
Հրատարակված է Մարտ 24, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
- ԱյսօրՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կրեմլում ողջունելով Սերժ Սարգսյանին` Դմիտրի Մեդվեդեւը նախ շնորհավորել է նրան ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նշելով, որ սա նոր կարգավիճակում Սերժ Սարգսյանի առաջին այցն է ՌԴ, պարոն Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի ղեկավարության ներքո եւս կշարունակվեն վերջին տարիներին ամուր հիմքերի վրա դրված հայ-ռուսական հարաբերությունները, եւ երկու երկրները կկարողանան լիարժեք ու բազմակողմանի համագործակցություն ծավալել ամենատարբեր ոլորտներում` ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի, երկու երկրների ժողովուրդների: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ փոխադարձաբար շնորհավորել Դմիտրի Մեդվեդեւին` մարտի 2-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ: Ընդգծելով, որ Հայաստանում պարոն Մեդվեդեւին ճանաչում են իբրեւ հմուտ քաղաքական եւ պետական գործչի, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա կողմից ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի ռազմավարական ործընկերության նույն ոգով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Դմիտրի Մեդվեդեւի այցի հրավերը Հայաստան` նրան հարմար ժամկետում, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: ՌԴ նորընտիր նախագահը նշել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան Սերժ ՍՈրգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման եւ դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար: Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը: Երկուստեք բավարարվածություն է հայտնվել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակից: Ընդգծվել է, որ տնտեսական կապերը երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են, Ռուսաստանի Դաշնությունը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: ՀՀ եւ ՌԴ նորընտիր նախագահները խոսել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները եւ վստահեցրել, որ` իբրեւ ՀՀ նորընտիր նախագահ, պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները: Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, հրավիրել է մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին, որը շնորհակալությամբ է ընդունվել: Հանդիպման ավարտին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին կառուցողական երկխոսության համար եւ հաջողություններ մաղթել ՌԴ նորընտիր նախագահին: Օրվա ընթացքում սպասվում են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ:

Քննարկում
RK SS HERACEQ գրել է:
VOR OR@ SERJIK@ U ROBIK@ GNAN KARAVARUTYUNIC AYT OR@ PITI TON HAMARENK
Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ԿԻՊՐՈՍՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԿՂԶՈՒ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՊԱՏԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը: Պատի հատվածներից մեկը քանդվել է դեռեւս հինգշաբթի օրը՝ Լեդրա քաղաքում: Պատի ապամոնտաժումը, որը շատերը համեմատում են տխրահռչակ ...ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
2
Մարտի 24-ին սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ...ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՍԽԱԼ ԿԼԻՆԻ
Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը «մեծ սխալ» կլիներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆԸ
Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆԽ ՆԻՍՏԻՆ
Մարտի 28-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ԱԳՆ մամլո ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
1
Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, ANS ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղրաի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Դենիել Ֆրիդը: ...Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
1
Ռուսաստանի եւ Հայաստանի նորընտիր նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել են Կրեմլում: «Այն փաստը, որ առաջին այցը նախագահ ընտրվելուց հետո Դուք կատարում եք Ռուսաստան, ռուս-հայկական ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. ՀԱՂԹՈՂԻ ԿԵՑՎԱԾՔԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԿԵՐՊՈՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը արժեքավոր էր ոչ միայն իրավական տեսակետից, այլ նաեւ քաղաքական: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը բավարարվում է միայն բանակցային ...ՔՐԴԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
Թուրքիայի հարավ-արեւելքում արձանագրվում են քրդերի զանգվածային անկարգություններ: Մի շարք շրջաններում, որտեղ քրդեր են բնակվում, չորրորդ օրը շարունակ անկարգություններ են գրանցվում: Փակ են գրեթե բոլոր խանութները, ...ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԱԺԱՆԵԼ ԿՈՍՈՎՈՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ
Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ՝ առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով՝ սերբերի ...ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԽՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սերբիան չի պատրաստվում բաժանել Կոսովոն ազգային հատկանիշով: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Նրա խոսքերով, Կոսովոյի մասնատման ոչ մի գաղտնի ծրագիր չկա: «Ողջ Սերբիան մտադիր է օգնել Կոսովոյի ...ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎ. ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ աճել է 65 տոկոսով, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1
ԱյսօրՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԸ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

