
Հրատարակված է Մարտ 27, 2008
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
- Մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Ինչպես հաղորդում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, Քնեսեթի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի որ հանձնաժողովը պիտի նախ քննարկի հարցը։ Ակնկալվում է, որ հարցը կքննարկի կրթության հանձնաժողովը։ Քնեսեթի նիստին մասնակցել են Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները, որոնք շնորհակալություն են հայտնել առաջարկի հեղինակ Հայիմ Օրոնին եւ առաջարկին կողմ քվեարկած պատգամավորներին։ Ինչպես եւ 2007թ-ի մարտի 14-ին, հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը ներկայացրել է սոցիալիստական Մերեց կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնը (եղբայրը՝ պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին մի քանի գրքերի հեղինակ Եաիր Օրոնի)։ Խորհրդարանի նիստին ներկա բոլոր 11 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել առաջարկին։ Հարցը օրակարգ մտնելուն կողմ է արտահայտվել եւ քվեարկել նաեւ կառավարության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Շլոմե Սիմխոնը։ Թեեւ նա ցեղասպանության փոխարեն օգտագործել է ողբերգություն բառը, բայց հաստատել է, որ «բոլորս էլ գիտենք պատմությունը» եւ պետք է հարցը մտցնել օրակարգ։ Նա նաեւ ասել է, որ անցյալում Իսրայելը փորձել է միջնորդել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց նրան դա չի հաջողվել։ «Անհրաժեշտ է այս մասին երկխոսություն սկսել»-, ասել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը։

Քննարկում
փայտփորիկ գրել է:
Սա իհարկե լավ է,բայց վախենամ,թե ընդամենը «դեղին քարտ»է Թուրքիային,նրա վերջերս արած մի շարք ցավոտ(Իսրայելի համար)հայտարարությունների դեմ:Կապրենք,կտեսնենք:
ԱԿԴ գրել է:- փայտփորիկ
Սա իհարկե լավ է,բայց վախենամ,թե ընդամենը «դեղին քարտ»է Թուրքիային,նրա վերջերս արած մի շարք ցավոտ(Իսրայելի համար)հայտարարությունների դեմ:Կապրենք,կտեսնենք:
Բոլոր դեպքում Հարցի քննարկումը բխում է Իսրաելի ստրատեգիական շահերից:- փայտփորիկ
փայտփորիկ գրել է:- ԱԿԴ
Բոլոր դեպքում Հարցի քննարկումը բխում է Իսրաելի ստրատեգիական շահերից:
Հարգելիս, միտքդ տրամաբանական է եւ հայտնի,սակայն ինչու՞ հայոց ցեղասպանության հաշ- վին,разменная монета?,Վիրավորական չէ՞:- ԱԿԴ
ԱԿԴ գրել է:- փայտփորիկ
Հարգելիս, միտքդ տրամաբանական է եւ հայտնի,սակայն ինչու՞ հայոց ցեղասպանության հաշ- վին,разменная монета?,Վիրավորական չէ՞:
Իսրաելի պարագայում հարցը մանրադրամ չէ ,այն ապագան կառուցելու խնդիր է պարունակում իր մեջ:- փայտփորիկ
Ես գրել է:- փայտփորիկ
Սա իհարկե լավ է,բայց վախենամ,թե ընդամենը «դեղին քարտ»է Թուրքիային,նրա վերջերս արած մի շարք ցավոտ(Իսրայելի համար)հայտարարությունների դեմ:Կապրենք,կտեսնենք:
Չարչի ախպեր, ասեղ ունես մեշոգ կարի, անցրա գլուխդ ու ասա Ես - Ես չեմ:- փայտփորիկ
փայտփորիկ գրել է:- Ես
Չարչի ախպեր, ասեղ ունես մեշոգ կարի, անցրա գլուխդ ու ասա Ես - Ես չեմ:
Հրամանքդ աղա՝ Ես - Ես չեմ:(հորս արեւ մեխանիկորեն եմ կրկնում,ասի տղա է,չնեղանա):
Էն էլ ասեմ ,որ,առաջին խոսքերդ սիրուն չէին,ես ոչ մեկին չէի նեղացրել:Չարժի...Այ սա՝ ես եմ:- Ես
փայտփորիկ գրել է:- ԱԿԴ
Իսրաելի պարագայում հարցը մանրադրամ չէ ,այն ապագան կառուցելու խնդիր է պարունակում իր մեջ:
Ասել կուզե համաձայնվում ես,որ ուրիշի հաշվին(տվյալ դեպքում հայոց ցեղասպանության շուրջ սպեկուլյացիայի)ապագա է կառուցվում:«Այսպիսի ապագայի» հիմքերը հաստատ խարխուլ են լինում,անհեռանկար:- ԱԿԴ
Ես գրել է:- փայտփորիկ
Հրամանքդ աղա՝ Ես - Ես չեմ:(հորս արեւ մեխանիկորեն եմ կրկնում,ասի տղա է,չնեղանա):
Էն էլ ասեմ ,որ,առաջին խոսքերդ սիրուն չէին,ես ոչ մեկին չէի նեղացրել:Չարժի...Այ սա՝ ես եմ:
Ես էլ քեզ չեմ նեղացրել, չեի կարծում որ մանրամասնելու կարիք կա, դու քո մասին չես ասում , այլ կնեսիտի, իսկ կնեսիտի ջոջը Շեմոն պերեսն է, որը ասել է.
Ինչքան էլ մեծ լինեն հայերի տարած տառափանքները, դա ցեղասպանություն անվանել չի կարելի:
Բա Պերեսը ցեղասպանությամ հարցը քննարկելուց առաջ մի հատ չասի Ես - Ես չեմ...
Քեզ բան չունեմ ասելու, մալադաեց, որ հարցին անտարպեր չես, բայց ճիշտը ինչքան էլ տհաճ լինի, մեկ - մեկ ասել պետք է չե՞:- փայտփորիկ
ԱԿԴ գրել է:- փայտփորիկ
Ասել կուզե համաձայնվում ես,որ ուրիշի հաշվին(տվյալ դեպքում հայոց ցեղասպանության շուրջ սպեկուլյացիայի)ապագա է կառուցվում:«Այսպիսի ապագայի» հիմքերը հաստատ խարխուլ են լինում,անհեռանկար:
Սխալվում ես «սպեկուլացիա» ֆինանսական տերմին է ապագան կառուցում են կոնկրետ հիմքի վրա ,տվյալ դեպքում նման հիմք ունենալու տարբերակը բարեհաջող փորձարկվել է և ցույց է տվել իր քաղաքական ,տնտեսական ինչպես նաև բարոյական ամրությունըը:- փայտփորիկ
փայտփորիկ գրել է:- Ես
Ես էլ քեզ չեմ նեղացրել, չեի կարծում որ մանրամասնելու կարիք կա, դու քո մասին չես ասում , այլ կնեսիտի, իսկ կնեսիտի ջոջը Շեմոն պերեսն է, որը ասել է.
Ինչքան էլ մեծ լինեն հայերի տարած տառափանքները, դա ցեղասպանություն անվանել չի կարելի:
Բա Պերեսը ցեղասպանությամ հարցը քննարկելուց առաջ մի հատ չասի Ես - Ես չեմ...
