
Հրատարակված է Ապրիլ 02, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամների պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը վերջինիս խնդրեց վերահաստատել ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը եվրոպական փորձաքննության ուղարկելու հանձնառությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նման մտահոգության պատճառ էին դարձել ԱԺ ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը, որի վերաբերյալ կառավարությունը հրատապ քննարկման որոշում է կայացրել. պարոն Սյոգրենը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է առանց փորձագիտական եզրակացության եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը այն հրատապ քննարկելով` իր եզրակացության մեջ արել է առաջարկներ` գտնելով, որ ԱԺ-ն դրանք պետք է ընդունի: Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը եւս առաջարկվում է նախապես ուղարկել փորձագիտական եզրակացության: Պարոն Սյոգրենը փորձագիտական եզրակացության առաջարկների ընդունումը կարեւորեց եվրոպական չափանիշների եւ հասարակության վստահության վերականգնման առումով: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հավաստելով համագործակցության ավանդույթների պահպանման պատրաստակամությունը` նշեց, որ տարիներ շարունակ այդ սկզբունքով են ընդունվել տասնյակ օրենքներ եւ կարեւոր ու օգտակար քննարկումներ են եղել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ոչ միայն օրինագծերի, այլ նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Ափսոսանք հայտնելով, որ «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը հնարավոր չեղավ ընդունված կարգով փորձագիտական եզրակացության ուղարկել` Աժ նախագահը նշեց, որ հիմնական պատճառը Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններն էին: Թեպետ հենց քննարկման ժամանակ էլ շեշտվել է, որ օրենքը թարգմանվելու ու ուղարկվելու է եզրակացության: Աժ նախագահը պատրաստակամություն հայտնեց ապրիլի երկրորդ կեսին քննարկել ստացված առաջարկները: Քրեական օրենսգրքի առնչությամբ նշվեց, որ ինչ փոփոխություններ էլ լինեն, դրանք չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցին. ճշտվեց, որ այդ որոշումն ընդունելով` Ազգային ժողովը նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն եւ նրանք չեն դադարել պատգամավորներ լինել: Մարտի 1-ի իրադարձությունների քննարկման նպատակով միջազգային կամ ազգային մակարդակով հանձնախումբ ստեղծելու հարցը քննարկելով` պարոն Սյոգրենը նշեց, որ տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաեւ տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հիշեցնելով, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձ կա, սկզբունքորեն հնարավոր համարեց այդ տարբերակը` կարեւորելով խնդիրների տարանջատումը եւ իրադարձությունների խորքային պատճառների վերհանումը: Նշվեց, որ քրեական հանցագործությունների խնդրով Աժ-ն չի կարող զբաղվել: Պատգամավորներից մեկն արդեն նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, սակայն անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել այդ հանձնաժողովի ստեղծմանը: Աժ նախագահն առաջարկեց խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել հարցը որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները եւ հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում: Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի:

Քննարկում
hajk գրել է:
ինչ ազգային ժողով,անինքնասեր հոռփացածների ակումբ,զրկված խոսքից
Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2008
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. ՄԵՆՔ ԳՈՀ ԵՆՔ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Քվեարկելով ՄԱԿ-ի ԳՎ-ում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի ընդունման դեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խախտեցին չեզոքության սկզբունքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՏՕ ՁԳՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
«Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում եւ չի թաքցնում այն»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Դեսպանը գնահատել է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
2
Ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապե֊տության պաշտ֊պանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում ...ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի շարքում են՝ նոր անդամների հրավերը եւ Աֆղանստանում ընթացող գործողության ապագան: Եվ մեկը, եւ մյուսը ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՎ ՀԻՄՔ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերին ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահների հետ համատեղ ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին լավ հիմք կծառայի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները ...ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հանձնարարությամբ մեջլիսի նախագահ Աքջա Նուրբերդիեւան կմասնակցի Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությանը, հաղորդում է Turkmenistan.ru-ն: ...ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Նիկոսիայի Լեդրա փողոցում հսկիչ-անցագրային կետի բացման հետ, որի մասին պայմանավորվել էին Կիպրոսի նախագահ Քրիստոֆիասը եւ թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալաթը, կսկսվի Պաֆոսի դարպասների վերակառուցումը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԱՊՀ ՄԽՎ-Ի ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ին Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲ. ՀԱՃԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԱԵՒ ԿՈՇՏ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ 20 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցները հայտարարությամբ են հանդես գալիս, որում կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործողություններն եւ բռնության ...ՀՀ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՄԱԴՐԻԴԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
«Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում Ստրասբուրգում, կառույցի ամառային նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնել ...ՀՀ ԱԺ ԵՒ ԵԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻ ԴԱՇԻՆՔ
ՆԱՏՕ-ն պետք է Վրաստանին եւ Ուկրաինային ընդունի Դաշինք, այսօր ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: «ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում պարզ է: Վրաստանն ու Ուկրաինան ...ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ապրիլի 2-ին իր աշխատանքներն է սկսել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամների պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը վերջինիս խնդրեց վերահաստատել ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը ...ՀՀ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ-ԵՐԻ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՒԱՆ Է ԳԱԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Ապրիլի 3-5-ը ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՏՆԻՉԵՆԿՈ. ՉԿԱ ՈՉ ՄԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՒ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԼԵՌՆԱԲՆԱԿ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽԱՐԽԼՄԱՆԸ
ԲԱՔՎԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՒԼՈՒՄ Է, ՔԱՆ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

