
Հրատարակված է Մարտ 20, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԻՆ
- «Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի խորհրդատվությունները իբր ներխուժում են Ադրբեջանի ներքին գործերի ոլորտ»,- ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, հատկանշական է Ադրբեջանի Հանրապետության Սահամանադրության անհամապատասխանությունը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով ձեւակերպված լիակատար ազատության պայմաններում ազատ կամաարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ժողովուրդների իրավունքի եւ սկզբունքի միջազգային-իրավական նորմի էությանը: «Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերությունների համակարգում այդ փաստաթղթերը այն պայմանագրերն են, որոնք ամրագրում են Միջազգային իրավունքի ճանաչված հիմնական սկզբունքներն ու նորմերը պահպանելու եւ հարգելու պետությունների պարտավորությունները, եւ առաջին հերթին` մարդու իրավունքներն ու ազատությունները: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք կազմում են նրա առավել կայուն միջուկը եւ համապիտանի չափանիշ են պետությունների գործելակերպի միջազգային օրինականության գնահատման համար»,- նշել է նա: Գեներալ-մայոր Քոթանջյանը նաեւ ընդգծել է, որ «Ադրբեջանի ամբողջ բնակչության շրջանում հանրաքվեի միջոցով տարածքի փոփոխման մասին» Ադրբեջանի Սահմանադրության նորմը հակասում է այդ փաստաթղթի մեկ այլ նորմի, որը ձեւակերպված է «Պետության գերագույն նպատակը» հոդվածում: Ըստ այդ ձեւակերպման` «սույն Սահմանադրության մեջ թվարկված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները կիրառվում են համապատասխան այն միջազգային պայմանագրերին, որոնց կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը»: Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի վերը հիշատակված միջազգային պայմանագրերին: Այսպիսով` Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իրենք Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում հավատարիմ են միջազգային իրավունքին, չեն համապատասխանում իրականությանը: Սահմանադրության մեջ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների եւ նորմերի ամբողջովին արտացոլման տեսանկյունից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրակտիկայում »,- հայտարարել է Հայկ Քոթանջյանը:

Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
5
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ...Գ.ԿԱՐԱՍԻՆ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ, ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԸՆԹԱՆԱ ՆՈՒՅՆ ՀՈՒՆՈՎ, ԻՆՉ ՄԻՆՉ ԱՅԴ
Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման օգտին, ինչը համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ողջ միջազգային հանրության շահերին: Այդ մասին, ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ մարտի 14-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆԽԵՑ ԼՈՒՐՋ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
4
«Ես համոզված եմ, որ արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Երեւանում կանխեց ավելի լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
1
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչից նամակ է ստացվել, որտեղ զգուշացվում է, որ կարող է կասեցվել ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Այդ մասին այսօր ...Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ
3
ՄԱԿ-ի հավանությունը ստացած բանաձեւը Ադրբեջանի կողմից Կոսովոյի անկախացման մասին բանաձեւը հավասարակշռելու փորձ է, ինչպես նաեւ այն փաստարկը շեշտելու ցանկություն, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ Լեռնային ...ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 39 ԱՆԴԱՄՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտերկրյա ծրագրերի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
3
«Դժվար է միանգամից նշել բոլոր նվաճումներն ու թերությունները 10 տարվա ընթացքում, սակայն մեկ բան ինձ հաստատ չհաջողվեց՝ ես չկարողացա կանխել մարտի 1-ի իրադարձությունները: Ես սա ափսոսանքով եմ ասում, թեեւ հուսով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գոհ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված շրջաններում» բանաձեւը չպաշտպանած երկրների քանակից: «Ես նրանց որոշումը ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՄԵՆՔ ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՐԶԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մենք շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները: Հավանականություն կա, որ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ, ՆՐԱՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԵՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԻՄԱՆԱԼՈՒ, ԹԷ Ո՛Վ ԵՒ ԻՆՉԻ՛ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
2
Հայաստանի դիմագիծը հարվածներ է ստացել Երեւանի անկարգությունների եւ զոհերի պատճառով։ Եւ երբ միջազգային հանրությունը պահանջում է իրավիճակի քննություն, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԻՆ
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՄԱԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման արարողությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ եւ հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ, ՄՈԼՈՐՎԵԼՈՎ, ԱՆՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՒ ՍՊԱՆՎԵԼ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ ՄԽ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

