
Հրատարակված է Մարտ 29, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ «ԿՈՂՄ» ՔՎԵԱՐԿԱԾ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, «ԴԵՄ» ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻՆ
- Մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ հետագա զարգացմանը միտված ԱՊՀ մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրներ, մասնավորապես` համագործակցությունը հումանիտար, միգրացիայի, ինֆորմացիոն անվտանգության ապահովման, հանցագործության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բնագավառներում: Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատեցին «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը»: Ընդունվեց ս.թ. մայիսի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ որոշվեց, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 25-ին Բիշքեկում: Նույն օրը կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ոչ ֆորմալ նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման հարցը: ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ անվտանգության ոլորտի տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս առումով առանձին քննարկման առարկա դարձավ միջազգային կազմակերպություններում որոշ հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների հաճախ հակադիր դիրքորոշումների խնդիրը: Այդ հարցի հետ կապված իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստին ընդունված ադրբեջանական կողմից առաջարկված բանաձեւին: Նա մասնավորապես նշել է, որ թեեւ այդ բանաձեւը իրավական ուժ չունի, նման միակողմանի բանաձեւ անցկացնելով` ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում հրաժարվել ներկայումս բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթից եւ երկրորդը` հարցը տեղափոխել Մինսկի խմբի շրջանակներից ՄԱԿ, ինչը լուրջ վտանգի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակությունը: Այդ առումով, Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ Կազմակերպությունը չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով: Նախարարը նշեց, որ այդ բանաձեւին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային ընթացքին: Ելույթի վերջում նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ այսուհետ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների կողմից համերաշխության սկզբունքը կհարգվի:

Քննարկում
HerosakanHai գրել է:
herik e ed 'tgte' jogovnerin gnak. RUMBOV petk e xosel dranz het!
SERZ գրել է:
օսկանյան գօմիկ------քռ և «ебрит< կուտերն Էլ չեն անցնում.
Վերջին լուրերը, Մարտ 29, 2008
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԻՐԵՆ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆԻ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի: Այդ մասին հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի ...ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ
5
: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Ս. Ստանիշեւը ասել է, որ Բուլղարիան կկիսվի Թուրքիայի հետ Եվրամիության անդամ դառնալու իր ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1
Աբխազիայի իշխանությունները մերժել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկությունը Վրաստանի կազմում «անսահմանափակ ինքնավարություն» տրամադրելու վերաբերյալ: Չճանաչված Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ
3
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում (GFSIS) ելույթի ժամանակ նշել է, որ իր նախագահության տարիներին Ջավախքը որոշակի լարվածություն ունեցող ...HPRB-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Մարտի 27-ին Վաշինգթոնի Պատմական հուշարձանների պահպանության դիտորդական խորհուրդը (HPRB) միաձայն հավանություն տվեց Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ՋԵՔ ԿԵՒՈՐԿՅԱՆԸ, ՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ Է ՈՐՊԵՍ ԲԺԻՇԿ ՄԱՀ, ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեք Կեւորկյանը, ով առավել հայտնի է որպես Բժիշկ Մահ եւ ազատազրկման մեջ է եղել էվթանազիայի միջոցով անբուժելի հիվանդին սպանելու համար, երկուշաբթի պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ «ԿՈՂՄ» ՔՎԵԱՐԿԱԾ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, «ԴԵՄ» ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻՆ
2
Մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 49 ՄԱՐԴ
1
Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ, քսենոֆոբիայի հողի վրա ավելի քան 80 հարձակում է կատարվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ
6
Ջորջ Բուշը Մարի Յովանովիչի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանտի պաշտոնին: Այդ մասին ասվում է Սպիտակ Տան կայքէջում տեղակայված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ներկա պահին, Մարի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
2009Թ. ՕԳՈՍՏՈՍԻՑ ՍԿՍԱԾ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԲԱՔՈՒ. ԴԵՌԵՒՍ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑԵՐԸ
ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՐԵՒԱՆԻՑ ՈՒ ԲԱՔՎԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԻՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄՃԽ. ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՒՑԵ ԵՒ ՊԵՏՔ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԿԱՏԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