Քեզ բան չունեմ ասելու, մալադաեց, որ հարցին անտարպեր չես, բայց ճիշտը ինչքան էլ տհաճլինի, մեկ - մեկ ասել պետք է չե՞:
Շնորհակալություն պատասխանիդ համար: Իրար հասկացանք:Գալով արծարծածդ մտքին, նախ ընկերաբար ասեմ,որ Շիմոն Պերեսը Կնեսետի«ջոջը»(ինչպես դու ես ասում)չէ,այլ պետութ յան Նախագահը:Իսկ եթե կուզես իմանալ իմ մոտեցումը Պերեսին եւ այս հարցին առհասարակ, ապա մտիր այսօրվա(27.03.08)ԱԶԳի քննարկման բաժինը «Ցեղասպանության հարցը Քնեսե թում»եւ «Մենք անշիրիմների պաշտպանը պիտիլ ինենք»հոդվածների առթիվ եւ կարդա «փայտ փորիկի»կարծիքը,փայտփորիկ,որը թերեւս ամենաշատ հայհոյանքների ու կեղտի է արժանա-նում այս կայքում:Լուսահոգի մայրս ասում էր,-թագավորի հետեւից էլ են խոսում,(թող խոսեն):
կարծիքը:- Ես
ԱԿԴ գրել է:- Ես
Չարչի ախպեր, ասեղ ունես մեշոգ կարի, անցրա գլուխդ ու ասա Ես - Ես չեմ:
Որ երկրի դրոշն է քո դրոշը ,եթե դժվար չէ պատասխանիր:- Ես
փայտփորիկ գրել է:- ԱԿԴ
Սխալվում ես «սպեկուլացիա» ֆինանսական տերմին է ապագան կառուցում են կոնկրետ հիմքի վրա ,տվյալ դեպքում նման հիմք ունենալու տարբերակը բարեհաջող փորձարկվել է և ցույց է տվել իր քաղաքական ,տնտեսական ինչպես նաև բարոյական ամրությունըը:
Կաղաչեմ,կպաղատեմ,այս հարցում(Ցեղասպաություն եւ Իսրայելի դիրքորոշման մեջ)Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մի եղիր:Հարցը փակենք:- ԱԿԴ
Ես գրել է:- ԱԿԴ
Որ երկրի դրոշն է քո դրոշը ,եթե դժվար չէ պատասխանիր:
Էստոնիաի դրոշն է, էն երկրի, որտեղ սովորել ու ուսում է ստացել Մեծ լուսավուրիպ Խաչատուր Աբովյանը:
Հարգանքներս, գրածներդ կարդում եմ ու գտնում եմ, որ արդարացի էս գրում:- ԱԿԴ
ԱԿԴ գրել է:- Ես
Էստոնիաի դրոշն է, էն երկրի, որտեղ սովորել ու ուսում է ստացել Մեծ լուսավուրիպ Խաչատուր Աբովյանը:
Հարգանքներս, գրածներդ կարդում եմ ու գտնում եմ, որ արդարացի էս գրում:
Ողջյուններս ՏԱՐՏՈւԻ համալսարանին ,կարծում եմ որ իմ հայրենակիցը ուրախ է Աբովյան հայրենակից ունենալու ահամր:- Ես
ԱԿԴ գրել է:- փայտփորիկ
Կաղաչեմ,կպաղատեմ,այս հարցում(Ցեղասպաություն եւ Իսրայելի դիրքորոշման մեջ)Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մի եղիր:Հարցը փակենք:
Փակենք ,ես դասական մտածող եմ...........- փայտփորիկ
Ashot գրել է:- փայտփորիկ
Շնորհակալություն պատասխանիդ համար: Իրար հասկացանք:Գալով արծարծածդ մտքին, նախ ընկերաբար ասեմ,որ Շիմոն Պերեսը Կնեսետի«ջոջը»(ինչպես դու ես ասում)չէ,այլ պետութ յան Նախագահը:Իսկ եթե կուզես իմանալ իմ մոտեցումը Պերեսին եւ այս հարցին առհասարակ, ապա մտիր այսօրվա(27.03.08)ԱԶԳի քննարկման բաժինը «Ցեղասպանության հարցը Քնեսե թում»եւ «Մենք անշիրիմների պաշտպանը պիտիլ ինենք»հոդվածների առթիվ եւ կարդա «փայտ փորիկի»կարծիքը,փայտփորիկ,որը թերեւս ամենաշատ հայհոյանքների ու կեղտի է արժանա-նում այս կայքում:Լուսահոգի մայրս ասում էր,-թագավորի հետեւից էլ են խոսում,(թող խոսեն):
կարծիքը:
փայտփորիկ ջան, "Ազգ"-ի տակ կարդացի քո գրածը, բակց քեզ ասեմ, որ սխալվում ես, եթե կարծում ես, որ Բեռնար-Անրի Լեվին հայերի հարցում սթափ դատող է, իսկ Շիմոն Պերեսը զառանցող, երկուսն էլ նույնն են, պարզապես նորմալ քաղաքական պրակտիկա է, երբ ոնց պետք է, այնպես էլ ձևակերպում են իրենց մտքերը: Կոնկրետ փաստ բերեմ, ես Փարիզում սովորում էի 1993-ին, երբ նորօրյա հայապաշտպան Լեվին ու Հայ Բարեգործականը (AGBU) կատաղի դատ ու դատաստանի մեջ էին ցեղասպանության հարցում, որ չի կարելի Հոլոկաուստն ու Եղեռնը նույնացնել: Իհարկե հաղթեց Լեվին, ով ունի իր հնարավորությունները: Ասեմ, որ բացի super-ինտելեկտուալ լինելուց, նա նաև super-հարուստ է, ու նաև super-գեղեցկուհի կին ունի, Փարիզի "Քռեյզի Հոռս"-ի Արիել Դոմբալը, էս վերջերս էլ նանարի համար Պատվո Լեգեոն կպցրեց: Նույնը Շիմոն Պերեսը, վերևում Եսի մեջբերած նրա խոսքերը նույն քաղաքական կոնտեքստը ունեն, ըստ որի Հոլոկաուստը ցեղասպանություն է, որովհետև կատարվել է խաղաղ տարիների, իսկ Եղեռնը ցեղասպանություն չէ, որովհետև կատարվել է պատերազմի տարիներին: Դե հիմա էլ սկսել են մի քիչ ուրիշ ձև երգել, որովհետև ներկա քաղաքական շահերը դա են պահանջում, նորմալ է, ոգևորվելու, զայրանալու կամ զարմանալու ոչ մի առիթ չկա, ամեն դեպքում հուսանք, որ վերջը լավ կլինի մեր համար: Մեկ էլ ասեմ, որ որպես պետական-քաղաքական գործիչ (հայերի մասին իրա բլթցրածները մի կողմ) Շիմոն Պերեսը իմ կումիրն է, ուր ա թե իրա կեսի կեսի չափ մեկին էլ մենք ունենաինք:- փայտփորիկ
Նաիրի գրել է:
Հրեաները միայն մի քայլ են ուզում անել։ Տեսնեն ինչ արձագանք կլինի տարբեր կողմերից։ Քանի որ այսօր Գլոբալիզագման տերերը ճգնաչամի մեջ են և նոր քայլերի պատրաստ չեն, ուզում են աշխարհին շեղել որոշ ժամանակ և հայկական հարցը կմնա նորից թերի։ Ինչու՞ քանի որ Թուրքիան իբր մուսուլմանական երկիր, բայց հենց մուսուլմաններին ճնշում է Տերերի հրամանով։ ԵՎ միշտ էլ, բոլոր դարերում թուրքերը հլու ծառայել են տերերին։ Իսկ Հայերը միշտ էլ ինքնավստահ և ոչ քաղաքագետ լինելով, չեն հասկացել, ինչ է խաղացվում և իրենք այս աշխարհում Տիգրանից հետո միայն խաղալիք են, այն էլ ոչ արժեքավոր։
Իզրաելը և հրեաները չեն կարող Թուրքիային ստիպեն այնքան, ինչքան մեզ է հարմար, դա կլինի նույն խաղը ինչպես Արտուրիկ Բաղդասարյանի։
