում երկրորդ սերնդի բարեփոխումներն են, որոնց համար ավելի խոր արհեստավարժություն, ավելի խոր մասնագիտական գիտելիքներ են պետք լինելու եւ, իհարկե, միգուցե, ավելի մեծ ջանքեր են պահանջվելու: Եվ պետք է հաշվի առնեք, որ այս ամենը ապագա իշխանությունների համար` կատարելու տեսանկյունից, ավելի բարդ ժամանակահատվածում է լինելու, քանի որ բոլոր կանխատեսումներով համաշխարհային տնտեսության անկում է ենթադրվում եւ այդ տեսանկյունից, իհարկե, նոր իշխանությունների համար, նոր կառավարությունների համար, որոշակի բարդություններ հաղթահարելու առումով, ավելի մեծ կամք, ուժ, եռանդ է պահանջվելու: Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած է եւ շարունակում է կանգնած մնալ կարեւորագույնը` անվտանգության խնդիրը: Անցած տարիների ընթացքում աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, մեր տարածաշրջանը շարունակում է լի մնալ հակասություններով եւ հետեւողական քայլեր են անհրաժեշտ լինելու ձեռնարկել երկրի անվտանգությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ, բանակի մարտունակությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իհարկե, այս ամենը պետք է, իմ կարծիքով, զուգորդվի ճկուն եւ համարժեք դիվանագիտական քայլերով: Համոզմունք ունեմ, որ պետք է քայլեր ձեռնարկվեն պետականության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ: Կան ուժեր` նաեւ դրսում, որոնց համար կայուն եւ բարգավաճ Հայաստանը ցանկալի չէ: Ցավոք, կան նաեւ դրսում գործիչներ, որոնք պատրաստ են այդ նպատակին ծառայելու: Թույլ, ազդեցությունների նկատմամբ զգայուն երկիրը չի կարող ապահովել երկրի եւ իր քաղաքացիների անվտանգությունը եւ չի կարող ապահովել նաեւ ժողովրդավարական լուրջ ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք, եւ, իհարկե, իմ ցանկությունը, իմ հորդորն այն է, որ ապագա նախագահը, կառավարությունը հաջողեն այս մարտահրավերներին համարժեք պատասխան տալու իրենց աշխատանքի մեջ: Շնորհակալություն ձեզ: Բոլորիդ լավ տրամադրություն եմ ցանկանում եւ ամենայն բարիք»,-ասել է Ռ.Քոչարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Քննարկում
Գեվո գրել է:- karen
ճիշտ է,
ու գցեցիր Նարիմանով Սեռջիկի ձեռքը,
Կեցցես ...
Կարեն ջան էդպես չի կարելի,մենք մարդու կատարածը գնահատող ազգ ենք ,ինչ-ինչ թերություններով հանդերձ,Սերժը մերն է Թալմուդ Լեվոնը օտար :Բերեմ մի փաստ ՝էսքան մենք հպարտանում էնք Շուշիի ազատագրումով ի՞նչու չեք ասում ով էր հայկական զորքերին տվել այդ առաջադրանքը :Արկադի Տեր Թադևոսյանը,մեր Կոմանդոսը, շատ անգամներ պատմելով Շուշիի ազատագրման գործողության մասին ,շեշտել է,որ այդ առաջադրանքը ներկայացրել է Սերժ Սարգսյանը եվ հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ,էս է ճշմարտությունը :Իսկ Լեվոնը հայտարարեց,թե պատերազմը սկսվեց Շուշիի գրավումով ,բա ի՞նչ պտի անեինք, էնքան մնայինք թուրքի գրադի հրթիռների ռմբակոծության տակ,որ վերանայի՞նք :- karen
Գեվո գրել է:- Հայ
:
Դու թուրքի վիժվածք ես ,վաղը մյուս օրը կհանդիպենք սահմանի վրա ,երբ թուրքի հետ մեր սուրբ երկիրը մտնես դիակդ փռելու եմ :Արդեն բոլոր քննարկողներն էլ ջոգել են քո թուրք լինելը :Դու էիր ,որ կոչ էիր անում «Ղարաբաղի կողմը չնայել»,դու էիր,որ կոչ էիր անում պատերազմի դեպքում չկռվել Արցախի համար :Քո նման«հայերը» չեն էլ կռվել ,իսկ կռվողները,թեկուզ նրանք,որոնք այսօր իշխանությանը դեմ են ,վաղը նրանք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ուս-ուսի տված կռվելու են մեր հայրենիքի համար,չկասկածես ,կռռվելու ենք ու ծնկի բերենք,կռռվելու ենք ու ծնկի բերենք ,սա է լինելու մեր արդարության ՕՐԵՆՔԸ ::- Հայ
