
Հրատարակված է Ապրիլ 02, 2008
ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲ. ՀԱՃԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԱԵՒ ԿՈՇՏ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
- ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կարեւորելով Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր մոնիտորինգի Ագոյի խմբի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը եւ խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները մեր երկիր, վարչապետը պատրաստակամություն է հայտնել այս այցի ընթացքում եւս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Դեսպան Պեր Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում 9 պետությունների կառավարությունների դեսպաններ են, ընդգծել է, որ դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության եւ այդ երկրների ու Եվրախորհրդի մեծ հետաքրքրության, Հայաստանի հետ ապագային միտված համագործակցության վկայությունն է, որի շրջանակներում պետք է դիտարկել նաեւ խմբի առաջարկությունները: Դեսպան Սյոգրենը դրվատանքով է խոսել ԵԽ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի գործունեության մասին, նշելով, որ այն բնորոշվում է իբրեւ կառուցողական ու բարեկամական, եւ հատկապես օրենսդրական դաշտում արձանագրվել է զգալի առաջընթաց: Որպես օրինակ, նա ներկայացրել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որը, ըստ դեսպանի, Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու բավարար հիմք: Այնուհետ Պեր Սյոգրենն անդրադարձել է այցի օրերին խմբի ունեցած բազմաթիվ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում ստացած տպավորություններին եւ ձեւավորված առաջարկություններին, որոնք, նրա հավաստմամբ, հիմնված են եվրոպական չափանիշների եւ սկզբունքների վրա: Նշելով, որ ժողովրդավարության հետ կապված հարցերը խումբը դիտարկում է նաեւ անվտանգության ապահովման տեսանկյունից եւ շատ լավ հասկանում է, որ հաճախ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պահանջում է նաեւ կոշտ մոտեցումներ, ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավարը խոսել է խմբին հուզող այն հարցերի մասին, որոնք կարող են հիմք դառնալ Եվրախորհրդի հետ Հայաստանի հետագա համագործակցության համար: Ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները, ըստ Պեր Սյոգրենի, նպատակաուղղված են Հայաստանում հետընտրական լարվածության թուլացմանը, երկխոսության խթանմանն ու հասարակության մեջ համերաշխության հաստատմանը: «Մենք երբեք երկխոսությունից չենք հրաժարվել` ե՛ւ մինչ ընտրությունները, ե՛ւ դրանից հետո մշտապես երկխոսության մեջ ենք եղել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ունեցել ենք հաջողություններ»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Արդյունքում, ըստ նրա, ձեւավորվել է քաղաքական կոալիցիա` ինչպես ԱԺ, այնպես էլ նախագահական ընտրություններից հետո` չնայած ՀՀԿ-ի ստացած քվեների թիվը բավարար է եղել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շարունակելու են բարեփոխումները` դրանում ներգրավելով հասարակության լայն շերտերին: Հայաստանը, վարչապետի հավաստմամբ, հավատարիմ է մնալու նաեւ Եվրաինտեգրման ուղով առաջ ընթանալու իր քաղաքականությանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է Ագոյի խմբի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումներին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաեւ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մանրամասներին: ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին` նախանշված ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման գործում: ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամ դեսպանները շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ երկրի ղեկավարի դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթել հաջողություններ:

Վերջին լուրերը, Ապրիլ 02, 2008
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. ՄԵՆՔ ԳՈՀ ԵՆՔ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Քվեարկելով ՄԱԿ-ի ԳՎ-ում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի ընդունման դեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խախտեցին չեզոքության սկզբունքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՏՕ ՁԳՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
«Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում եւ չի թաքցնում այն»,-հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Դեսպանը գնահատել է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
2
Ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապե֊տության պաշտ֊պանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում ...ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի շարքում են՝ նոր անդամների հրավերը եւ Աֆղանստանում ընթացող գործողության ապագան: Եվ մեկը, եւ մյուսը ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՎ ՀԻՄՔ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերին ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահների հետ համատեղ ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին լավ հիմք կծառայի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները ...ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հանձնարարությամբ մեջլիսի նախագահ Աքջա Նուրբերդիեւան կմասնակցի Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությանը, հաղորդում է Turkmenistan.ru-ն: ...ԿԻՊՐՈՍԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Նիկոսիայի Լեդրա փողոցում հսկիչ-անցագրային կետի բացման հետ, որի մասին պայմանավորվել էին Կիպրոսի նախագահ Քրիստոֆիասը եւ թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալաթը, կսկսվի Պաֆոսի դարպասների վերակառուցումը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԵԿՆԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԱՊՀ ՄԽՎ-Ի ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ին Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲ. ՀԱՃԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԱԵՒ ԿՈՇՏ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ 20 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցները հայտարարությամբ են հանդես գալիս, որում կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործողություններն եւ բռնության ...ՀՀ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՄԱԴՐԻԴԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
«Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում Ստրասբուրգում, կառույցի ամառային նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնել ...ՀՀ ԱԺ ԵՒ ԵԽ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆԱՏՕ-Ն ՊԵՏՔ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻ ԴԱՇԻՆՔ
ՆԱՏՕ-ն պետք է Վրաստանին եւ Ուկրաինային ընդունի Դաշինք, այսօր ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: «ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում պարզ է: Վրաստանն ու Ուկրաինան ...ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ապրիլի 2-ին իր աշխատանքներն է սկսել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամների պատվիրակության ղեկավար Պեր Սյոգրենը Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը վերջինիս խնդրեց վերահաստատել ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը ...ՀՀ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ-ԵՐԻ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՒԱՆ Է ԳԱԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Ապրիլի 3-5-ը ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ «ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ» ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱՇԽԱՐՀԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԴՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ-Ի ԴՈՄԻՆԱՆՏՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԻՑ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՍԿՍԻ ԴԻՏԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՍՏԻՊՎԱԾ Է ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՒԼՈՒՄ Է, ՔԱՆ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