Բայց հրեաները ունեն նա. մի ծրագիր հայերի համար, որի համար չեն գտնում այն հայ ղեկավարին, որի հետ կարող են լուրջ խոսել։ Իսկ այդ ծրագիրը կմնա մեզ համար երազանք, քանի որ մեր երկիրը չունի մտավորականության բազա, որը միահամուռ ծառայի ազգային շահերի համար և ժողովրդին համոզի ու հասկացնի, որ աշխարհում չկան հրաշքներ, այլ միայն ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է այսօր կորցնել , վաղվա մեծագույնը շահելու համար, ինչպես այդ խելացի ազգն է արել։
Դիտարկենք մերոնց, ՌՔ, ՍՍ, ԱԲ և դուդի Գագո, ողորմելի և անգրագետ, քաղաքապես բոբիկ և միայն Համերի և խորովածի շամփուրով են տեսնում աշխարհը։ Մյուս կողմից ԼՏՊ, ԱՍ, Դեմիրճյան և այլն։ Միայն ԼՏՊ-ն բայց կամքից թույլ և վախկոտ։ Եթե ԼՏՊ-ի հետ լիներ ուս ուսի տված ՌՔ-ի նման բռնավոր և ծառաեին նույն նպատակի համար, միգուցե հասկանաին և երկիրը դուրս բերեին այս խայտառակ և պայթունավտանգ իրավիճակից։ Բայց նախ նախագահ լինելու համար պիտի ՌՔ-ն օրինակ պատրաստեր որևէ մեկի, թեկուզ ՍՍ։ Այլ ոչ պոկեռի սեղանից վերցներ ու նախագահ նշանակեր։
Շվեդների քաղաքագետները լավ են խոսում հայերի մասին։ Ասելով- թէ հայաստանում և թէ արտերկրում ունենալով մտավորակնություն և խելոք միտք, չեն կարողանում ելք գտնել Հայաստանի համար, քանի որ, ոչ մի անգամ ՍՍՀՄ-ից հետո բոլոր խելոք հայերը միասին չեն քննարկել, ինչ՞ անեն։ Եվ դա ճշմարտություն է, իսկ հրեաները միշտ էլ տարբեր բեվեռներից և տարբեր շահերից, եկել են ազգային համաձայնության, նույնիսկ տանուլ տալով մեծ գումարներ և մարդկային կյանքեր։ Իսկ մեր երկրում դեռ ընտրությունները չեն վերջացել և արդեն գներն են բարձտացնում։ Իրենց գրպանին երբեք չեն կպչի։ Դրա համար էլ մեր ղեկավարների ճանապարհը, միայն մաշված և ինֆլացիոն $ քաղցն է։
Մեր միակ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը առողջ և գիտական բազա ստեղծելն է։ Ջուր կամ մոլիբդեն վաճառելով Հայաստանի նման երկիրը միայն կմնա հումքային խղճուկ վիճակի մեջ և դեռ ավելի վատ վիճակում, քան այսօր։
Մարդկային միտքը ավելի թանկ է և պրակտիկան ցույց է տվել, հենց Իզրաելի օրինակով, վաճառում են միտք, նրագույն տեխնոլոգիաների համար։ Եվ միայն ուժեղ գիտական բազայով կարող ենք լինել Դոդի գագոյի բարգավաճ երկիրը։
Չեմ մեղադրում ոչ ոքի և ղեկավարներին և ընդիմությանը և ոչ էլ իրավունք ունեմ ժողովրդին մեղադրելու։ Մեղավորը մենք ենք ամեն մեկս առանձին։ Հայը պիտի իր ուղեղից հանի սեփական շահն ու քծնվելու, ծախվելու ստորություները։ Պիտի փոխվեն օրենքները-պիտի պատասխանատվություն կրի ոչ միայն ծախողը, այլ նրան խրախուսողը։ Եթե լիներ այդ օրենքը, ապա Արտուրիկը այդ ստոր քայլին չէր դիմի և իր սրիկայության պատճառով չէր լինի ազգի մեջ բաժանում երկու խմբի և մարդկային զոհեր։
Աշխարհը շատ մարդիք են փորձել հասկանալ և հասկնալ, որ ազգն է կամ ովքեր՞ են իրականում կառավարում աշխարհը։ Մի մասը կարծում է հրեաները, մի մասը Անգլիան և Շվեցարիան։ Բայց իրականում կուլիսների ետևից կառավարողները դրանք մի ազգի մարդիք չեն, միայն բուրգի գագաթից անմիջապես ներքև հրեաների մի մեծ խումբ է, որը շփոթության մեջ է գցում մեծամասամբ բոլորին։ Բայց իրականում դրանք տարբեր չորս ազգի նույն գաղափարի և անձնական շահը-գաղափարախոսությունը ամեն ինչից վեր դասող 52 ընտանիքներ են։ Իսկ ինչի՞ են երևում հրեաներն և միշտ դեմ են Հայկական հարցին, քանի որ իրենց բնավորությամբ և դաստիարակությամբ հրեաները, ինչպես նաև մեր երկրում Տիգրան մեծի կողմից բերված հրեաները, որոնց մեծ մասը ապրում է Ղարաբաղում, լավ և հնազանդ են ծառայում բուրգին։ Որը մեզ համար ընդունելի չի։ Դրա համար իմանալով այս ամենը կողմ եմ եղել ԼՏՊ-ին քանի որ, ԼՏՊ կարգապահ զինվոր չէ բուրգին և միշտ էլ թերացել է, որը մեր ազգային շահերի համար շատ հարմար տարբերակ է։ Բայց հենց ԼՏՊ-ին պիտի իսկական Հայ կոչվածը հսկի։ Իսկ ՌՔ հսկել հմարավոր չէ։ Որը չարիք է մեզ համար։
Համոզված եմ և գիտեմ, լինելու է ավելի մեծ արյունահեղություն, որը կանխել հնարավոր չէ, մեզնից չի կախված։ Բայց դրանից հետո մեզ որոշ ժամանակ հանգիստ կտան։ Հենց այդ ժամանակ ազգային ժողովը պիտի ընդունի օրենք, Հայաստանի նախագահը պիտի լինի հայ և հայաստանում դաստիարակված։ Դա պարտադիր է։ Ուսումնասիրել եմ շատ երկրների փորձ, որը մեզ համար օրինակ է։ Բացի այդ, պիտի լինի բացի ազգային ժողովը, ինչպես թագավորների ժամանակ ազգային շահից ելնելով մի մեծ խումբ հայ Հայ Հայ մտավորականների և քաղաքագետների խորհուրդ, որոնք պիտի գան մի մտքի և նախագահի հետ միասին որոշում ընդունեն։ Առանց որոնց նախագահը պիտի որոշում չնդունի։ Այդ մարդիք կարող են լինել աշխարհի ցանկացած երկրներում և ունենալ իրենց գործը, բայց վճռական պահին լինեն պատրաստ ծառայելու Հայաստանին։
Իսկ մենք ունենք այսօր ծախու, քծնվող և սոված իբր քաղաքագետներ։
gag գրել է:- Նաիրի
Հրեաները միայն մի քայլ են ուզում անել։ Տեսնեն ինչ արձագանք կլինի տարբեր կողմերից։ Քանի որ այսօր Գլոբալիզագման տերերը ճգնաչամի մեջ են և նոր քայլերի պատրաստ չեն, ուզում են աշխարհին շեղել որոշ ժամանակ և հայկական հարցը կմնա նորից թերի։ Ինչու՞ քանի որ Թուրքիան իբր մուսուլմանական երկիր, բայց հենց մուսուլմաններին ճնշում է Տերերի հրամանով։ ԵՎ միշտ էլ, բոլոր դարերում թուրքերը հլու ծառայել են տերերին։ Իսկ Հայերը միշտ էլ ինքնավստահ և ոչ քաղաքագետ լինելով, չեն հասկացել, ինչ է խաղացվում և իրենք այս աշխարհում Տիգրանից հետո միայն խաղալիք են, այն էլ ոչ արժեքավոր։ Իզրաելը և հրեաները չեն կարող Թուրքիային ստիպեն այնքան, ինչքան մեզ է հարմար, դա կլինի նույն խաղը ինչպես Արտուրիկ Բաղդասարյանի։
