
Հրատարակված է Մարտ 27, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐԶՈՒՄ Է ԹԵ ԿԱՐՈՂ Է ՆԱ ԵՏ ԿԱՆՉԵԼ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԽ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ
- Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Փոխնախարարի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշանակվել են 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովում եւ նրա գործունեության գործառույթները պարզ են: «Սակայն համանախագահների անձերի փոփոխությունը կատարվում է կողմերից մեկի ցանկությամբ: Օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում փոխարինեց Սթիվեն Մենին: Պաշտոնական Բաքվին հետաքրքրում է թե, եթե ապագայում Ադրբեջանը, որպես ՄԽ անդամներից մեկը, դժգոհ լինի Մ.Բրայզայի որեւէ գործողությունից, եւ եթե այդ կառույցում հարցերը լուծվում են համաձայնության հիման վրա, ինչպես պետք է վարվի Ադրբեջանը: Եթե բոլոր երեք համանախագահները հանդես են գալիս Ադրբեջանի հանդեպ թշնամական հայտարարություններով, խայտառակում են Ադրբեջանը, հայտարարություններ են անում այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ, անկախ նրանից թե դրանից հետո ինչ հայտարարություններ են արվել՝ այս ամենը պետք է մտահոգի»,-ասել է Ազիմովը: Ըստ Ազիմովի, Ադրբեջանը Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության կողմնակից չէ: Փոխնախարարը այդ լուրերը համարեց Հայաստանի եւ միջնորդների հորինվածքը եւ հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է արդյունավետ քննարկումներ անցկացնել այդ ուղղությամբ: «Մյուս կողմից, համանախագահները երբեք չեն ներկայացրել ողջ Մինսկի խումբը եւ չեն էլ կարող ներկայացնել: Ադրբեջանի եւ Հայաստանի քննարկումներում նրանք ներկայացնում են ոչ թե Մինսկի խումբը, այլ իրենք իրենց: Եվ նրանք լիազորված չեն հայտարարություններ անել Մինսկի խմբի անունից»,-ընդգծել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Արազ Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է համագործակցությունը համանախագահող երկրների հետ: «Սակայն մեր երկիրը հստակեցնող նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու մեխանիզմներն ուսումնասիրելու նպատակով: Մենք ուղղակի ցանկանում ենք իմանալ՝ անհրաժեշտության դեպքում կկարողանանք հասնել դրան, քանի որ Ադրբեջանը Մինսկի խմբի նույնպիսի անդամ է, ինչպես եւ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան»,-ասել է Ազիմովը, հաղորդում է Bakiliar.AZ-ը:

Վերջին լուրերը, Մարտ 27, 2008
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
28
Մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Ինչպես հաղորդում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, Քնեսեթի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐԶՈՒՄ Է ԹԵ ԿԱՐՈՂ Է ՆԱ ԵՏ ԿԱՆՉԵԼ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԽ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ ...ՄԱԿ-Ի ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ԿԻՊՐՈՍԸ ԲԱԺԱՆՈՂ ԼԵԴՐԱՅԻ ՀՍԿԻՉ-ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԸ
Կիպրոսում ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը: Լեդրան Նիկոսիայի կենտրոնական փողոցն է՝ կիսված Կիպրոսի խորհրդանիշը: 1974 թվականից ի վեր հույներն ու թուրքերը «կանաչ գծի» ...ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԴԵՊԻ ԱՐԵՒԵԼՔ ԿԱՍԵՑՎԱԾ Է
Գերմանիան եւ Արեւմտյան Եվրոպայի մյուս պետությունները չեն սատարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կարեւոր մի հարցում՝ Եվրոպայի երկրները չեն ցանկանում թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանն ու Ուկրաինան ...2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞
4
Այսօր Թուրքիայում հարձակում է գնում թուրքական պետության բոլոր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Բախչեյրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դենիզ Ուլկե Արիբողանը: Գլխավոր դատախազության հարցապնդումը իշխող ...ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ԸՆԹԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ
1
Ադրբեջանում ստորագրահավաք է նախաձեռնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծման օգտին: Այդ արշավը նախաձեռնել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ): ՂԱԿ-ը մտադիր է այդ գործընթացում ընդգրկել նաեւ այլ հասարակական-քաղաքական ...ԶԵԵՒ ԷԼԿԻՆ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԿՆԵՍԵՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվել է առաջին հաջողությունն արձանագրել: Ինչպես գրում է Haaretz թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի («Կադիմա») փոխարեն կառավարության դիրքորոշումը ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԱԾ ՑՈՒՅՑԻ ՄՈՏ 50 ՄԱՍՆԱԿԻՑ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի իրավապահ մարմինները արմատական միջոցներ են նախաձեռնել ընդդիմադիր հայացքների քաղաքացիների պարբերաբար անցկացվող փոքրազանգված ցույցերին վերջ տալու համար: Մարտի 26-ին կազմակերպված ցույցը ցրվել է, ...ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՆԱՏՕ-Ն ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ
Ռուսաստանի վերաբերմունքը Վրաստանի կողմից MAP ստանալու հարցին (ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստման ծրագիր) ոչ միայն Վրաստանի խնդիրն է: ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը կայանում է նրանում՝ կկարողանա արդյոք այդ կազմակերպությունը ...Մ. ԲՐԱՅԶԱՆ ՎՍՏԱՀ ՉԷ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԴԻՄՈՒՄԸ ԵԱՀԿ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԵԱՀԿ ՄԽ շուրջ Ադրբեջանի ԱԳՆ դիմումները չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերն ընդունում է որպես ժամանակակից աշխարհի իրողություններին չհամապատասխանող բան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սպառնալիքները բոլորիս համար ընդհանուր ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԱՆՑԱԾ ՑՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 46 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Մարտի 26-ին Հյուսիսային պողոտայում անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, ձերբակալվածներից ոչ ոք վարչական պատասխանատվության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ԵՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՋԱՆՔԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՕԳՈՍՏՍԻ 1-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ

ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

