
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այն ցեղասպանության կանխարգելմանն ուղղված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում երբեւէ ընդունված առաջին բանաձեւն է: Բանաձեւը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի քննարկելու ՄԱԿ-ի համակարգում վաղ կանխարգելման խնդիրներով զբաղվող մեխանիզմների գործունեության ներդաշնակեցման, վաղ նախազգուշացման նշանների մշակման, ցեղասպանության կանխարգելման գործնական հարթության խնդիրներ: Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ազգային, ռասայական, կրոնական եւ էթնիկական խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վերածվելը կանխելու հիմնարար սկզբունք: Վերջին 60 տարիների ընթացքում` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի ընդունումից ի վեր միջազգային հանրությունն արձանագրել է որոշակի առաջընթաց` կանխարգելման իրավական շրջանակների մշակման առումով, սակայն ներկայումս անհրաժեշտ է հղկել առկա սկզբունքները եւ կիրառել գործնական մեխանիզմները: Այս ուղղությամբ Հայաստանը բանաձեւով առաջարկել է ՄԱԿ-ի համակարգում տարվա ընթացքում կազմակերպել քննարկում պետությունների, ՄԱԿ-ի մարմինների, քաղաքացիական հասարակության եւ մասնավորապես, գիտական շրջանակների մասնակցությամբ: Բանաձեւի ընդունումը նաեւ խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման միջազգային կոնվենցիայի 60-ամյակը: Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ի համակարգում անցկացվելու են տարեդարձը նշող հոբելյանական միջոցառումներ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրվել եւ ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ֆրենսիս Դենգը, որի հետ համագործակցությունը առանցքային է գնահատվում ցեղասպանության կանխարգելման հարցերով մտահոգ երկրների կողմից: Ինչպես բանաձեւը ներկայացնելիս նշեց ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս բանաձեւի ընդունումը վերստին ընդգծում է միջազգային հանրության բարոյական պատասխանատվությունը ցեղասպանությունների զոհերի հիշատակի առաջ: Լայն աջակցություն վայելող այս բանաձեւը համահեղինակել են 58 պետություններ, այդ թվում` Եվրամիության բոլոր երկրները, Շվեյցարիան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան եւ այլոք:

Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ՀՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՊԱԼԵՑ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի պնդմանը հակառակ, այն նամակը, որ Ադրբեջանը ուղարկել է ԵԱՀԿ՝ ուղղված է Մինսկի խումբը ցրելուն եւ դա արվել է մինչեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ...ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ
3
Վերջերս իսրայելա-թուրքական հարաբերությունները այնքան էլ լավ չեն եւ այդ առումով Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՊԿ
Ուրբաթ օրը Ուզբեկստանի Օլիյ Մեջլիսի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) լիագումար նիստում հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրին Ուզբեկստանի Հանրապետության միացման» մասին օրենքին, ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԴԱՆԴԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրոպական խորհրդարանը քննադատել է Թուրքիային բարեփոխումների դանդաղեցման համար, որոնք նախատեսված են Եվրամիությանը նրա անդամակցության գործընթացով: Եվրախորհրդարանի զեկույցի նախագծում, որը պատրաստել է Թուրքիայի ...ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳԵԵՐՏ ՎԻԼԴԵՐՍԻ ՖԻԼՄՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՅՏՆՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Հոլանդացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը սկանդալային ֆիլմ է զետեղել Ինտերնետում Ղուրանի մասին, որն արդեն իսկ առաջացրել է Եվրոպայի մահմեդական հանրության բողոքների նոր ալիք: 15-րոպեանոց ֆիլմը ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԱՄՆ-Ն ՓՈՐՁԵԼ Է «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1
«ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակով եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով, ինչին հետեւց արտակարգ իրավիճակի հայտարարումը, ձերբակալություններն ու ԶԼՄ-ների աշխատանքի ...ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՒ. ՍԵՐԲԻԱՅԻՆ ԵՒ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ Է ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ
Սերբիային եւ Կոսովոյին առաջարկվելու է ԵՄ անդամակցության հեռանկար: Այդ մասին հինգշաբթի Աթենքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ հանդիպումից ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅՎԵԼ
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, ինչպես նաեւ վերջին ամիսներին ժողովրդավարական ծրագրերի կատարման գործում առկա էական թերությունների պատճառով, «Հազարամյակի մարտահրավերներ» ...ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԴԵՌԵՒՍ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, թեկնածուի առաջադրման դեպքում Սպիտակ տունը կհայտարարի այդ մասին, ...ԵԽԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ապրիլի 14-18 Ստրասբուգում քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՄՆ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ- պետությունների համար ռազմական կադրերի նախապատրաստման մասին համաձայնագիրը ուրբաթ օրը վավերացվել է Դաշնության Խորհրդի նիստին: Ներկայացնելով փաստաթուղթը` ...ՄԱՐՏԻ 29-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ ԱԺ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այն ցեղասպանության ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆԻ ԿՈՍՈՎՈՆ
Ռուսաստանը պետք է ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, դրական ռեակցիայի դեպքում մեր պետությունը կարող է բռնություն սադրել այդ չճանաչված հանրապետությունում: Նման եզրակացությունների ...ԵՐԵՒԱՆԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Պաշտոնական Երեւանը հուսով է, որ ապրիլի 2-4 սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բուխարեստում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլը: «Մենք հուսով ենք եւ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ.ԴԵՌԵՒՍ ԴԺՎԱՐ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ ԶԳԱՑԱԿԱՆ ԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ
ԲԱՔՈՒ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԵՆՔԻ ՑՈՒՑԱԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՄԵՏ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ

ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

