
Հրատարակված է Մարտ 21, 2008
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
- Հայաստանի իշխանությունները, պաշտոնապես վերացնելով արտակարգ դրությունը, փաստորեն ԱԴ-ն հավերժացնելու մարտավարություն են վարում: Այդ մասին մարտի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Լեւոն Զուրաբյանը: Վերը ասվածը հաստատելու համար Զուրաբյանը նկատել է, որ երկրի իշխանությունները հապշտապ ձեւով վերջին քսանօրյակում օրենսդրական բարեփոխումներ են կատարել, որոնք փաստորեն զրկում են հասարակությանը զանգվածային ցույցերի միջոցով բողոք արտահայտելու հնարավորությունից: Նա նկատել է, որ «օգտվելով իրենց սադրած անկարգություններից, ԱԴ հայտարարեցին, որի իրական նպատակն էր Սահմանադրական դատարանի վրա միակողմանի քաղաքական ճնշում գործադրելը»: Զուրաբյանը բացատրել է, որ տվյալ ռեժիմում ՍԴ-ի վրա չէին կարող ազդել քաղաքացիների բողոքի ցույցերը, ինչը ապահովում էր «իշխանությունների համար հարմար որոշում»: «Այդ պատճառով, մեր շարժման անդամները չեն ճանաչում ՍԴ որոշումը, որը ընդունվել է իշխանությունների ճնշման ներքո»,- հայտարարել է ընդդիմադիրը: Մեկնաբանելով իշխանությունների հետ բանակցելու հնարավորության մասին հարցը` Զուրաբյանը նշել է, որ նախկին նախագահի գլխավորած շարժման ներկայացուցիչները պատրաստ են երկխոսության: «Սակայն, որքանով է հնարավոր երկխոսությունը, երբ կողմերից մեկը մի ձեռքով բարեւում է, մյուսով փորձում է հարվածել»,- հայտարարել է նա: Զուրաբյանը բացատրել է, որ ներկա դրությամբ շարժման կողմնակիցներից շատերը, փաստորեն, «իրավապահ մարմինների պատանդներն են», «բանտերում բազմաթիվ են մարդիկ, որոնք հետանպնդվում են իրենց քաղաքական գաղփարների համար»: «Բանակացություններ վարելը, երբ մեր կողմնակիցներից շատերը բանտում են, կլինի դավաճանություն»,- նկատել է Զուրաբյանը, հավելելով, որ բանակցություններ սկսելու համար թիվ մեկ պայմանը ձերբակալվածներին ազատ արձակելն է: Խոսելով ընդդիմության հետագա քայլերի մասին` նա հայտարարել է, որ շարժման ներկայացուցիչները փորձում են խուսափել իրադրության սրումից եւ արյունահեղությունից: Այդ կապակցությամբ, որեւէ անվավեր բողոքի ցույց չի կազմակերպվելու, խոստացել է ընդդիմադիրը: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ շարժման ներկայացուցիչները, տարբեր կազմակերպություններ, որոնք կապ ունեն շարժման հետ, կամ կապ չունեն շարժման հետ, բազմաթիվ անգամներ դիմել են քաղաքապետարան, որը, սակայն չի վավերացրել հանրահավաքները ամսի 21-ի, ամսի 22-ի, ամսի 23-ի, ոչ էլ ամսի 24-ի կամ 25-ի համար: «Չնայած, մեզ արդեն ամեն բան պարզ է, մենք շարունակելու ենք դիմել տարբեր կառույցներ, եթե իրադրությունը շարունակվի, մենք այլ որոշում կկայացնենք»,- հայտարարել է Զուրաբյանը: Նրա գնահատականի համաձայն, Հայաստանի հասարակությունը չի հանդուրժի գործող իշխանությունների վարվելաձեւը: «Ներկա իշխանությունները կկործանվեն մոտ ապագայում»,- նշել է նա, ընդգծելով, որ ինքը` հասարակությունը պայքարելու է բռնապետության դեմ տարբեր գործողությունների միջոցով, հաղորդում է Regnum-ը:

Քննարկում
RAFFI գրել է:
JISHD EK GRAHEL .YETE BEDK LINI ZOROV ENK HERAZNELU ET TURKERIN .
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՌԱԿՈՂՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ
2
Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ...ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
: Վիրավոր 43-ամյա տղամարդուն հայտնաբերել են մարտի 20-ին մարզի Պուշկինի շրջանի «Իլյիչի պատգամները» ավանի փողոցներից մեկում: Տուժածը դեռ ողջ էր, սակայն վախճանվեց, երբ բժիշկները նրան օգնություն էին ցույց ...ԱՅՍՕՐ ՍՊԱՌՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԸ
2
Այսօր սպառվեց Երեւանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Հայաստանի նախագահի հրամանով արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 1-ին՝ 20 օր ժամկետով: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը համոզվածություն ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՐԵՑ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ»
1
Բաքուն դիտարկում է ՄԱԿ-ի ԳՎ-ի կողմից ընդունված բանաձեւը «որպես Ադրբեջանի հերթական դիվանագիտական եւ քաղաքական հաջողություն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեկ անգամ եւս միջազգային խոշորագույն ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ
5
Հայաստանում կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիրը քաղաքական համաձայնության փաստաթուղթ է, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Մենք ստորագրում ենք քաղաքական համաձայնության ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԴԵՌԵՒՍ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԲ ԵՒ ՈՐՏԵՂ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման վայրն ու օրը դեռեւս հայտնի չեն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՐԵՒԷ ՏԱՐԱԾՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային շահերին, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք կարող ենք բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ԱԴ-Ն ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՆՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ
Հայաստանի մայրաքաղաքում Արտակարգ դրությունը վերացնելուց մի քանի ժամ անց Երեւանի հարյուրավոր բնակիչներ` մոմերով, սեւ ժապավեններով, ծաղիկներով եւ մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվածների ...ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԾՐԱԳՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ
Թուրքիայում ձերբակալվել են Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեկը, «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելջուկը եւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քամալ Ալեմդարողլուն: Ոստիկանության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
3
Հայաստանի իշխանությունները, պաշտոնապես վերացնելով արտակարգ դրությունը, փաստորեն ԱԴ-ն հավերժացնելու մարտավարություն են վարում: Այդ մասին մարտի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Լեւոն ...Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական իշխանությունները չպետք է փակեն իրենց աչքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի բանաձեւի վրա, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Անգամ եթե բանաձեւն ընդունվեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԵԼ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՊՈԼ ԳՈԲԼԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԻՐ ԱՆՈՒՆԸ ՀԻՇԱՏԱԿՎԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՂՐԻՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԱՌԻԹՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱԼԵՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

