
Հրատարակված է Մարտ 21, 2008
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՐԵՑ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ»
- Բաքուն դիտարկում է ՄԱԿ-ի ԳՎ-ի կողմից ընդունված բանաձեւը «որպես Ադրբեջանի հերթական դիվանագիտական եւ քաղաքական հաջողություն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեկ անգամ եւս միջազգային խոշորագույն եւ կարեւորագույն կազմակերպությունը՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը հաստատեց այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը՝ սահմանների անխախտելիություն, երկրների տարածքային ամբոջականություն, բոլոր փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձ, որոնք վտարվել են Հայաստանի կողմից էթնիկ զտման քաղաքականության արդյունքում, իրենց հայրենի հողեր եւ հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն, բանաձեւը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ, ըստ իս, լիովին հաղորդում է բանակցային գործընթացի ոգին եւ էությունը: Եվ մենք շատ ուրախ ենք, որ բանաձեւն ընդունվեց, մենք դրանում չէինք կասկածում եւ, անշուշտ, երախտագիտություն ենք հայտնում այն երկրներին, որոնք սատարեցին մեզ»,-ասել է Ի.Ալիեւը: «Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, ապա, ինչպես մեզ հայտնի է, ընդունվել է ԵՄ երկրների համաձայնեցված որոշում, որ իրենք ձեռնպահ կմնան քվեարկությունից: Եվ քանի որ Եվրամիությունը բարձր կարգապահություն ունեցող կազմակերպություն է, այդ թվում նաեւ արտաքին քաղաքականության հարցերում, այդպես էլ եղավ: Մեզ զարմացրեց այն երկրների դիրքորոշումը, որոնք դեմ քվեարկեցին, առավել եւս, որ այդ երկրների թվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որոնք հակամարտության կարգավորման միջնորդներն են: Այն պարզաբանումները, որ այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները տվեցին քվեարկությոնից հետո, դրական են: Համանախագահող երկրները հաստատեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կրկին հայտարարեցին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ընդհանուր առմամբ, այդ դիրքորոշումը հայտնի էր նախկինում: Սակայն մենք դիտարկում ենք այն որպես այն տհաճ նստվածքը հարթելու փորձ, որ մնացել էր ադրբեջանցի ժողովրդի սրտում անհասկանալի, եւ ես կարծում եմ, չմտածված քվեարկության պատճառով: Ես կարծում եմ, որ այդ երկրները որպես միջնորդներ պետք է ձեռնպահ մնային: Մենք հուսով չէինք, թե նրանք կողմ կքվեարկեն եւ կարծում էինք, որ իրենք ձեռնպահ կմնան: Ուստի այս իրավիճակում, ապագայում բանակցային գործընթացը կախված կլինի, այդ թվում նաեւ, բանակցող երկրների եւ միջնորդների միջեւ վստահության մակարդակից: Ասեմ, որ բանաձեւին դեմ քվեարկելը վստահությունը չավելացրեց, հակառակը, լրջորեն սասանեց այն: Այն բացատրությունները, թե բանաձեւի նախագծում չէին արտացոլված բանակցային գործընթացի բոլոր կետերը, ընդունելի չեն, քանի որ մեր առաջարկած բանաձեւում կար կետ այն մասին, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, հավատարիմ ենք կարգավորման սկզբունքներին: Ուստի նման արդարացումներն ուղղված են երեւի ոչ իրազեկ մարդկանց: Սակայն բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչը քննարկվում է, այն է՝ տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ, հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ այս ամենը Մինսկի խումբը երբեք չի վիճարկել: Եթե Մինսկի խումբը ցանկանում է բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող դա անի մինչեւ վերջ: Երբեք այն հարցը, թե երբեւէ 5 տարի, 10 տարի, 100 տարի անց հանրաքվեի կամ ժողովրդական քվեարկության այլ ձեւով Լեռնային Ղարաբաղը կանջատվի Ադրբեջանից, չի արծարծվել եւ չի արծարծվի»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

Քննարկում
փայտփորիկ գրել է:
Յոլդաշ Ալիեւ,էս միտքը որ պիտի մեջբերեմ(իմս չէ,Սեւակինն է),կրկնել եմ մի քանի անգամ, բայց քո խաթեր,(ըշտե քեզի շատ կսիրեմ), մեկ էլ կասեմ ՝ «երազխաբությունից երեխա չի ծնվում»:Էլ չեմ ասելու:ԲՈՒԹ!!!
Վերջին լուրերը, Մարտ 21, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՒԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՌԱԿՈՂՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ
2
Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ...ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
: Վիրավոր 43-ամյա տղամարդուն հայտնաբերել են մարտի 20-ին մարզի Պուշկինի շրջանի «Իլյիչի պատգամները» ավանի փողոցներից մեկում: Տուժածը դեռ ողջ էր, սակայն վախճանվեց, երբ բժիշկները նրան օգնություն էին ցույց ...ԱՅՍՕՐ ՍՊԱՌՎԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԸ
2
Այսօր սպառվեց Երեւանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Հայաստանի նախագահի հրամանով արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 1-ին՝ 20 օր ժամկետով: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը համոզվածություն ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵԶ ԶԱՐՄԱՑՐԵՑ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ»
1
Բաքուն դիտարկում է ՄԱԿ-ի ԳՎ-ի կողմից ընդունված բանաձեւը «որպես Ադրբեջանի հերթական դիվանագիտական եւ քաղաքական հաջողություն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեկ անգամ եւս միջազգային խոշորագույն ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ
5
Հայաստանում կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիրը քաղաքական համաձայնության փաստաթուղթ է, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Մենք ստորագրում ենք քաղաքական համաձայնության ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԴԵՌԵՒՍ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԲ ԵՒ ՈՐՏԵՂ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման վայրն ու օրը դեռեւս հայտնի չեն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՐԵՒԷ ՏԱՐԱԾՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային շահերին, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք կարող ենք բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ԱԴ-Ն ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՆՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ
Հայաստանի մայրաքաղաքում Արտակարգ դրությունը վերացնելուց մի քանի ժամ անց Երեւանի հարյուրավոր բնակիչներ` մոմերով, սեւ ժապավեններով, ծաղիկներով եւ մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվածների ...ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԾՐԱԳՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ
Թուրքիայում ձերբակալվել են Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեկը, «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելջուկը եւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քամալ Ալեմդարողլուն: Ոստիկանության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
3
Հայաստանի իշխանությունները, պաշտոնապես վերացնելով արտակարգ դրությունը, փաստորեն ԱԴ-ն հավերժացնելու մարտավարություն են վարում: Այդ մասին մարտի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Լեւոն ...Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական իշխանությունները չպետք է փակեն իրենց աչքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված Ադրբեջանի բանաձեւի վրա, գտնում է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Անգամ եթե բանաձեւն ընդունվեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՍԱԿԱՅՆ ԴԺՎԱՐ ԹԵ ԴԱ ԼԻՆԻ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
ԵԱՀԿ ՄԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ԲԱՔՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱՄՆ-Ի ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