ArAzArM գրել է:- Արմեն
Եթ՞ե իրոք հայ ես, ապա մոլորված, դու մերժելով ներկայիս հայաստանի իշխանություններին, նրանց ցանկանում ես փոխարինել մի ապազգային եւ վարքաբեկված քաղաքական գործիչով, որը անկասկած գործակալ է եւ ծախված է մեր թշնամիներին: Շատ շուտով բոլոր այդ փաստերը բացահայտվելու են եւ դուք զղճալու եք Ձեր ասածների համար: Անձամբ գոհ չեմ մեր ներկայիս իշխանություններից, միաժամանակ համոզված եմ, որ նրանք լ.տ.պ-ի ֆոնի վրա, հրեշտակներ են, շատ քիչ ժամանակ է մնացել համոզվելու այդ հարցում:
Դուք ուղղակի հրաժարվելով վատից, ընկել եք հրեշի հետեվից: հարկադրված եմ իմ ասածները փաստելու համար, մեջբերել լեւոնի ելութներից, ապազգային բովանդակություն ունեցող տողերը:
1) «Ազգային գաղափարախոսությունը՛ կեղծ կատեգորյա է»:
2) «Մեզ հարկավոր չէ մեծ բանակ ունենալ, այլ պետք է 10 հազարանոց
պրոֆեսիոնալ բանակ»:
3) «Այս համաժողովրդական պայքարին, ովքեր մեզ հետ չեն, նրանք տականքներ
են»:
4)«Եթե ցանկանում եք ազատվել ներկայիս ավազակապետությունից, ինձ
օգտագործեք որպես գործիք»:
5)« Ազատությունը՛ ավելի բարձր արժեք է՛ քան, պետականությունը,
անկախությունը եւ այլն»:
6)« Դուք քվեարկելով ի օգուտ ինձ, քվեարկում եք ի շահ սիրադեղյանի,
Ծափ»:
Այսքանից հետո, նվազագույնս՛ պետք է կույր լինել, որպեսզի դառնալ գործիք, այս քաղաքական գործիքի ձեռքում:
Արմենիս ցավը տանեմ:- Արմեն

Այս մեկն էլ ջնջողների խաթր: Մոտս խաթր ունեք ա՛րա:- Արմեն
Գեվո գրել է:- Արմեն

Աբրես Արմեն ջան,ավելացնեմ նաև,որ Լեվոնը վերջերս կրկնելով,իր ասածը՝«Ազգային գաղափարախոսությունը՛ կեղծ կատեգորյա է»,ասել է՝ազգային մտածողությունը հետամնաց մտածողություն է :Լեվոնը իր այդ մտքերով ապացուցում է,որ ինքը դեմ է ամեն մի ազգային արժեքի :Իսկ իր «պրոֆեսոնյալ բանակը»,ես տեսել եմ, դա հատուկ գունդն էր ,որին իրոք ,սովի տարիներին պրոֆեսյոնալ ձեվի կերակրում էին,իսկ նարանց զինվորներից մեկը մի անգամ ոգեվորված հայտարարում էր՝,թե ախպեր խի պտի չծառայեմ,ուտելիքը լավ-լավ տալիս են,վաղը բոթասներ էլ են տալու :Շահումյանի կռիվների ժամանակ դրանք առանց կրակելու ,թողին դիրքերը,կարամ փաստեր բերեմ :- Արմեն
Vahan գրել է:- Արմեն
Եթ՞ե իրոք հայ ես, ապա մոլորված, դու մերժելով ներկայիս հայաստանի իշխանություններին, նրանց ցանկանում ես փոխարինել մի ապազգային եւ վարքաբեկված քաղաքական գործիչով, որը անկասկած գործակալ է եւ ծախված է մեր թշնամիներին: Շատ շուտով բոլոր այդ փաստերը բացահայտվելու են եւ դուք զղճալու եք Ձեր ասածների համար: Անձամբ գոհ չեմ մեր ներկայիս իշխանություններից, միաժամանակ համոզված եմ, որ նրանք լ.տ.պ-ի ֆոնի վրա, հրեշտակներ են, շատ քիչ ժամանակ է մնացել համոզվելու այդ հարցում:
Դուք ուղղակի հրաժարվելով վատից, ընկել եք հրեշի հետեվից: հարկադրված եմ իմ ասածները փաստելու համար, մեջբերել լեւոնի ելութներից, ապազգային բովանդակություն ունեցող տողերը:
1) «Ազգային գաղափարախոսությունը՛ կեղծ կատեգորյա է»:
2) «Մեզ հարկավոր չէ մեծ բանակ ունենալ, այլ պետք է 10 հազարանոց
պրոֆեսիոնալ բանակ»:
3) «Այս համաժողովրդական պայքարին, ովքեր մեզ հետ չեն, նրանք տականքներ
են»:
4)«Եթե ցանկանում եք ազատվել ներկայիս ավազակապետությունից, ինձ
օգտագործեք որպես գործիք»:
5)« Ազատությունը՛ ավելի բարձր արժեք է՛ քան, պետականությունը,
անկախությունը եւ այլն»:
6)« Դուք քվեարկելով ի օգուտ ինձ, քվեարկում եք ի շահ սիրադեղյանի,
Ծափ»:
Այսքանից հետո, նվազագույնս՛ պետք է կույր լինել, որպեսզի դառնալ գործիք, այս քաղաքական գործիքի ձեռքում:
սրանք ուղղակի անհասկացող դեմագոգներ են որոնք չեն ուզում իրենց թքածը լիզել- Արմեն
ABG գրել է:
Կեցցես Արմեն!
