
Հրատարակված է Մարտ 31, 2008
«ԱԳՈ»-Ի ԽՈՒՄԲԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խումբը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված վեց առաջարկներից կազմված փաթեթ: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է խմբի ղեկավար, շվեդ դիվանագետ Պեր Սյոգրենը: Նրա խոսքերով, տվյալ փաստաթղթի նպատակն է «վերադարձնել Հայաստանը զարգացման ժողովրդավարական ուղու վրա»: «Մենք առաջարկում ենք ազատել բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, եւ Հայաստանի արդարադատության նախարարությունն ու գլխավոր դատախազությունն արդեն հավաստիացրել են մեզ, որ բոլոր գործերը կդիտարկվեն սեղմ ժամկետներում: Մենք նաեւ գտնում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է տեղեկություններ ունենա 102 ձերբակալվածների վերաբերյալ: «Ագո»-ի խումբը հավանություն է տալիս մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ արդար ուսումասիրությանը: Սակայն դա պետք է լինի ազգային հետաքննություն, որին, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան, կարող են միանալ նաեւ միջազգային կառույցները: Սակայն, կրկնում եմ, դա ՀՀ իշխանությունների գործն է»,-ասել է շվեդ դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին օրենքում ուղղումները կատարվել են առանց Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցությունների, որն արդեն իր եզրակացությունն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ: «Մենք ժողովրդավարական չենք համարում օրենքի ուղղումները: Եվ, վերջապես, «Ագո»-ի խումբը կոչ է անում իշխանություններին եւ ընդդիմությանը գնալ քաղաքական երկխոսության»,-ասել է Սյոգրենը: Իր հերթին, Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ առաջարկներն ուղղված են Հայաստանում ստեղծված իրավիճակի շտկմանը: «Մենք դրական ենք գնահատում «Ագո»-ի խմբի նախաձեռնությունը»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարության որոշ աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստին, որոնք դիմել էին դատարան, ապա Վ.Օսկանյանն ասել է, որ համապատասխան հրամանագրերը ստորագրվել են հայկական օրենսդրության շրջանակներում:

Քննարկում
Vahan գրել է:
Ագոն որտե՞ղ էր երբ չարտոնված ցույցեր եին անում
hovo գրել է:- Vahan
Ագոն որտե՞ղ էր երբ չարտոնված ցույցեր եին անում
agon mamayit tsotsum er ur petka liner etkan banel ches imanum miyamit- Vahan
Vahan գրել է:- hovo
agon mamayit tsotsum er ur petka liner etkan banel ches imanum miyamit
մամայիդ ծոցում ես եմ եղել ,որի մասին լուր չունես- hovo
Վերջին լուրերը, Մարտ 31, 2008
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1
«Մենք օկուպացիայի չենք ենթարկել որեւէ պետության, այլ ինքներս ենք ենթարկվել ագրեսիայի»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ...ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Վաշինգտոնը համարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ...«ԱԳՈ»-Ի ԽՈՒՄԲԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
3
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խումբը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված վեց առաջարկներից կազմված փաթեթ: Այդ մասին Հայաստանի ...ՀՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՆՅԱՐԴԱՅԻՆ
«Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ նյարդային: Նրանք փաստորեն տապալեցին Բուխարեստում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, մշտապես խախտում ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը, որոնք ենթարկվում են ինքնավարության ալբանական իշխանություններին: Նախագիծը նախապատրաստել են KFOR-ի հրամանատարությունն ու ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
Հայաստան կատարած այցի ընթացքում «Ագո»-ի խումբը հանդիպել է ինչպես իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խմբի ղեկավար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մարտի 31-ին կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է ժամանել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռ.Քոչարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել Լեռնային ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍՈՖԻԱՅԻ ՔԱՂԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Սոֆիայի քաղխորհրդում հետաձգվել է: Քննարկումը հետաձգվել է Բուլղարիայի կառավարության նախաձեռնությամբ: Մինչդեռ, Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետներ Ռեջեփ Էրդողանի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Թուրքիայի Սահմանադրական դատարանում սկսվել է Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) լուծարման վերաբերյալ դատավարությունը՝ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա: Սակայն, դատարանը որոշել է չքննարկել դատավարության ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՋԵՒ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՑԱՌԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Լեռնային Ղարաբաղի առջեւ ունեցած բացառիկ ծառայությունների համար «Գրիգոր Լուսավորիչ» ...ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԿԴԱՌՆԱ ՆԱ ԵՄ-Ի ԱՆԴԱՄ ԹԵ ՈՉ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքացիական անվտանգության կոմիտեի ժողովրդավարական կառավարման ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի ղեկավարած պատվիրակությունը մարտի 24-27-ը գտնվում էր Անկարայում եւ Ստամբուլում: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱԳՈ»-Ի ԽՄԲԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ ՎԱՐԿԱԾԸ
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 49 ՄԱՐԴ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