Բայց հրեաները ունեն նա. մի ծրագիր հայերի համար, որի համար չեն գտնում այն հայ ղեկավարին, որի հետ կարող են լուրջ խոսել։ Իսկ այդ ծրագիրը կմնա մեզ համար երազանք, քանի որ մեր երկիրը չունի մտավորականության բազա, որը միահամուռ ծառայի ազգային շահերի համար և ժողովրդին համոզի ու հասկացնի, որ աշխարհում չկան հրաշքներ, այլ միայն ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է այսօր կորցնել , վաղվա մեծագույնը շահելու համար, ինչպես այդ խելացի ազգն է արել։
Դիտարկենք մերոնց, ՌՔ, ՍՍ, ԱԲ և դուդի Գագո, ողորմելի և անգրագետ, քաղաքապես բոբիկ և միայն Համերի և խորովածի շամփուրով են տեսնում աշխարհը։ Մյուս կողմից ԼՏՊ, ԱՍ, Դեմիրճյան և այլն։ Միայն ԼՏՊ-ն բայց կամքից թույլ և վախկոտ։ Եթե ԼՏՊ-ի հետ լիներ ուս ուսի տված ՌՔ-ի նման բռնավոր և ծառաեին նույն նպատակի համար, միգուցե հասկանաին և երկիրը դուրս բերեին այս խայտառակ և պայթունավտանգ իրավիճակից։ Բայց նախ նախագահ լինելու համար պիտի ՌՔ-ն օրինակ պատրաստեր որևէ մեկի, թեկուզ ՍՍ։ Այլ ոչ պոկեռի սեղանից վերցներ ու նախագահ նշանակեր։
Շվեդների քաղաքագետները լավ են խոսում հայերի մասին։ Ասելով- թէ հայաստանում և թէ արտերկրում ունենալով մտավորակնություն և խելոք միտք, չեն կարողանում ելք գտնել Հայաստանի համար, քանի որ, ոչ մի անգամ ՍՍՀՄ-ից հետո բոլոր խելոք հայերը միասին չեն քննարկել, ինչ՞ անեն։ Եվ դա ճշմարտություն է, իսկ հրեաները միշտ էլ տարբեր բեվեռներից և տարբեր շահերից, եկել են ազգային համաձայնության, նույնիսկ տանուլ տալով մեծ գումարներ և մարդկային կյանքեր։ Իսկ մեր երկրում դեռ ընտրությունները չեն վերջացել և արդեն գներն են բարձտացնում։ Իրենց գրպանին երբեք չեն կպչի։ Դրա համար էլ մեր ղեկավարների ճանապարհը, միայն մաշված և ինֆլացիոն $ քաղցն է։
Մեր միակ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը առողջ և գիտական բազա ստեղծելն է։ Ջուր կամ մոլիբդեն վաճառելով Հայաստանի նման երկիրը միայն կմնա հումքային խղճուկ վիճակի մեջ և դեռ ավելի վատ վիճակում, քան այսօր։
Մարդկային միտքը ավելի թանկ է և պրակտիկան ցույց է տվել, հենց Իզրաելի օրինակով, վաճառում են միտք, նրագույն տեխնոլոգիաների համար։ Եվ միայն ուժեղ գիտական բազայով կարող ենք լինել Դոդի գագոյի բարգավաճ երկիրը։
Չեմ մեղադրում ոչ ոքի և ղեկավարներին և ընդիմությանը և ոչ էլ իրավունք ունեմ ժողովրդին մեղադրելու։ Մեղավորը մենք ենք ամեն մեկս առանձին։ Հայը պիտի իր ուղեղից հանի սեփական շահն ու քծնվելու, ծախվելու ստորություները։ Պիտի փոխվեն օրենքները-պիտի պատասխանատվություն կրի ոչ միայն ծախողը, այլ նրան խրախուսողը։ Եթե լիներ այդ օրենքը, ապա Արտուրիկը այդ ստոր քայլին չէր դիմի և իր սրիկայության պատճառով չէր լինի ազգի մեջ բաժանում երկու խմբի և մարդկային զոհեր։
Աշխարհը շատ մարդիք են փորձել հասկանալ և հասկնալ, որ ազգն է կամ ովքեր՞ են իրականում կառավարում աշխարհը։ Մի մասը կարծում է հրեաները, մի մասը Անգլիան և Շվեցարիան։ Բայց իրականում կուլիսների ետևից կառավարողները դրանք մի ազգի մարդիք չեն, միայն բուրգի գագաթից անմիջապես ներքև հրեաների մի մեծ խումբ է, որը շփոթության մեջ է գցում մեծամասամբ բոլորին։ Բայց իրականում դրանք տարբեր չորս ազգի նույն գաղափարի և անձնական շահը-գաղափարախոսությունը ամեն ինչից վեր դասող 52 ընտանիքներ են։ Իսկ ինչի՞ են երևում հրեաներն և միշտ դեմ են Հայկական հարցին, քանի որ իրենց բնավորությամբ և դաստիարակությամբ հրեաները, ինչպես նաև մեր երկրում Տիգրան մեծի կողմից բերված հրեաները, որոնց մեծ մասը ապրում է Ղարաբաղում, լավ և հնազանդ են ծառայում բուրգին։ Որը մեզ համար ընդունելի չի։ Դրա համար իմանալով այս ամենը կողմ եմ եղել ԼՏՊ-ին քանի որ, ԼՏՊ կարգապահ զինվոր չէ բուրգին և միշտ էլ թերացել է, որը մեր ազգային շահերի համար շատ հարմար տարբերակ է։ Բայց հենց ԼՏՊ-ին պիտի իսկական Հայ կոչվածը հսկի։ Իսկ ՌՔ հսկել հմարավոր չէ։ Որը չարիք է մեզ համար։
Համոզված եմ և գիտեմ, լինելու է ավելի մեծ արյունահեղություն, որը կանխել հնարավոր չէ, մեզնից չի կախված։ Բայց դրանից հետո մեզ որոշ ժամանակ հանգիստ կտան։ Հենց այդ ժամանակ ազգային ժողովը պիտի ընդունի օրենք, Հայաստանի նախագահը պիտի լինի հայ և հայաստանում դաստիարակված։ Դա պարտադիր է։ Ուսումնասիրել եմ շատ երկրների փորձ, որը մեզ համար օրինակ է։ Բացի այդ, պիտի լինի բացի ազգային ժողովը, ինչպես թագավորների ժամանակ ազգային շահից ելնելով մի մեծ խումբ հայ Հայ Հայ մտավորականների և քաղաքագետների խորհուրդ, որոնք պիտի գան մի մտքի և նախագահի հետ միասին որոշում ընդունեն։ Առանց որոնց նախագահը պիտի որոշում չնդունի։ Այդ մարդիք կարող են լինել աշխարհի ցանկացած երկրներում և ունենալ իրենց գործը, բայց վճռական պահին լինեն պատրաստ ծառայելու Հայաստանին։
Իսկ մենք ունենք այսօր ծախու, քծնվող և սոված իբր քաղաքագետներ։
Գյուլնազ տատի հեքիաթներ:- Նաիրի
փայտփորիկ գրել է:- ԱԿԴ
Փակենք ,ես դասական մտածող եմ...........
