
Հրատարակված է Մարտ 22, 2008
ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀՊԱՐՏ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ
- Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգեւատրման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որը ողջույնի խոսքով դիմեց խաղաղապահներին: «Պարոնայք զինվորականներ, հայրենակիցներ, հյուրեր, այսօր հավաքվել ենք՝ արժանին մատուցելու խաղաղապահ առաքելությունների ընթացքում իրենց փայլուն կերպով դրսեւորած զինծառայողներին: Խաղաղապահ գործունեությունն ավելի քան պարտավորեցնող է, պատվաբեր եւ մեծ նվիրում է պահանջում: Այն հնարավորություն է տալիս զինվորական մասնագիտությունն օգտագործել խաղաղությունը պահպանելու առաքինի գործում: Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ խաղաղապահները առանձնահատուկ պատասխանատվությամբ են կատարում այդ առաքելությունը: Համոզված եմ, որ դա պայմանավորված է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլեւ համամարդկային քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու առանձնահատկությամբ: Այս գիտակցությամբ են առաջնորդվում հայ խաղաղապահները թե Կոսովոյում, եւ թե Իրաքում: Նրանց փայլուն ծառայությունը խոսում է հայ զինվորի հպարտ եւ հայրենասեր ոգու մասին, միջազգայնորեն ձ—ավորում հայ զինվորականի պարտաճանաչ եւ պատասխանատու կեցվածքը: Այդպես եղել է, կա եւ վստահ եմ՝ այդպես է լինելու, քանի որ մեր խաղաղապահները պետք է ապացուցեն, որ հայ ժողովուրդը եւ մասնավորապես հայոց բանակը իրավունք ունի եւ ի զորու է մյուս առաջատար ազգերի հետ կողք-կողքի կերտել մեր այսօրվա կայունությունն ու ապագայի անվտանգությունը: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր մասնակցությունը միջազգային խաղաղության պահպանման գործում: Եվրոպական հանրությանը ինտեգրվելու մեր ձգտումը նաեւ բարոյական պարտավորություններ է ստեղծում եվրոպական արժեքներ դավանող պետությունների առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում սեփական ներդրումն ունենալու համար: Ուստի մենք չենք կարող անմասն մնալ համընդհանուր անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերից, քանի որ մենք այդ խաղաղության սպառողները չենք միայն, այլ նաեւ կերտողները: ՀՀ զինված ուժերի ղեկավարության եւ բազմազգ հրամանատարության կողմից բազմիցս բարձր գնահատանքի է արժանացրել առաքելության ընթացքում հայ զինվորի իրականացրած ծառայությունը, փաստելով հայ խաղաղապահների գաղափարական նվիրվածության, մարդկային կյանքեր փրկելու անձնվիրական պատրաստակամության, մասնագիտական բարձր հմտությունների մասին: Այսօր էլ, երբ Իրաքին զուգահեռ լարված իրավիճակ է ստեղծվել նաեւ Կոսովոյում, մեր խաղաղապահները շարունակում են նույնպիսի պատասխանատվությամբ իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները»:

Քննարկում
Haknox գրել է:
TSER AZGIN < PAYLUN> TSARAYEK,davajan vor mtnoxner.
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008
ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեկ, մարտի 21-ին, Ռուսաստանի Պետական դուման որպես հիմք է ընդունել հայտարարությունը, որով առաջարկվում է Ռուսաստանի նախագահին ու կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ
2
Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել մարտի 1-2 զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակման ակցիա: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին քայլ առ քայլ դուրս մղել մարդկանց Ազատության ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀՊԱՐՏ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ
1
Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգեւատրման արարողությունը: ...ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը բացառում է ղարաբաղյան հարցի ուժային լուծման տարբերակը: «Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միոջոցով: Անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ եւ խաղաղ ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին: Ինչպես հաղորդել են Լ.Տեր-Պետրոսյանի շտաբում, հանդիպմանը մասնակցել են ...ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
10
Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը կորոշի Հայաստանի գերագույն հրամանատարը, շաբաթ օրը Երեւանում լարգրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ՈՒ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ԸՆԴՈՒՆՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

