
Հրատարակված է Մարտ 24, 2008
ՔՐԴԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
- Թուրքիայի հարավ-արեւելքում արձանագրվում են քրդերի զանգվածային անկարգություններ: Մի շարք շրջաններում, որտեղ քրդեր են բնակվում, չորրորդ օրը շարունակ անկարգություններ են գրանցվում: Փակ են գրեթե բոլոր խանութները, սննդի ձեռնարկություններն ու հաստատությունները, որոնք սպասարկում են տեղի ենթակառուցվածքը: Քրդերի ամբոխը հարձակվում է կառավարական շենքերի վրա, քարեր նետում ոստիկանների վրա: Ձերբակալված են տասնյակ մարդիկ, երկու հոգի զոհվել է, հարյուրից ավելին վիրավոր են: Անկարգությունների շրջան են տեղափոխվում ոստիկանության լրացուցիչ ուժեր եւ զրահատեխնիկա: Յուկսեկովկա քաղաքում ելույթներն ավարտվել են փոխհրաձգությամբ: Ակցիայի ժամանակ ցուցարարները մեղադրել են թուրքական իշխանություններին տարածաշրջանում բռնություն տարածելու մեջ եւ վանկարկել են, որ յուրաքանչյուր թուրք ծնվում է զինվոր դառնալու համար: Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը, քարեր, փայտեր եւ պայթուցիկ նյութով շշեր են նետել ոստիկանների վրա: Ցուցարարներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ: Ցուցարարները կարգախոսներ են բարձրաձայնել ի պաշտպանություն Քրդական աշխատավորական կուսակցության՝ ՔԱԿ-ի եւ պաստառներ են պարզել կուսակցության խորհրդանիշներով: Օրինական կարգով գործող քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը դեմ է հանդես եկել ապօրինի ցույցերի կազմակերպմանը եւ հանդարտության կոչով դիմել քուրդ բնակչությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ԿԻՊՐՈՍՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԿՂԶՈՒ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ ԲԱԺԱՆՈՂ ՊԱՏԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը: Պատի հատվածներից մեկը քանդվել է դեռեւս հինգշաբթի օրը՝ Լեդրա քաղաքում: Պատի ապամոնտաժումը, որը շատերը համեմատում են տխրահռչակ ...ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
2
Մարտի 24-ին սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ...ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՍԽԱԼ ԿԼԻՆԻ
Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը «մեծ սխալ» կլիներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆԸ
Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆԽ ՆԻՍՏԻՆ
Մարտի 28-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ԱԳՆ մամլո ...ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
1
Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, ANS ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղրաի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Դենիել Ֆրիդը: ...Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
1
Ռուսաստանի եւ Հայաստանի նորընտիր նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել են Կրեմլում: «Այն փաստը, որ առաջին այցը նախագահ ընտրվելուց հետո Դուք կատարում եք Ռուսաստան, ռուս-հայկական ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. ՀԱՂԹՈՂԻ ԿԵՑՎԱԾՔԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԿԵՐՊՈՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՄԱԿ-ի ԳՎ-ում Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը արժեքավոր էր ոչ միայն իրավական տեսակետից, այլ նաեւ քաղաքական: Խնդիրը նրանում է, որ Հայաստանը բավարարվում է միայն բանակցային ...ՔՐԴԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
Թուրքիայի հարավ-արեւելքում արձանագրվում են քրդերի զանգվածային անկարգություններ: Մի շարք շրջաններում, որտեղ քրդեր են բնակվում, չորրորդ օրը շարունակ անկարգություններ են գրանցվում: Փակ են գրեթե բոլոր խանութները, ...ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԱԺԱՆԵԼ ԿՈՍՈՎՈՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ
Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ՝ առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով՝ սերբերի ...ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԽՏՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սերբիան չի պատրաստվում բաժանել Կոսովոն ազգային հատկանիշով: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Նրա խոսքերով, Կոսովոյի մասնատման ոչ մի գաղտնի ծրագիր չկա: «Ողջ Սերբիան մտադիր է օգնել Կոսովոյի ...ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎ. ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ աճել է 65 տոկոսով, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1
ԱյսօրՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ANCC-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏԱԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՏԻՆ ԵՒ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՐԵՒԱՆ
ԵՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ՖՐԱՆՍԻԱՆ ԴՐԱԿԱՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