Էդ որ դասական մտածող ես,էդ լավ է:Բայց դու դասական չես:(էդ որ գինեգործ ես,լավ է, բայց դու Պողոսը չես՝ 01-99կֆ.):
Կար մի մարդ,Դսեղ գյուղից,ուներ յոթ երեխա,կերուխումերի մշտական ղամադան էր,(քույրն էլ Ա.Միկոյանի տիկինն էր),«համել գիր ու գրականությունով էր զբաղվում»:Այս ամենքի հետ , մտքովը իսկի չէր անցել,որ «դասական մտածող է»:Գուցե պատճառն «այն էր»,որ իր հանճա րեղ «Անուշ» պոեմում օգտագործել է ասածտ թուրքական(այ մարդ ասինք ֆոլկլոր ա էլի)բա՞ռը՝
«Յարաբ» խմե՞ց, «յարաբ» հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
«Յարաբ» հովցա՞վ, «յարաբ» անցա՞վ
Անքուն ցավը «ջիգյար»ի:
Իսկ գուցե Մեծն հայ դասականը մտածում էր,թե«ջիգյար»ն է՞լ է հայերեն(այ մարդ ասինք ֆոլկլոր ա էլի)...
Եթե Խ.Աբովյանից «հասկանում ես»,ապա հիշիր նրա հայտնի ֆրազը,(հայերեն՝ թեւավոր խոսք)
ռսի ՝ հայ հողի վրա ոտք կոխելու առթիվ:Էս էլ նի՞խտ:Կարող է՞ Խաչատուրը չգիտեր,որ«սհաթը»
հայերեն չի(այ մարդ ասինք ֆոլկլորա էլի):Տեսնում ես,այս հարցում էլ ես ձգտում «Հռոմի Պա- պից ավելի կաթոլիկ լինել»:Վնասակար է:Ուրեմն նորից կրկնեմ ՝ էդ որ գինեգործ ես,լավ է,բայց
դու Պողոսը չես:
Ասել էի չեմ պատասխանելու,բայց թե...- ԱԿԴ
փայտփորիկ գրել է:- Ashot
փայտփորիկ ջան, "Ազգ"-ի տակ կարդացի քո գրածը, բակց քեզ ասեմ, որ սխալվում ես, եթե կարծում ես, որ Բեռնար-Անրի Լեվին հայերի հարցում սթափ դատող է, իսկ Շիմոն Պերեսը զառանցող, երկուսն էլ նույնն են, պարզապես նորմալ քաղաքական պրակտիկա է, երբ ոնց պետք է, այնպես էլ ձևակերպում են իրենց մտքերը: Կոնկրետ փաստ բերեմ, ես Փարիզում սովորում էի 1993-ին, երբ նորօրյա հայապաշտպան Լեվին ու Հայ Բարեգործականը (AGBU) կատաղի դատ ու դատաստանի մեջ էին ցեղասպանության հարցում, որ չի կարելի Հոլոկաուստն ու Եղեռնը նույնացնել: Իհարկե հաղթեց Լեվին, ով ունի իր հնարավորությունները: Ասեմ, որ բացի super-ինտելեկտուալ լինելուց, նա նաև super-հարուստ է, ու նաև super-գեղեցկուհի կին ունի, Փարիզի "Քռեյզի Հոռս"-ի Արիել Դոմբալը, էս վերջերս էլ նանարի համար Պատվո Լեգեոն կպցրեց: Նույնը Շիմոն Պերեսը, վերևում Եսի մեջբերած նրա խոսքերը նույն քաղաքական կոնտեքստը ունեն, ըստ որի Հոլոկաուստը ցեղասպանություն է, որովհետև կատարվել է խաղաղ տարիների, իսկ Եղեռնը ցեղասպանություն չէ, որովհետև կատարվել է պատերազմի տարիներին: Դե հիմա էլ սկսել են մի քիչ ուրիշ ձև երգել, որովհետև ներկա քաղաքական շահերը դա են պահանջում, նորմալ է, ոգևորվելու, զայրանալու կամ զարմանալու ոչ մի առիթ չկա, ամեն դեպքում հուսանք, որ վերջը լավ կլինի մեր համար: Մեկ էլ ասեմ, որ որպես պետական-քաղաքական գործիչ (հայերի մասին իրա բլթցրածները մի կողմ) Շիմոն Պերեսը իմ կումիրն է, ուր ա թե իրա կեսի կեսի չափ մեկին էլ մենք ունենաինք:
Ashot ,Աշոտ ջան բարեւողջույն:Շնորհակալություն արձագանքիդ համար:Հիմա փորձեմ բա-ցատրվել:Նախ էն,որ Լեւին «սիրուն կնիկ»ունի «արդեն լավ է»(պետք է հաշվի առնել):Ինձ մի փոքր զարմացրեց քո մեջբերումը՝ «ըստ որի Հոլոկոստը ցեղասպանություն է,որովհետև կատար վել է խաղաղ տարիների,իսկ Եղեռնը ցեղասպանություն չէ, որովհետև կատարվել է պատերազ մի տարիներին»:Գուցե՞ տեղերը շփոթել ես ,որովհետեւ հայտնի է ,որ Հոլոքոստը 41-45թվերի
պատերազմի արդյունք է,եւ ոչ խաղաղ ժամանակների(ինչպես դու ես նշում):Ինչեւ է:
Հիմա Լեւիի եւ Պերեսի այս կամ այն ասածների,(տարբեր ժամանակներում տարբեր ելույթների) մասին:Սկսեմ դրդապատճառներից,(այս կայքում մեկ անգամ արդեն ասել եմ,բայց կրկնվեմ)՝ Հրեական ասացվածքը պնդում է «Ալ տիհիե ցոդեկ,տիհիե խախամ»,այսինքն,«մի եղիր ճշմար-
տացի,եղիր ԽԵԼԱՑԻ»:Երիտասարդ ժամանակներս աշխատում էի «փակ»ինստիտուտում,որի կադրերի բաժնի դռան վրա ռուսերեն գրված էր՝ не всегда говори то что знаеш,а знай то,что гово-риш.Համոզված եմ, վստահ ես՝ այս երկու մեջբերումներս ունեն նույն միտքը:Այնպես որ,ոչ Լե վիի վրա զարմացիր,եւ ոչ էլ Պերեսին կուռք(նամանավանդ)ընտրիր:Իսկ այն,որ ես Լեւիին «շոյել»եմ,սա նույնպես բխում է ...վերը մեջբերածս երկու ասացվածքներից:Բայց քո հանդեպ իհարկե ազնիվ եմ:(էս «էն դեպքը չի»):
Քեզ հաջողություն:- Ashot
Նաիրի գրել է:- gag
Գյուլնազ տատի հեքիաթներ:
Եթե սա տատիտ հեքիաթն է, ապա փաստերով նայիր, որ երկրներն են տիրել աշխարհին վերջին հինգհարյուր տարում և նրնաք հիմար չէին իրենց ունեցածը կորցնել:
Բալիկ ջան, դրա համար լավ կարդա աշխարհի պատմությունն ու հրեաներին հանգիստ թող, նրնաք մի կտոր հող ունենալու համար, հայրենիք, ծառայում են լուռ ու մունջ աշխարհի տերերին: Մի կասկածիր ասածներիս մեջ: Այլ խելքիտ զոռ տուր և կգտնես միգուցե: Իսկ ուրիշի փողերը և մեխքը իրենց վրա վերցրած հրեաները այլ ճար չունեն:- gag
փայտփորիկ գրել է:- Նաիրի
Եթե սա տատիտ հեքիաթն է, ապա փաստերով նայիր, որ երկրներն են տիրել աշխարհին վերջին հինգհարյուր տարում և նրնաք հիմար չէին իրենց ունեցածը կորցնել:
Բալիկ ջան, դրա համար լավ կարդա աշխարհի պատմությունն ու հրեաներին հանգիստ թող, նրնաք մի կտոր հող ունենալու համար, հայրենիք, ծառայում են լուռ ու մունջ աշխարհի տերերին: Մի կասկածիր ասածներիս մեջ: Այլ խելքիտ զոռ տուր և կգտնես միգուցե: Իսկ ուրիշի փողերը և մեխքը իրենց վրա վերցրած հրեաները այլ ճար չունեն:
Հարգելիս,սույն մտքիդ մեջ՝« նրանք մի կտոր հող ունենալու համար, հայրենիք, ծառայում են լուռ ու մունջ աշխարհի տերերին»մոլորության մեջ:Ճիշտ հակառակը:Որովհետեւ кто платит деньги,тот заказывает музыку.Իսկ թե աշխարհի դրամը ում մոտ է՝ այդ մասին,հաջորդ դասին:- Նաիրի
ԱԿԴ գրել է:- փայտփորիկ
Էդ որ դասական մտածող ես,էդ լավ է:Բայց դու դասական չես:(էդ որ գինեգործ ես,լավ է, բայց դու Պողոսը չես՝ 01-99կֆ.):
Կար մի մարդ,Դսեղ գյուղից,ուներ յոթ երեխա,կերուխումերի մշտական ղամադան էր,(քույրն էլ Ա.Միկոյանի տիկինն էր),«համել գիր ու գրականությունով էր զբաղվում»:Այս ամենքի հետ , մտքովը իսկի չէր անցել,որ «դասական մտածող է»:Գուցե պատճառն «այն էր»,որ իր հանճա րեղ «Անուշ» պոեմում օգտագործել է ասածտ թուրքական(այ մարդ ասինք ֆոլկլոր ա էլի)բա՞ռը՝
«Յարաբ» խմե՞ց, «յարաբ» հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
«Յարաբ» հովցա՞վ, «յարաբ» անցա՞վ
Անքուն ցավը «ջիգյար»ի:
Իսկ գուցե Մեծն հայ դասականը մտածում էր,թե«ջիգյար»ն է՞լ է հայերեն(այ մարդ ասինք ֆոլկլոր ա էլի)...
Եթե Խ.Աբովյանից «հասկանում ես»,ապա հիշիր նրա հայտնի ֆրազը,(հայերեն՝ թեւավոր խոսք)
ռսի ՝ հայ հողի վրա ոտք կոխելու առթիվ:Էս էլ նի՞խտ:Կարող է՞ Խաչատուրը չգիտեր,որ«սհաթը»
հայերեն չի(այ մարդ ասինք ֆոլկլորա էլի):Տեսնում ես,այս հարցում էլ ես ձգտում «Հռոմի Պա- պից ավելի կաթոլիկ լինել»:Վնասակար է:Ուրեմն նորից կրկնեմ ՝ էդ որ գինեգործ ես,լավ է,բայց
դու Պողոսը չես:
Ասել էի չեմ պատասխանելու,բայց թե...
Սիրում եմ հումորով մարդկանց ,մի դասական ել կա ,որի մասին ես հիշեցնեմ,ասում էր որ ես աշխարհի աեմնալավ դդում աճեցնողն եմ,իսկ դու«գիտահետազոտական միտահետազոտական»..........- փայտփորիկ
Ashot գրել է:- փայտփորիկ
Ashot ,Աշոտ ջան բարեւողջույն:Շնորհակալություն արձագանքիդ համար:Հիմա փորձեմ բա-ցատրվել:Նախ էն,որ Լեւին «սիրուն կնիկ»ունի «արդեն լավ է»(պետք է հաշվի առնել):Ինձ մի փոքր զարմացրեց քո մեջբերումը՝ «ըստ որի Հոլոկոստը ցեղասպանություն է,որովհետև կատար վել է խաղաղ տարիների,իսկ Եղեռնը ցեղասպանություն չէ, որովհետև կատարվել է պատերազ մի տարիներին»:Գուցե՞ տեղերը շփոթել ես ,որովհետեւ հայտնի է ,որ Հոլոքոստը 41-45թվերի
պատերազմի արդյունք է,եւ ոչ խաղաղ ժամանակների(ինչպես դու ես նշում):Ինչեւ է:
Հիմա Լեւիի եւ Պերեսի այս կամ այն ասածների,(տարբեր ժամանակներում տարբեր ելույթների) մասին:Սկսեմ դրդապատճառներից,(այս կայքում մեկ անգամ արդեն ասել եմ,բայց կրկնվեմ)՝ Հրեական ասացվածքը պնդում է «Ալ տիհիե ցոդեկ,տիհիե խախամ»,այսինքն,«մի եղիր ճշմար-
տացի,եղիր ԽԵԼԱՑԻ»:Երիտասարդ ժամանակներս աշխատում էի «փակ»ինստիտուտում,որի կադրերի բաժնի դռան վրա ռուսերեն գրված էր՝ не всегда говори то что знаеш,а знай то,что гово-риш.Համոզված եմ, վստահ ես՝ այս երկու մեջբերումներս ունեն նույն միտքը:Այնպես որ,ոչ Լե վիի վրա զարմացիր,եւ ոչ էլ Պերեսին կուռք(նամանավանդ)ընտրիր:Իսկ այն,որ ես Լեւիին «շոյել»եմ,սա նույնպես բխում է ...վերը մեջբերածս երկու ասացվածքներից:Բայց քո հանդեպ իհարկե ազնիվ եմ:(էս «էն դեպքը չի»):
Քեզ հաջողություն:
փայտփորիկ ջան, Եղեռնի մասին Պերեսի կարծիքը դեռևս և բոլորովին և ընդմիշտ չի համապատասխանում իմ կարծիքի հետ, եթե ես նրանից ընդամենը մեջբերում եմ անում, դա դեռ չի նշանակում, որ ես "տեղերը շփոթել եմ", չնայած ասեմ, որ Հոլոքաուստը սկսվել է ոչ թե 41-ին, այլ 36-ին: Իսկ ինչ վերաբերվում է Պերեսի որպես պետական-քաղաքական գործիչ իմ կումիր լինելուն, կրկնում եմ, որ հայերի մասին իրա բլթցրածները մի կողմ, միայն մի օրինակ բերեմ նրա քաղաքական կենսագրությունից, ու դու ինձ ասա, թե երբ պիտի մենք էլ այդպիսի մարդ ունենանք: 59 թվին Պերեսն ասում էր իր քաղաքական կրեդոն - "Территория Израиля в длину добыта его солдатами и крестьянами. Своей территории в ширину он лишен из-за наличия арабских стран. Высота Израиля - в достижениях его ученых и инженеров, системе образования и общем интеллектуальном уровне". Հուսով եմ այս խոսքերում ֆատալ նմանություններ տեսնում ես մեր հետ, ու ասեմ, որ գյուղացիներ ասելով նա ավելի շատ նկատի ուներ "գեղցիներ", այսինքն ինտելեկտուալ մակարդակ: Դրանից 48 տարի հետո, 2007-ին նա ասում էր "Когда я создал атомный реактор в Димоне, меня называли шарлатаном. Когда я заложил основы авиационной промышленности, очень авторитетные люди заявили, что я торгую белыми слонами. Когда я закупал оружие во Франции, некоторые наши политики требовали, чтобы я перестал морочить голову. Сегодня меня уже не интересует, что обо мне говорят." Հիրավի Մեծ Մարդ Իր Ազգի համար, ու դու երևի լավ գիտես, թե էդ 48 տարվա ընթացքում նրա ազգը նրա գլխին ինչ օյիններ ա խաղացել, ինչ ցեխերի մեջ ա կոխել, տրորել ու չի հանել ...- փայտփորիկ
Ashot գրել է:- Ashot
...չնայած ասեմ, որ Հոլոքաուստը սկսվել է ոչ թե 41-ին, այլ 36-ին...
