
Հրատարակված է Մարտ 20, 2008
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ, ՆՐԱՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԵՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԻՄԱՆԱԼՈՒ, ԹԷ Ո՛Վ ԵՒ ԻՆՉԻ՛ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
- Հայաստանի դիմագիծը հարվածներ է ստացել Երեւանի անկարգությունների եւ զոհերի պատճառով։ Եւ երբ միջազգային հանրությունը պահանջում է իրավիճակի քննություն, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ եւ ինչի՛ համար է պատասխանատու, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Նրանք դա դիտում են որպես հայկական քաոս, հայկական ողբերգություն, հայկական խնդիր եւ դատում են բոլորիս միասին։ Դա կառավարությունը չէ, որ վնասվել է, դա ընդդիմությունը չէ, որ հեղինակազրկվել է, դա Հայաստանն է անպատվության ենթարկվել։ Մենք պէտք է ընդունենք նրանց քննադատությունը, լսենք նրանց հիասթափության մասին, կիսենք նրանց վրդովմունքը եւ փորձենք համոզել, որ դա հարատեւ հետընթաց չէ, այլ ժամանակավոր շեղում է այն ճանապարհից, որը մենք հանձն առել ենք անցնել։ Հուսով եմ չեմ սխալվում։ Այն ինչ տեղի կունենա մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում, կդառնա մեզ համար քննություն։ Առավել ոգեւորիչն այն փաստն է, որ, չնայած այս ամենին, Հայաստանի հանդեպ բարի կամեցողություն կա, մեծ հույս կա եւ անկեղծ ցանկություն՝ տեսնելու մեզ որպես այս ամենը իրապես հաղթահարող երկիր, եւ ոչ որպես արհեստականորեն առաջ ընթացող։ Սա Սփյուռքի համար նույնպես մարտահրավեր է։ Սփյուռքը խորապես ցնցված եւ հիասթափված է իրադարձությունների նմանատիպ զարգացումներից, ինչպես մենք բոլորս։ Հիմա Հայաստանի եւ Սփյուռքի համար բեւեռացված եւ կաթվածահարված իրադրության միջով անցնելու, վստահության ձեւավորման եղանակներ գտնելու, մշտական եւ շարունակական պարտավորությունների խրախուսման ժամանակն է՝ համակարգային փոփոխությունների պնդելու եւ աջակցելու նպատակով։ Այլ խոսքով, շարունակելու պետականաշինության բարդ խնդիրը։ Սակայն Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել, եւ մեղադրել Հայաստանին՝ իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում եմ հիասթափությունը, սակայն չեմ հասկանում ակնկալիքները կամ հակազդեցությունը։ Սա այն պահն է, երբ մենք Հայաստանում Սփյուռքի կարիքն ունենք, երբ Սփյուռքը պետք է ասի այն, ինչ միջազգային հանրությունն է ասում. մենք հիասթափված ենք կատարվածից եւ պատրաստ ենք աշխատելու միասին՝ Հայաստանն այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Հիմա ընտանիքից հրաժարվելու ժամանակը չէ։ Հիմա համակարգված եւ միասնական աշխատանքի ժամանակն է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը «Ազդակ» թերթին տված հարցազրույցում։

Քննարկում
laura գրել է:
Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ապրում են այնպես, ինչպես մահանալուց առաջ ապրում էր սովից մահացած Քրիստինեն, հետեւաբար յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ էս աշխարհում մարդկանց, մասնավորապես՝ իրենց ընտանիքի անդամներին սպառնում է սովից մահանալու վտանգը: Այս տանը բոլորը վախենում են: Սվետլանան ասում է` «Երեխաս սնունդ չունենալու պատճառով մահացավ, սովամահ եղավ: Ամուսինս 20 օր անշարժացավ, ոտքերը բռնվեցին, անկողնային էր: Ես էլ չէի հասցնում, էնքան էլ առողջ էր ծնվել երեխես, բայց սովից մահացավ: Շատ պատահական սկսեց խռխռացնել, հարեւան մանկաբույժը եկավ, տակաշոր ուզեց, ասեց` չխառնվեք իրար, բայց երեխեն մահանում ա: Շատ եմ վախենում, երբ տեսնում եմ, որ ալյուրի պարկը դատարկվում ա` վախից դողում եմ, ինձ թվում ա՝ էլի երեխա եմ կորցնելու: Սովից աննկարագրելի վախենում եմ: Տեսնո՞ւմ եք, պարկի միջի ալյուրը կամաց-կամաց դատարկվում ա, ու դրանից իմ վախը շատանում ա, գիշերները վախից չեմ քնում»: Յոթ երեխաների մայրը երեխաներին պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ է ու հաճախ ինքնասիրությունը մի կողմ դնելով՝ Գեղարդից հաց է հավաքում, մատաղի արարողությունից մնացած փշրանքներն է տուն բերում: Ասում է` «Շատ ա եղել, որ ինձ ստորացրել, նվաստացրել են, բայց հասկանո՞ւմ եք՝ ես մայր եմ, չեմ դիմանում էդ ցավին, երբ երեխաս սոված ա... Եղել ա, որ տաճարից բան-ման եմ հավաքել, դաժե տերտերներն ինձ դուրս են վռնդել, բայց...»:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում անասնագոմի նման մի փոքրիկ հյուղակ կա, որտեղ ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են անչափահաս յոթ երեխաներ: Բետոնե սալիկներից չորս պատ կառուցած այս քառակուսու մեջ անգամ անասուններն իրենց հարմարավետ չէին զգա: Ներսում դրված են կոտրատված մի քանի մահճակալներ: Մանկահասակ երեխաների անորոշ հայացքները լուսանկարում եմ ու վերնագիր եմ դնում` «աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պտուղները»: Ներսում սոսկալի ցուրտ է, դրա համար էլ երեխաներն իրենց դուրս են գցում, որ արեւի ջերմությունը մարմինները տաքացնի: Դուրսն էլ է սոսկալի, քանի որ այս ընտանիքին բաժին հասած բետոնապատ քառակուսին շրջապատված է ցեխակորույս բլուրներով: Հարցնում եմ` «Սա անասնագո՞մ է, թե՞ տուն»: Տան տղամարդը` Արտավազդն, ասում է, որ թոնրատուն է, այս «տունը» կառուցվել է իբրեւ հաց թխելու վայր, բայց քանի որ տուն չունեն ու հաց թխելու համար առանձնապես հնարավորություններ էլ չունեն` այդտեղ են ապրում: Արտավազդը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, 3-րդ կարգի հաշմանդամ է: Մի աչքի տեսողությունից զրկվել է, իսկ մյուս աչքի արցունքածորանը փակվել է ու գնալով մի աչքի տեսողությունն էլ է խավարում: 3-րդ կարգի հաշմանդամության համար 6800 դրամ կենսաթոշակ է ստանում, փաստաթղթերով համարվել է անաշխատունակ: Սվետլանան չի կարող աշխատել այն պարզ պատճառով, որ 7 երեխա եւ հիվանդ ամուսին է խնամում: 9 հոգանոց այս ընտանիքն ապրում է «Փարոսից» ստացած 50.000 դրամ նպաստով, որով ամսական մի քանի պարկ ալյուր են գնում: «Նպաստի գումարով ալյուր ենք առնում, ջուրն ու ալյուրը շաղախում եմ ու որպես հաց երեխաներին կերակրում եմ: Սեփականաշնորհած հող էլ չունենք, որ մի երկու բան ցանենք: Խանութներին էնքան պարտք ենք, որ վախենում եմ հիշել էդ ցուցակը»,- ասում է Սվետլանան՝ պատմելով, որ նախկինում` նկուղում, այնուհետեւ՝ մի փայտաշեն տնակում են ապրել, որից հետո քարերն իրար վրա դնելով, այս փոքրիկ հացատունն են կառուցել ու հանգրվանել: Հացատան խոնավության պատճառով 7-ամյա Արսենը, 4-ամյա Անին ու 2 տարեկան Մանուելը բրոնխիալ ասթմայով հիվանդ են: «Երեխեքս չեն լավանում, որովհետեւ էստեղ միշտ խոնավ ու ցուրտ ա, թոքախտի բուն ա: Ամբողջ տարին քրոնիկ հիվանդ են, ահավոր ցուրտ ա: Ձյան ժամանակ երեխեքս կծկվում, ցրտահարվում են, կռիշից հալվում, լցվում ա գլխներիս»,- ասում է բազմազավակ մայրը: Գարնան ամիսներին երեխաներն առավոտից գնում են ձնծաղիկ հավաքելու: Երեկոյան ձնծաղիկներն իրենց ձեռքով կապկպում ու 30 դրամով վաճառում են: Ծաղիկներից ստացված մի քանի հարյուր դրամով երեխաներն իրենց համար քաղցրավենիք չեն գնում, այլ գումարը հանձնում են ծնողներին, որ այդ օրը, շաղախած խմորից բացի, նաեւ տաք ճաշ ուտեն: Երեխաները ծնողներին խոստացել են զատիկի օրը ձնծաղիկներից ստացված գումարով ձու գնել, ներկել եւ տոնել այդ օրը: Ասում եմ` «Ախր էս ծանր պայմաններում, 7 երեխա...»: Սվետլանան, կարծես մեղանչելով՝ ասում է. «Վախենալով եմ ունեցել, բայց էնպես ա ստացվել, որ չեմ կարողացել հղիությունը դադարեցնել, գումար էին ուզում, որտեղի՞ց տայիգ»,- լաց լինելով պատմում է Սվետլանան ու արցունքները մաքրելուց հետո` հիշում է երեխաներին` մեկիկ-մեկիկ, ու ժպտում է` ասելով, որ իր երեխաների նման երեխաներ արժե շատ ունենալ: Սվետլանայի 7 երեխաներից 5-ը դպրոցական են ու հաճախ դպրոց չեն գնում շոր չունենալու պատճառով: 2-րդ դասարանցի Արսենն ուղիղ մեկ ամիս կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնացել, սակայն դա չի խանգարել, որ տղան հետագայում լավ գնահատականներ ստանա: Սվետլանան վստահեցնում է, որ երեխաները շատ լավ են սովորում, ու ափսոսում է, որ սոցիալական պայմանները լավ ուսում ստանալուն խոչընդոտում են: Մայրն ասում է` «Արյան գնով մի բան ստեղծում ենք: Մեկ-մեկ անճարությունից նստում, լաց եմ լինում, ասում են` մամա՛ ջան, մի՛ լացի, մենք արդեն մեծացել ենք, կօգնենք քեզ»:
Սվետլանայի տղաները չեն երազում բջջային հեռախոսի, շքեղ տան ու զվարճանքների մասին: Տղաները երազում են բանակ գնալու, հայրենիքին ծառայելու մասին: Գայանեն երազում է իրավաբան դառնալ, որովհետեւ արդարություն է փնտրում: Պատրաստվում եմ հրաժեշտ տալ, երբ մոտենում է փոքրիկ Իլոնան, ով ամբողջ ընթացքում անընդհատ ձնծաղիկների փունջ էր կապկպում։ Մոտենում է, հրաժեշտ է տալիս ու ձնծաղիկի փունջ նվիրում:- Gayane գրել է:
Sireli Laura. Es shat lav canot em ayd @ntaniqin qani vor amen amis ognytyn enq yxarkym nranc. Mer kazmakerpytyne ARZNI @nkerytynne ete mez nman mi qani firma porcer ajakcer ayd iroq vor ahavor anapahov @ntniqin inc tvym e gone vorosh chapov ktetevacnein gone snndi karevor xndire. Gayane Janvelyan
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
5
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ...Գ.ԿԱՐԱՍԻՆ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ, ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԸՆԹԱՆԱ ՆՈՒՅՆ ՀՈՒՆՈՎ, ԻՆՉ ՄԻՆՉ ԱՅԴ
Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման օգտին, ինչը համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ողջ միջազգային հանրության շահերին: Այդ մասին, ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ մարտի 14-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆԽԵՑ ԼՈՒՐՋ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
4
«Ես համոզված եմ, որ արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Երեւանում կանխեց ավելի լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
1
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչից նամակ է ստացվել, որտեղ զգուշացվում է, որ կարող է կասեցվել ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Այդ մասին այսօր ...Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ
3
ՄԱԿ-ի հավանությունը ստացած բանաձեւը Ադրբեջանի կողմից Կոսովոյի անկախացման մասին բանաձեւը հավասարակշռելու փորձ է, ինչպես նաեւ այն փաստարկը շեշտելու ցանկություն, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ Լեռնային ...ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 39 ԱՆԴԱՄՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտերկրյա ծրագրերի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
3
«Դժվար է միանգամից նշել բոլոր նվաճումներն ու թերությունները 10 տարվա ընթացքում, սակայն մեկ բան ինձ հաստատ չհաջողվեց՝ ես չկարողացա կանխել մարտի 1-ի իրադարձությունները: Ես սա ափսոսանքով եմ ասում, թեեւ հուսով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գոհ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված շրջաններում» բանաձեւը չպաշտպանած երկրների քանակից: «Ես նրանց որոշումը ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՄԵՆՔ ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՐԶԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մենք շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները: Հավանականություն կա, որ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ, ՆՐԱՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԵՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԻՄԱՆԱԼՈՒ, ԹԷ Ո՛Վ ԵՒ ԻՆՉԻ՛ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
2
Հայաստանի դիմագիծը հարվածներ է ստացել Երեւանի անկարգությունների եւ զոհերի պատճառով։ Եւ երբ միջազգային հանրությունը պահանջում է իրավիճակի քննություն, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԻՆ
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՄԱԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման արարողությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ եւ հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԿԳՆԱՀԱՏԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎՈՒԱՄ-Ն ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ԱՅԴ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ՀԶՈՐ ՉԵՆ
ԳՏՆՎԵԼ ԵՆ 1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՆԱՏՈԼԻԱՆ ՀԱՅԵՐԻՑ ՄԱՔՐԵԼՈՒ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
ՍՏՀԿ ԱԳՆԽ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԹՈՒՐՔ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ «ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ» ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

