
Հրատարակված է Մարտ 29, 2008
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ
- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում (GFSIS) ելույթի ժամանակ նշել է, որ իր նախագահության տարիներին Ջավախքը որոշակի լարվածություն ունեցող տարածաշրջանից վերածվել է «սովորական վրացական շրջանի», որն իրեն զգում է՝ որպես Վրաստանի մաս: «Ցավում եմ այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք անգործ մնացին Ջավախքում, քանի որ ոչ մի հակամարտություն չեղավ: Անցել է 4 տարի, եւ Ջավախքը սովորական վրացական շրջան է: Այդ դրամաշնորհները, որոնք վերը նված կազմակերպությունները ցանկանում էին տրամադրել, ի դեպ, կարող են եւ հիմա տալ, եթե ավելորդ գումար կա, ժողովուրդը այդ փողերի կարիքն ունի: Սակայն հակամարտության առումով, ցանկանում են նրանց հուսախափ անել. Ջավախքում այդ թեման չկա, եւ նրանք այնտեղ անելու ոչինչ չունեն»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: Ըստ նրա, Վրաստանը կարողացավ փոխել իրավիճակը Ջավախքում պետականության ներմուծումով: «Մենք չենք վախենում քաղաքացիներին էթնիկ վրացիների եւ էթնիկ հայերի: Չորս տարի առաջ ես չէի կարող գնալ Ախալքալաք, ինձ ասում էին, որ նախագահի այցելությունը կարող է բախումների առիթ տալ: Այսօր այնտեղ վրացական բանակ է, ռուս զինվորականները թողել են այդ տարածքը, Ախալքալաքի փողոցներում րացերեն ցուցանակներ են, բոլորը փորձում են վրացերեն խոսել, դպրոցներում վրացերեն են սովորում, եւ դա ընկալում է, որ Ջավախքը Վրաստանի մաս է»,- ընդգծել է նախագահը: «Բոլորը պետք է իմանան, այդ թվում Աբխազիայում բնակվող մոտ 30 հազար հայերը, որ Ջավախքում հայերը խնդիրներ չունեն, ինչպես եւ Վրաստանի այլ հատվածներում»,- հայտարարել է նախագահը: Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ իր «անձնական գաղփարախոսությունն է միշտ լինել ազգային փոքրամասնությունների կողմը, քանի որ ինքն անձամբ մեծացել է մի երկրում, որտեղ վրացիները ճնշվել են որպես ազգային փոքրամասնություն»,- ընդգծել է նա: Նա հիշեցրել է, որ Վրաստանի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, ըստ որի հանրային հեռուստատեսության եթերի 25 տոկոսը պատկանում է ազգային փոքրամասնություններին: «Ես հպարտ եմ, որ իմ նախագահության տարիներին վրաց հեռուստատեսություն եմ վերադարձրել ծրագրերը աբխազերեն, օսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: «Վրաստանի հարստությունը իր բազմազանության մեջ է: Վրաստանը կազմված է իրարից անչափ տարբերվող շրջաններից՝ տարբեր բնույթներով, մշակույթներով, էթնիկ, լեզվական, կրոնական առանձնահատկություններով»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է Regnum-ը:

Քննարկում
փայտփորիկ գրել է:
Բատոնո Սահակաշվիլի, տըռըվըրը ես անում այ աղվես:Վերջիվերջո Ջավախքը ՏՈՒՆ է գալու:
Vahan գրել է:
ստին ք...՞մ
Vahan գրել է:
ահա մի արևմտամետ ass hole
Վերջին լուրերը, Մարտ 29, 2008
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԻՐԵՆ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆԻ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի: Այդ մասին հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի ...ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ
5
: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Ս. Ստանիշեւը ասել է, որ Բուլղարիան կկիսվի Թուրքիայի հետ Եվրամիության անդամ դառնալու իր ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1
Աբխազիայի իշխանությունները մերժել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկությունը Վրաստանի կազմում «անսահմանափակ ինքնավարություն» տրամադրելու վերաբերյալ: Չճանաչված Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար ...ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ
3
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում (GFSIS) ելույթի ժամանակ նշել է, որ իր նախագահության տարիներին Ջավախքը որոշակի լարվածություն ունեցող ...HPRB-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Մարտի 27-ին Վաշինգթոնի Պատմական հուշարձանների պահպանության դիտորդական խորհուրդը (HPRB) միաձայն հավանություն տվեց Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ՋԵՔ ԿԵՒՈՐԿՅԱՆԸ, ՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՅՏՆԻ Է ՈՐՊԵՍ ԲԺԻՇԿ ՄԱՀ, ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեք Կեւորկյանը, ով առավել հայտնի է որպես Բժիշկ Մահ եւ ազատազրկման մեջ է եղել էվթանազիայի միջոցով անբուժելի հիվանդին սպանելու համար, երկուշաբթի պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ «ԿՈՂՄ» ՔՎԵԱՐԿԱԾ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, «ԴԵՄ» ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻՆ
2
Մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՁԵՌՔԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 49 ՄԱՐԴ
1
Ռուսաստանում տարվա սկզբից սափրագլուխների ձեռքից մահացել է 49 մարդ, քսենոֆոբիայի հողի վրա ավելի քան 80 հարձակում է կատարվել: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ
6
Ջորջ Բուշը Մարի Յովանովիչի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանտի պաշտոնին: Այդ մասին ասվում է Սպիտակ Տան կայքէջում տեղակայված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ներկա պահին, Մարի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՓՈՐՁԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ԻՐԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