Արմեն

ABG գրել է:- Տաթև Արշակունի
Ես չգիտեմ դու որ երկրից ես, բայց տեսնում եմ, որ նման ես այն աղանդավորներին, ովքեր աստվածաշնչից կարդում են, միայն այն հատվածները, որոնք իրենց ձեռնտու են, բայց կտրված ընդհանուր տեքստից: Ինչու չես գրում, որ Լևոն Տեր- Պետրոսյանն ասաց նաև, որ անուրանալի է թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի ներդրումն Արցախի ազատագրության գործում, և նրանց դրա համար կարելի էր հերոսի կոչում տալ:Իսկ պատերազմի մասին, ասաց հետևյալը, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ պատերազմն սկսվեց 1992թ.-ին Շուշիի ազատագրումով, մինչ այդ ֆիդայական պաշտպանական մարտեր էին, նա դա ասաց,որովհետև մեր երկիրը հենց 1992թ.-ից հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ, նա ուղղակի բացատրում էր 19921994թթ.-ը: Իսկ դու վերցրել ես մեկ առանձին միտք ու փորձում ես մարդկաց մոլորության մեջ գցել, դա ազնիվ չէ: Նա նաև ասաց, որ չի կարելի ամեն ինչ մոռանալ, որ ռք-ն ու սս-ն միայն ամենագլխավոր պաշտոններն ստանձնելուց հետո վերածվեցին սեփական ժողովրդին գռփողների: Նրանք այնքան են վախենում ժողովրդից, որ 10-ից ոչ պակաս թիկնապահական ու ոստիկանական մեքենաներով են շրջում: Մենք ռք-ին ու սս-ին ատում ենք նրա համար, որ նրանց թվում է, որ ոչ թե Ղարաբաղը պիտի միանա Հայաստանին, այլ Հայաստանը Ղարաբաղին, և որ Ղարաբաղցիները առանձնահատուկ են և իրավունք ունեն ամեն կերպ վիրավորելու հայաստանցիների ինքնասիրությունը,Հայսատանցին Հայաստանում համարվում է 3-րդ սորտի մարդ: Մի շատ հայտնի գնդապետի, որը Արցախի ազատագրման գործում անուրանալի ավանդ ունի ՊՆ նախարար եղած ժամանակ Սերժն ասել է, դու հայոց բանակի այն քիչ գնդապետներից ես, ովքեր ռազմական կրթություն ունեն և անձնվիրաբար ծառայել ես հայրենիքին, շատ գեներալներ քո արժանիքների 10 տոկոսն էլ չունեն, բայց դու մի մեծ թերություն ունես, դու Ղարաբաղցի չես, դրա համար էլ գեներալ չես: Ղարաբաղցի Հայաստանցի հակասությունը իրենք մտցրին, ոչ թե Լևոնը, 2000թ-ին իմ ազագկանը ծառայում էր Ղարաբաղում, պոստից գալու ժամանակ, սոված են եղել, մի տատիկից հաց են խնդրել, նա ու այդ գյուղի բնակիչներն սկսել են անիծել ազգականիս ու նրա հետ եղած զինվորներին, թե դուք, բոլոր Հայաստանցիներդ պիտի մեռնեք, որ մեզ թշնամացրիք, մեր ազերի հարևանների հետ, մոռանալով, որ Հայաստանն ընդհամենը, սատարեց նրանց պահանջին: Այդ կածիքին են նաև ռք-ն ու սս-ն: Դրա համար էլ ռոբիկն առանց ամաչելու, պղծելով մեր զոհված ազատամարտիկների հիշատակը, ասում է թե ղարաբաղցիները միայնակ են ազատագրել Արցախը: Այդ դեպքում որտեղից առաջացավ եռաբլուրը, կամ եթե Լևոնը ձեզ թույլ չէր տալիս կռվել, ինչու էիք 2005թ.-ին, երբ նա այլևս նախագահ չէր, նրա ծննդյան օրը շնորհավորական բացիկ ուղարկում մեջն էլ գրում, թե անուրանալի է Ձեր վաստակը Արցախի ազատագրության գործում արցախահայությունը երբեք չի մոռանա այն ինչ արեցիք Դուք, և մայր հայրենիքը: Ես ձեզ նման ամեն տեղ սիոնիստ ու դավաճան չեմ փնտրում, բայց մի բան հաստատ գիտեմ, այս իշխանությունները չարիք են մեր երկրի գլխին ու ինչպես Լևոնը սրանց բերեց, թող այնպես էլ գա ու մաքրի մեր երկիրը սրանցից, որովհետև Հայաստանն այսօր դարձել է Ավգյան ախոռ:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Ուզում ա մեջիցդ էլ ճղվես, միևնույն է չեմ հավատա քո դուրս տված էս հիմարությանը.