
Հրատարակված է Մարտ 22, 2008
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ
- Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել մարտի 1-2 զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակման ակցիա: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին քայլ առ քայլ դուրս մղել մարդկանց Ազատության հրապարակից, ակցիայի մասնակիցները, որ եկել էին մոմերով, սեւ ժապավեններով եւ ձերբակալվածների լուսանկարներով, անկանոն երթով դիմեցին դեպի ֆրանսիական դեսպանատանը հարող հրապարակ եւ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան: Հիշեցնենք, որ այդ հրապարակում մարտի լույս 1-ի գիշերը ընդհարումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում ըստ պաշտոնական տվյալների զոհվեցին 8 մարդ, շուրջ 200 վիրավորվեցին: Միաժամանակ, ակցիայի մասնակիցները շղթա են կազմել փողոցներում, ընդհուպ մինչեւ Մյասնիկյանի հուշարձանը, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանատները, ձեռքերին ունենալով ձերբակալվածների լուսանկարները, մոմեր, սեւ ժապավեններով ծաղիկներ: Մյասնիկյանի հրապարակը շրջապատված է ոստիկաններով: Ակցիայի մասնակիցների խնդրանքով՝ մարտի 1-2 զոհերի հիշատակին հուշարձանին ծաղիկներ դնելու վերաբերյալ, ոստիկանությունը դա թույլատրել է անել ընդամենը 5 հոգու: Մինչդեռ, ոստիկանությունը փորձում էր պարզել թե ով է ակցիայի կազմակերպիչը՝ հիշեցնելու համար, որը այդ երթն արտոնված չէ: Նրանք դիմել են Ազգային անվտանգության նախկին պետ Դավիթ Շահնազարյանին, որը նույնպես ներկա է եղել, սակայն նա բացատրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որ ինքը կազմակերպիչ չէ, քանի որ յուրաքանչյուրն այստեղ իր կամքով է եկել եւ ինքն է որոշում թե ինչ անել: Նշենք, որ ոչ մի միջադեպ կամ ընդհարում ակցիայի մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ չի եղել, մարդիկ ցրվել են տները: Ակնկալվում է, որ այսօր մարտի 22-ին ակցիան կրկին կկրկնվի, հաղորդում է «Ռեգնումը»:

Քննարկում
karen գրել է:
Տենց էլ չտեսանք զոհվածների նկարները, ովքեր են՞, քանի մարդ են: Մի գլուխ սաղերի նկարներն էին ֆռցնում, անունն էլ դրել են «զոհվածների քայլարշավ»:
hayuhi գրել է:- karen
Տենց էլ չտեսանք զոհվածների նկարները, ովքեր են՞, քանի մարդ են: Մի գլուխ սաղերի նկարներն էին ֆռցնում, անունն էլ դրել են «զոհվածների քայլարշավ»:
hshshi taxman araroxutyunn er- karen
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008
ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեկ, մարտի 21-ին, Ռուսաստանի Պետական դուման որպես հիմք է ընդունել հայտարարությունը, որով առաջարկվում է Ռուսաստանի նախագահին ու կառավարությանը քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ
2
Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել մարտի 1-2 զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակման ակցիա: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին քայլ առ քայլ դուրս մղել մարդկանց Ազատության ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀՊԱՐՏ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ
1
Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգեւատրման արարողությունը: ...ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը բացառում է ղարաբաղյան հարցի ուժային լուծման տարբերակը: «Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժի միոջոցով: Անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ եւ խաղաղ ...ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին: Ինչպես հաղորդել են Լ.Տեր-Պետրոսյանի շտաբում, հանդիպմանը մասնակցել են ...ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
10
Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը կորոշի Հայաստանի գերագույն հրամանատարը, շաբաթ օրը Երեւանում լարգրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԻԱՅՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է ԼԻԱԶՈՐՎԱԾ ՈՐՈՇԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԻ 1-2 ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱԿՑԻԱ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