Ուղղեմ սխալս, 38 էի ուզում գրել, ոչ թե 36: Ինչքան գիտեմ, հրեաները Հոլոքաուստի սկիզբ համարում են 1933 թվականի ապրիլի 1-ը, բայց ընդունված է սկիզբ համարել 1938-ի Хрустальная ночь-ը !!!- Ashot
փայտփորիկ գրել է:- Ashot
փայտփորիկ ջան, Եղեռնի մասին Պերեսի կարծիքը դեռևս և բոլորովին և ընդմիշտ չի համապատասխանում իմ կարծիքի հետ, եթե ես նրանից ընդամենը մեջբերում եմ անում, դա դեռ չի նշանակում, որ ես "տեղերը շփոթել եմ", չնայած ասեմ, որ Հոլոքաուստը սկսվել է ոչ թե 41-ին, այլ 36-ին: Իսկ ինչ վերաբերվում է Պերեսի որպես պետական-քաղաքական գործիչ իմ կումիր լինելուն, կրկնում եմ, որ հայերի մասին իրա բլթցրածները մի կողմ, միայն մի օրինակ բերեմ նրա քաղաքական կենսագրությունից, ու դու ինձ ասա, թե երբ պիտի մենք էլ այդպիսի մարդ ունենանք: 59 թվին Պերեսն ասում էր իր քաղաքական կրեդոն - "Территория Израиля в длину добыта его солдатами и крестьянами. Своей территории в ширину он лишен из-за наличия арабских стран. Высота Израиля - в достижениях его ученых и инженеров, системе образования и общем интеллектуальном уровне". Հուսով եմ այս խոսքերում ֆատալ նմանություններ տեսնում ես մեր հետ, ու ասեմ, որ գյուղացիներ ասելով նա ավելի շատ նկատի ուներ "գեղցիներ", այսինքն ինտելեկտուալ մակարդակ: Դրանից 48 տարի հետո, 2007-ին նա ասում էր "Когда я создал атомный реактор в Димоне, меня называли шарлатаном. Когда я заложил основы авиационной промышленности, очень авторитетные люди заявили, что я торгую белыми слонами. Когда я закупал оружие во Франции, некоторые наши политики требовали, чтобы я перестал морочить голову. Сегодня меня уже не интересует, что обо мне говорят." Հիրավի Մեծ Մարդ Իր Ազգի համար, ու դու երևի լավ գիտես, թե էդ 48 տարվա ընթացքում նրա ազգը նրա գլխին ինչ օյիններ ա խաղացել, ինչ ցեխերի մեջ ա կոխել, տրորել ու չի հանել ...
Եղբայր Աշոտ:Իմ մեջ նշույլն անգամ կասկած չկար,որ հայրենասեր Աշոտը Եղեռնի հարցում կարող էր կիսել ինձ համար ավանակ ,աղվես Պերեսի կարծիքը(միայն այդ էր պակաս):Պերեսի համար ասում ես «Հիրավի Մեծ Մարդ Իր Ազգի համար, ու դու երևի լավ գիտես, թե էդ 48 տարվա ընթացքում նրա ազգը նրա գլխին ինչ օյիններ ա խաղացել, ինչ ցեխերի մեջ ա կոխել, տրորել ու չի հանել ...»:Մի բան հիշեցի՝ ջահել ժամանակ լավ շախմատ էի խաղում, եւ եթե կարճ,աշխատավայր Գիտահետազոտական Ինստիտուտում մասնակցեցի Տ.Պետրոսյանի
հետ միաժամանակյա խաղի սեանսին(1963):Տ.Պ.-ն պատմեց,որ իրեն հարցրել են,«արդյոք
ինքը չի վիրավորվում ,որ իրեն կոչում են ոչոքիների Արքա»,որին եւ պատասխանել է,-Ոչ ,չի վիրավորվում,քանզի «այդ ոչոքիները»չեն խանգարել իրեն դառնալու՝ ԽՍՀՄ-ի ,Օլիմպիադանե րի,եւ աշխարհի)չհաշված«մանր մունր»չեմպիոններ:Վերադառնամ Պերեսին՝ասածդ «թուք ու մուրերը» նույնպես չեն խանգարել Պերեսին պետության մեջ բազմիցս զբաղեցնելու ստրատեգիա
կան նշանակություն ունեցող «աթոռներ»,որովհետեւ շատ լրջորեն հետեւել է նախորդ նամակիս մեջ նշածս հրեական պատգամին՝ մի եղիր ճշմարտացի-եղիր խելացի:Սա է նրա դավանանքը, որը նպաստել է յուր քաղաքական կյանքի երկարակեցությանը:Այս տեսակետից նրա հետ կարելի է համեմատել թերեւս,Ա.Միկոյանին,որի մասին «ամենալուրջ»անեկդոտն այն է,որ երբ , անձրեւի ժամանակ նրա գլխավերեւում ուզեցել են հովանոց պահել,ասել է,-ոչինչ,ոչինչ,ես կքայլեմ շիթերի(անձրեւի)միջով(արանքներով): «Հիրավի Մեծ Մարդ Իր Ազգի համար»(քո խոսքերն են), պարզա պես Ա.Մ.-նը ելնելով «իր շրջապատից»չէր կարող բացահայտ հայանա պաստ քայլեր անել: Իսկ «տակից»,անշուշտ աշխատում էր եւ ոչ անարդյունավետ:ՊԵՐԵՍԻՆ ԱՏՈՒՄ ԵՄ:
Հոլոքոսթի սկզբի թվեր ես «փնտրում»:Ճիշտ այդպես կարելի է եւ «փնտրել»հայոց եղեռնի
սկիզբը՝ արդյոք 15թի՞վ,թե գնանք հետ՝ Սուլթան Համիդ,հրեաների դեպքում 1938-ի Хрусталь- ная ночь-ը !!!,թե Իսպանիայի հսկա ջարդը(իսկ ո՞րտեղ չեն կոտորել):Գուցե հրեայի, եւ թե հայի դեպքում ի նկատի է առնված զոհերի քանա՞կը:Չգիտեմ:Գիտնական-պատմաբանների գործ է..
Ashot ոնց ես,ինչով ես զբաղվում...հուլիսի վերջում Ստոկհոլմի երեք եկեղեցիներում պիտ կատարվի իմ «Հայաստան 88-93» թիվ 3 Լարային Քառյակս՝ նվիրված աղետալի երկրաշարժի հիշատակին:Երաժիշտները Իսրայելից են,հասկանալի է հրեա:Այս ստեղծագործությունը նրանք
կատարել են Իսրայելի 7քաղաքներում,նաեւ՝ Բուլղարիայում...այսպիսի գործեր...Ողջ մնաս :Խաղաղություն Հայաստանին:- Ashot
Ashot գրել է:- փայտփորիկ
...Տ.Պ.-ն պատմեց,որ իրեն հարցրել են,«արդյոք ինքը չի վիրավորվում ,որ իրեն կոչում են ոչոքիների Արքա» ... ՊԵՐԵՍԻՆ ԱՏՈՒՄ ԵՄ ...Հոլոքոսթի սկզբի թվեր ես «փնտրում» ... Չգիտեմ:Գիտնական-պատմաբանների գործ է...
:))) Այ ցավդ տանեմ, ես հո չեմ ասում, թե ես էլ Պերեսին սիրում եմ, ես ընդամենը ասում եմ, որ նրա որակի քաղաքական գործիչ եթե մենք հիմա ունենայինք, ամեն ինչ շատ ուրիշ ձև կլիներ, ու դեպի լավը, նա իրոք արտակարգ հզոր քաղաքական դեմք է: Շատ լավ համեմատություն արեցիր, բա մի հատ Միկոյան չունենաինք հիմա: Ի միջիայլոց, Տիգրան Պետրոսյանի ոչ-ոքիների նման մի բան էլ Պերեսն է ասել - "Компромисс это наполовину поражение, но ведь наполовину и победа". Բա մի հատ Տիգրան Պետրոսյան քաղաքական դեմք չունենաինք հիմա: Մի բան էլ գրեմ այս թեմայով, քեզ ավելի հոգեհարազատ, ու թարգեմ Պերեսի գովքը - Разве мог кто-нибудь предположить еще в 2000 году, что один из лидеров еврейского государства будет тепло принят в нефтяных эмиратах, а под небом Катара будет звучать израильский гимн "Ха-Тиква"? Причем, как не без иронии заметил Перес, "без единой фальшивой ноты".
փայտփորիկ ջան, ոնց որ մենք ենք ընտրել Պոլսի հայ մտավորականության ջարդի օրը որպես Եղեռնի սիմվոլիկա (չնայած դրանից առաջ էլ ենք կոտորվել), այնպես էլ հրեաներն են ընտրել Хрустальная ночь-ի օրը որպես Հոլոքաուստի սիմվոլիկա (չնայած դրանից առաջ էլ են կոտորվել), իմ փնտրել-չփնտրելը դրանում ոչ մի դեր չունի, բայց հաստատ 41-45-ը չի:
Ես էլ լավ եմ, փայտփորիկ ջան, սաղ օրը կոմպի դեմը իմ գործին, երաժշտություն էլ ցավոք միայն mp3 ֆորմատով եմ լսում :))) Իսպանիա համերգներ եթե լինեն, իմաց արա:- փայտփորիկ
փայտփորիկ գրել է:- Ashot
:))) Այ ցավդ տանեմ, ես հո չեմ ասում, թե ես էլ Պերեսին սիրում եմ, ես ընդամենը ասում եմ, որ նրա որակի քաղաքական գործիչ եթե մենք հիմա ունենայինք, ամեն ինչ շատ ուրիշ ձև կլիներ, ու դեպի լավը, նա իրոք արտակարգ հզոր քաղաքական դեմք է: Շատ լավ համեմատություն արեցիր, բա մի հատ Միկոյան չունենաինք հիմա: Ի միջիայլոց, Տիգրան Պետրոսյանի ոչ-ոքիների նման մի բան էլ Պերեսն է ասել - "Компромисс это наполовину поражение, но ведь наполовину и победа". Բա մի հատ Տիգրան Պետրոսյան քաղաքական դեմք չունենաինք հիմա: Մի բան էլ գրեմ այս թեմայով, քեզ ավելի հոգեհարազատ, ու թարգեմ Պերեսի գովքը - Разве мог кто-нибудь предположить еще в 2000 году, что один из лидеров еврейского государства будет тепло принят в нефтяных эмиратах, а под небом Катара будет звучать израильский гимн "Ха-Тиква"? Причем, как не без иронии заметил Перес, "без единой фальшивой ноты".
փայտփորիկ ջան, ոնց որ մենք ենք ընտրել Պոլսի հայ մտավորականության ջարդի օրը որպես Եղեռնի սիմվոլիկա (չնայած դրանից առաջ էլ ենք կոտորվել), այնպես էլ հրեաներն են ընտրել Хрустальная ночь-ի օրը որպես Հոլոքաուստի սիմվոլիկա (չնայած դրանից առաջ էլ են կոտորվել), իմ փնտրել-չփնտրելը դրանում ոչ մի դեր չունի, բայց հաստատ 41-45-ը չի:
Ես էլ լավ եմ, փայտփորիկ ջան, սաղ օրը կոմպի դեմը իմ գործին, երաժշտություն էլ ցավոք միայն mp3 ֆորմատով եմ լսում :))) Իսպանիա համերգներ եթե լինեն, իմաց արա:
Աշոտ ջան շնորհակալ եմ պատասխանիդ համար,նաեւ համաձայն՝ Պերեսի պարագայում(քանզի ոխերիմ բարեկամներ էլ են լինում,ինչպես նաեւ դավաճան հարազատ՝ այս կայքը քեզ օրինակ):Անցած Եղեռների(ցավոք) թվերը արդեն նշված են:Աստված նոր Եղեռնից փրկի...
Ես հույսով եմ,որ այսքան հայ երիտասարդություն ,որ ուսանում է «դրսի»համալսարաններում եւ շփվում արդիականությամ հետ՝պիտ տա իր արդյունքը՝ ասածդ Մեծ Հայ դիվանագետ-պայծառ դեմք ունենալու համար:Հուսամ,որ մի տաս տարի էլ կապրեմ,կտեսնեմ:Ամեն:
Ողջ մնաս:Իսպանիայի համերգի համար չեմ մոռանա:- Ashot
Վերջին լուրերը, Մարտ 27, 2008
ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
28
Մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Ինչպես հաղորդում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, Քնեսեթի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐԶՈՒՄ Է ԹԵ ԿԱՐՈՂ Է ՆԱ ԵՏ ԿԱՆՉԵԼ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԽ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ ...ՄԱԿ-Ի ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ԿԻՊՐՈՍԸ ԲԱԺԱՆՈՂ ԼԵԴՐԱՅԻ ՀՍԿԻՉ-ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԸ
Կիպրոսում ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը: Լեդրան Նիկոսիայի կենտրոնական փողոցն է՝ կիսված Կիպրոսի խորհրդանիշը: 1974 թվականից ի վեր հույներն ու թուրքերը «կանաչ գծի» ...ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԴԵՊԻ ԱՐԵՒԵԼՔ ԿԱՍԵՑՎԱԾ Է
Գերմանիան եւ Արեւմտյան Եվրոպայի մյուս պետությունները չեն սատարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կարեւոր մի հարցում՝ Եվրոպայի երկրները չեն ցանկանում թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանն ու Ուկրաինան ...2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞
4
Այսօր Թուրքիայում հարձակում է գնում թուրքական պետության բոլոր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Բախչեյրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դենիզ Ուլկե Արիբողանը: Գլխավոր դատախազության հարցապնդումը իշխող ...ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ԸՆԹԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ
1
Ադրբեջանում ստորագրահավաք է նախաձեռնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծման օգտին: Այդ արշավը նախաձեռնել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ): ՂԱԿ-ը մտադիր է այդ գործընթացում ընդգրկել նաեւ այլ հասարակական-քաղաքական ...ԶԵԵՒ ԷԼԿԻՆ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԿՆԵՍԵՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվել է առաջին հաջողությունն արձանագրել: Ինչպես գրում է Haaretz թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի («Կադիմա») փոխարեն կառավարության դիրքորոշումը ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԱԾ ՑՈՒՅՑԻ ՄՈՏ 50 ՄԱՍՆԱԿԻՑ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի իրավապահ մարմինները արմատական միջոցներ են նախաձեռնել ընդդիմադիր հայացքների քաղաքացիների պարբերաբար անցկացվող փոքրազանգված ցույցերին վերջ տալու համար: Մարտի 26-ին կազմակերպված ցույցը ցրվել է, ...ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՆԱՏՕ-Ն ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ
Ռուսաստանի վերաբերմունքը Վրաստանի կողմից MAP ստանալու հարցին (ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստման ծրագիր) ոչ միայն Վրաստանի խնդիրն է: ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը կայանում է նրանում՝ կկարողանա արդյոք այդ կազմակերպությունը ...Մ. ԲՐԱՅԶԱՆ ՎՍՏԱՀ ՉԷ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԴԻՄՈՒՄԸ ԵԱՀԿ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԵԱՀԿ ՄԽ շուրջ Ադրբեջանի ԱԳՆ դիմումները չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերն ընդունում է որպես ժամանակակից աշխարհի իրողություններին չհամապատասխանող բան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սպառնալիքները բոլորիս համար ընդհանուր ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԱՆՑԱԾ ՑՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 46 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Մարտի 26-ին Հյուսիսային պողոտայում անցած ցույցի ժամանակ ձերբակալված 46 մասնակիցները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, ձերբակալվածներից ոչ ոք վարչական պատասխանատվության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՊԵՆՏԱԳՈՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
ԿԱՆԱԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է
ԲԱՔՎՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓԼՈՒԶՎԻ՞

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ
ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