«2000թ-ին իմ ազագկանը ծառայում էր Ղարաբաղում, պոստից գալու ժամանակ, սոված են եղել, մի տատիկից հաց են խնդրել, նա ու այդ գյուղի բնակիչներն սկսել են անիծել ազգականիս ու նրա հետ եղած զինվորներին, թե դուք, բոլոր Հայաստանցիներդ պիտի մեռնեք, որ մեզ թշնամացրիք, մեր ազերի հարևանների հետ, մոռանալով, որ Հայաստանն ընդհամենը, սատարեց նրանց պահանջին». Սրանից պազ երեվում է, որ դու մի կեղծ ես գրում. Ղարաբաղցիք շատ հյուրասեր ժողովուրդ են. Էն էլ զինվորի հանդե՞պ ես ասու՞մ. Խի մենք ծառայող զինվորնոր չենք ունեցե՞լ, կամ չունեն՞ք հենց հիմա էլ. Ախր ահավոր սուտ ես խոսում, ա՛յ սադրիչ. Չլինի՞ թուրք Նիկոլիկն ես. Ազգադավ գործ ես անում, հա՞.
Գրածդ փողոցային կնկա բամբասանք է, ուրիշ՝ ոչինչ.- Տաթև Արշակունի
Վերջին լուրերը, Ապրիլ 05, 2008
ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԾՏՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Կիեւում ապրիլի 17-ին տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության՝ ՍԾՏՀ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ինչպես հաղորդում է ...ԼԻՏՎԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԳՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլի 2-ին Եվրահանձնաժողովը «2007 թվականին Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման» կոմունիկատ է հրապարակել Խորհրդարանի եւ Խորհրդի համար եւ զեկույցներ է տարածել Եվրոպական հարեւանության քաղաքականության ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» 45 ԱՆԴԱՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ստամբուլում կանխվել են լայնածավալ ահաբեկչական գործողություններ, որ նախապատրաստում էր միջազգային «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը: Այդ մասին հաղորդել է Ստամբուլի անվտանգության վարչությունը: Հակաահաբեկչական ...ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՊԵՏՔ Է «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑ» ԼԻՆԻ
Այն, որ Հայաստանի կողմից ակտուալ է դառնում ԼՂՀ-ի իրավաբանական ճանաչման հարցը, կարելի է միայն ողջունել, սակայն ՀՀ-ի նման քայլը չպետք է, պատկերավոր ասած, միայնակ կրակոց լինի: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ...ԼՂՀ-Ն ԻՐԱՎԱՍՈՒ Է ՊՆԴԵԼ ԻՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Որքանով Ադրբեջանը իրավասու է միջազգային բոլոր ատյաններում պնդել իր տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, նույնքանով, եւ ավելին ԼՂՀ-ն իրավասու է միջազգային ցանկացած ատյաններում, եւ առաջին հերթին` ...ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
18
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, այսօր կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԵԹԵ ԹԵԼ ԱՎԻՎԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՔՈՒՆ ԿՄԵՂԱԴՐԻ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում