
Հրատարակված է Մարտ 20, 2008
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
- «Դժվար է միանգամից նշել բոլոր նվաճումներն ու թերությունները 10 տարվա ընթացքում, սակայն մեկ բան ինձ հաստատ չհաջողվեց՝ ես չկարողացա կանխել մարտի 1-ի իրադարձությունները: Ես սա ափսոսանքով եմ ասում, թեեւ հուսով եմ, որ կարողացա անել այնպես, որ, թեեւ կոշտ միջոցներով, սակայն մեզ հաջողվեց խուսափել առավել ծանր եւ լուրջ հետեւանքներից»,-»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, իր գործունեության գնահատականը նա կներկայացնի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալման արարողությունից հետո, որը կկայանա ապրիլի 9-ին: Մեկնաբանելով հետընտրական իրավիճակը Հայաստանում՝ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում չի կարող լինել բնակչության 80 տոկոսի կողմից ընտրված նախագահ: «Բոլոր երկրներում 50-52 տոկոսը նորմալ ցուցանիշ է: Այն, որ կան դժգոհներ, դա նորմալ է, աշխարհի բոլոր երկրներում կա ընդդիմություն, որը չի համաձայնվում ընտրությունների արդյունքների հետ: Սակայն դա չի նշանակում, թե ամեն անգամ պետք է մարդկանց փողոց հանել եւ քանդել պետությունը: Ի դեպ, 2003 թ. նախագահական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը շատ ավելի շատ ձայներ էր հավաքել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն նման բան չարեց: Որքան առաջ է գնում մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը, այնքան շատ ենք մենք գալիս այն եզրակացության, որ դա մանրակրկիտ կազմակերպված գործողություն էր, որի կազմակերպիչները կկանգնեն դատարանի առջեւ: Այսօրվա դրությամբ ձերբակալվել է 800 մարդ, որոնցից կալանավորվել են 106-ը: Մյուսները հարցաքննվել են եւ ազատ են արձակվել: Նրանց թվում կան մարդիկ, որոնք ցանկացել են կամավոր կերպով օգնել քննությանը»,-ասել է նախագահը: Ինչ վերաբերում է աշխատանքի ապագա վայրին, ապա Ռ.Քոչարյանը կոչ է արել լրագրողներին «մի փոքր էլ սպասել»: «Թոշակի ես իրոք չեմ պատրաստվում գնալ, սակայն չեմ աշխատի նաեւ պետական կառույցներում: Մի քիչ կհանգստանամ եւ կրկին կսկսեմ աշխատել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Քննարկում
hasarak mard գրել է:
KO oncin e petk petakan asxatank@, manavand vor dranic glux ces hanum. Gna ko ADAMANDNEROV zbaxvir. Miliardnerd pttecru. Heto klsenk vor du darel es xoshor gorcarar.
RUTH գրել է:- hasarak mard
KO oncin e petk petakan asxatank@, manavand vor dranic glux ces hanum. Gna ko ADAMANDNEROV zbaxvir. Miliardnerd pttecru. Heto klsenk vor du darel es xoshor gorcarar.
- hasarak mard
....... գրել է:
Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Մարտի 15-ին, երբ «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Բենիլյուքսում ՀՀ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու եւ Հայաստանում տիրող ետընտրական իրադարձությունների առիթով Բելգիայում ապրող մեր հայրենակիցները` մոտ 100 հոգի, հանրահավաք էին կազմակերպել: (Կազմակերպիչներն են` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով իր կնոջ` Ելենայի հետ Իսպանիայից հատուկ այդ նպատակով Բրյուսել էր եկել եւ Վալերի Հակոբյանը): Ինչպես նշեց Մարգարիտա Սարգսյանը, ցուցարարները դեսպանատան պատերին են փակցրել ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի «պորտրետները»` «Մարդասպաններ» մակագրությամբ, իսկ Վարդան Օսկանյանի «պորտրետով» ցուցապաստառի վրա գրված է եղել «Սատանայի դատապաշտպան»: Հանրահավաքի մասնակիցներն այնուհետ «Մեր ժամանակների Էնվերներ եւ Թալեաթներ», «Մեր ազգը Թեհլերյաններ էլ ունի», «Չճանաչել ընտրությունների արդյունքները», «Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը փոխարինում են 1915թ.-ին` Թալեաթին եւ Էնվերին, իսկ 1937թ.-ին` Ստալինի եւ Բերիայի լաքեյներին» հայերեն եւ ֆրանսերեն գրություններով ցուցապաստառները ձեռքներին փորձել են երթով հասնել Բրյուսելի հեղինակավոր «Կոնրադ» հյուրանոց, որտեղ այդ ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպում էր ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: (Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստել եւ մասնակիցներին են բաժանել միայն «Չճանաչել ընտրությունների արդյունքները» գրությամբ ցուցապաստառները, իսկ մյուս պաստառների հեղինակները ցուցարարներն են): Սակայն, քանի որ երթն արտոնված չի եղել, ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ հյուրանոցին: Հանրահավաքի մասնակիցները նորից վերադարձել են դեսպանատան մոտ, որտեղից որ սկսել էին երթը: Հանրահավաքի մասնակիցներից մեկը` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը պատմեց, որ հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին, «օրինավոր եւ բարձրակարգ մարդիկ, որոնց մեջ ոչ մի, ինչպես «Հայլուրն» է սիրում ասել, թմրադեղերի ազդեցության տակ գտնվող կամ խմիչք օգտագործած տղամարդ չկար: Մեզ անչափ զայրացնում է «Թալեաթի ազդակի», նույնն է թե` «Հայլուրի» վերաբերմունքը արցախյան պատերազմին մասնակցած եւ հաղթանակած մեր հերոսների` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ, որը ցուցադրվում է եթերում: Ինչո՞ւ «Թալեաթի ազդակ», քանի որ ժամանակին Թալեաթն ու Էնվերն էին նույնկերպ վարվում մեր ազգային հերոսների նկատմամբ: Մեր հանրահավաքի նպատակը եվրոպական պաշտոնյաների մոտ հայաստանյան իշխանությունների մարդասպան վարքագիծն արդարացնելու եկած Վարդան Օսկանյանի պլաններն ի չիք դարձնելն էր եւ Եվրոպայի աչքերը բացելն էր Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա», - ասաց Մարգարիտան: Նշենք, որ հաջորդ` ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, որին մասնակցելու են նաեւ Փարիզում ապրող մեր հայրենակիցները: Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստվում են նամակներ ուղարկել Բելգիայի սենատորներին եւ ԵԱՀԿ գրասենյակ, որոնց մեջ ներառված կլինեն մարտի 1-ի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների անուններն ու շրջանառվող այն CD-ի պատճենները, որի վրա արձանագրված են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որտեղ կադրեր կան, թե ինչպես են խաղաղ ցուցարարների վրա հատուկ ջոկատայինները կրակ արձակում եւ նռնակ նետում: Հանրահավաքի կազմակերպիչները ժամանակ առաջ նամակ են ուղարկել ԵԱՀԿ Վարշավայի գրասենյակ, որում ներառված է եղել «Արյունոտ տասնամյակ» վերնագրով փաստագրական գրքույկը: Այն ժամանակ առաջ տպագրվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթում: Ինչպես վստահեցրեց Մարգարիտան, թեեւ գրասենյակից դեռ չեն արձագանքել, սակայն կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը տարբեր խողովակներով իրազեկ է դառնում իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սակայն իրականում բռնատիրական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
5
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ...Գ.ԿԱՐԱՍԻՆ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԻ, ԵՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԸՆԹԱՆԱ ՆՈՒՅՆ ՀՈՒՆՈՎ, ԻՆՉ ՄԻՆՉ ԱՅԴ
Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման օգտին, ինչը համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ողջ միջազգային հանրության շահերին: Այդ մասին, ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ մարտի 14-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆԽԵՑ ԼՈՒՐՋ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
4
«Ես համոզված եմ, որ արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Երեւանում կանխեց ավելի լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
1
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչից նամակ է ստացվել, որտեղ զգուշացվում է, որ կարող է կասեցվել ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Այդ մասին այսօր ...Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ
3
ՄԱԿ-ի հավանությունը ստացած բանաձեւը Ադրբեջանի կողմից Կոսովոյի անկախացման մասին բանաձեւը հավասարակշռելու փորձ է, ինչպես նաեւ այն փաստարկը շեշտելու ցանկություն, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ Լեռնային ...ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 39 ԱՆԴԱՄՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտերկրյա ծրագրերի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
3
«Դժվար է միանգամից նշել բոլոր նվաճումներն ու թերությունները 10 տարվա ընթացքում, սակայն մեկ բան ինձ հաստատ չհաջողվեց՝ ես չկարողացա կանխել մարտի 1-ի իրադարձությունները: Ես սա ափսոսանքով եմ ասում, թեեւ հուսով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԱԶԴԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գոհ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված շրջաններում» բանաձեւը չպաշտպանած երկրների քանակից: «Ես նրանց որոշումը ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՄԵՆՔ ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՊԱՐԶԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մենք շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները: Հավանականություն կա, որ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ, ՆՐԱՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԵՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԻՄԱՆԱԼՈՒ, ԹԷ Ո՛Վ ԵՒ ԻՆՉԻ՛ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
2
Հայաստանի դիմագիծը հարվածներ է ստացել Երեւանի անկարգությունների եւ զոհերի պատճառով։ Եւ երբ միջազգային հանրությունը պահանջում է իրավիճակի քննություն, նրանք հետաքրքրված չեն հարցնելու կամ իմանալու, թէ ո՛վ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԻՆ
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՄԱԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման արարողությունը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ եւ հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄՆ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ՝ ԱԼՅԱՆՍ ՄՏՆԵԼԸ
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՒԱՉԱՓԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՎԱԵՒ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԵՑՆԵ՞Լ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՏՆԻՉԵՆԿՈ. ՉԿԱ ՈՉ ՄԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

