
Հրատարակված է Մարտ 31, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԿԴԱՌՆԱ ՆԱ ԵՄ-Ի ԱՆԴԱՄ ԹԵ ՈՉ
- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքացիական անվտանգության կոմիտեի ժողովրդավարական կառավարման ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի ղեկավարած պատվիրակությունը մարտի 24-27-ը գտնվում էր Անկարայում եւ Ստամբուլում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ի 10 անդամ երկրների ներկայացուցիչները: Թուրքիայի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես ԵՄ-ի պաշտոնական անձանց եւ անկախ փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության օրակարգի գերակա ուղղությունները, ներառայալ Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման գործընթացը, նրա տարածաշրջանային նկրտումները, քրդական խնդիրը եւ ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դանդաղեցման վերաբերյալ եւ հայտարարել են, որ եվրոպական կողմի ներկայացրած պատճառները սոսկ արդարացումներ են, որոնք թաքցնում են այն, որ որոշ եվրոպացի առաջնորդներ չեն ցանկանում տեսնել Անկարային իրենց շաքերում եւ Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի հակասական դիրքորոշումը: Պաշտոնական Անկարան մերժել է ԵՄ-ի եւ Թուրքիայի արտոնյալ գործընկերության վերաբերյալ առաջարկը: Թուրքիայի իշխանությունները ափսոսանք են հայտնել 6 կետերով բանակցությունները դադարեցնելու կապակցությամբ, որոնք վերաբերում են Անկարայի մերժմանը բացել օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի նավերի եւ ինքնաթիռների համար, ինչպես նաեւ դատապարտել են հակասական դիրքորոշումները ԵՄ-ում Կիպրոսի հարցով: Թուրքական կողմն ընդգծում է նաեւ, որ ԵՄ-ն չի կատարել պարտավորությունների իր մասը եւ դեռեւս հրաժարվում է առեւտրային կապեր հաստատել թուրքական եւ կիպրոսյան իշխանությունների միջեւ: Այնուամենայնիվ, թուրքական իշխանությունները հույս են հայտնել, որ շուտով Կիպրոսում իշխանափոխությունից հետո խնդիրը կլուծվի: Թուրքիայի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները հաստատեցին իրենց պարտավորությունները բարեփոխումների իրագործման ոլորտում, որոնք, ըստ իրենց, անհրաժեշտ են անկախ այն բանից, կդառնա Թուրքիան ԵՄ-ի անդամ թե ոչ:

Վերջին լուրերը, Մարտ 31, 2008
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1
«Մենք օկուպացիայի չենք ենթարկել որեւէ պետության, այլ ինքներս ենք ենթարկվել ագրեսիայի»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Վաշինգտոնը համարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ...«ԱԳՈ»-Ի ԽՈՒՄԲԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
3
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խումբը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված վեց առաջարկներից կազմված փաթեթ: Այդ մասին Հայաստանի ...ՀՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՆՅԱՐԴԱՅԻՆ
«Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ նյարդային: Նրանք փաստորեն տապալեցին Բուխարեստում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, մշտապես խախտում ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը, որոնք ենթարկվում են ինքնավարության ալբանական իշխանություններին: Նախագիծը նախապատրաստել են KFOR-ի հրամանատարությունն ու ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
Հայաստան կատարած այցի ընթացքում «Ագո»-ի խումբը հանդիպել է ինչպես իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խմբի ղեկավար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մարտի 31-ին կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է ժամանել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռ.Քոչարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել Լեռնային ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍՈՖԻԱՅԻ ՔԱՂԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Սոֆիայի քաղխորհրդում հետաձգվել է: Քննարկումը հետաձգվել է Բուլղարիայի կառավարության նախաձեռնությամբ: Մինչդեռ, Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետներ Ռեջեփ Էրդողանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Թուրքիայի Սահմանադրական դատարանում սկսվել է Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) լուծարման վերաբերյալ դատավարությունը՝ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա: Սակայն, դատարանը որոշել է չքննարկել դատավարության ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՋԵՒ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՑԱՌԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Լեռնային Ղարաբաղի առջեւ ունեցած բացառիկ ծառայությունների համար «Գրիգոր Լուսավորիչ» ...ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԿԴԱՌՆԱ ՆԱ ԵՄ-Ի ԱՆԴԱՄ ԹԵ ՈՉ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքացիական անվտանգության կոմիտեի ժողովրդավարական կառավարման ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի ղեկավարած պատվիրակությունը մարտի 24-27-ը գտնվում էր Անկարայում եւ Ստամբուլում: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ ԶԳԱՑԱԿԱՆ ԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 49 ՄԱՐԴ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

