
Հրատարակված է Մարտ 19, 2008
ԲԱՔՈՒ. ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
- «Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրս բերումը բոլոր բռնազավթված տարածքներից, այդ թվում Լեռնային Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կարգավորման այդ փուլին հաջորդող շրջանում»: «Իսկ այն, որ համանախագահ երկրները դեմ են քվեարկել ՄԱԿ-ի բանաձեւին, որտեղ ներկայացված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության նույն սկզբունքները, նուրբ ասած, անհասկանալի է եւ սխալ: Բանաձեւում, որն ընդունվել է ՄԱԿ-ում, արտացոլվել է Մադրիդի առաջարկությունների մի մասը: Եթե ընդունված է ՄԱԿ-ի բանաձեւը, ապա բոլորը, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Հայաստանը պետք է կատարեն այն»,- ասել է նա: Խոսելով Մինսկի խմբի գործունեությունից մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ պատգամավորների դժգոհությունից` նա ընդգծել է, որ «դա կարելի է հասկանալ»: Նրա խոսքերով, «համանախագահներն իրենք պետք է հասկանան, որ ադրբեջանական հասարակությունը դրական չի ընդունի նման քայլերը եւ դա, իհարկե, կարող է արտացոլվել նրանց գործունեության վրա»: «Ներկա դրությամբ, մենք շարունակում ենք աշխատանքը համանախագահների հետ: Փարիզում կայացել է Էլմար Մամեդյարովի հանդիպումը նրանց հետ: ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից առաջ եւ հետո մենք հայտարարել ենք համանախագահներին, որ նրանց գրաված դիրքորոշումը սխալ է: Սակայն դեռեւս խոսք չկա բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին: Միեւնույն ժամանակ, բանաձեւը, որն ընդունվել է ՄԱԿ-ում, չափանիշներ է ստեղծում բանակցությունների համար»,- ասել է նա, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգում անհրաժեշտ է ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած Ղարաբաղի հարցով բանաձեւը: Մասնավորապես, արժէ հարցնել Իլհամ Ալիեւին, արդյոք նա հավատում է այդ բանաձեւի կետերին եւ արդյոք նա մտադիր է ղեկավարվել դրանով ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ամեն դեպքում պատրաստ է շարունակել բանակցությունները, գիտակցելով, որ ՄԱԿ-ում ներկայացված փաստաթուղթը այլ նպատակներ ունի: Իսկ եթե Ադրբեջանի նախագահը մտադիր է պնդել բանաձեւի սկզբունքները, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի բանակցությունների հետագա շարունակության անիմաստության մասին: Այդ դեպքում հայկական կողմը պետք է վերանայի իր մոտեցումները եւ հատուկ ուշադրոթյուն դարձնի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, եթե Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթի հիման վրա, ապա «մենք եւս պատրաստակամություն ենք հայտնում՝ շարունակել բանակցությունները»:

Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
2
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության ...ԼՂՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
1
ՄԱԿ-ում կայացած քննարկումների արդյունքում Ադրբեջանը փաստորեն հերթական պարտությունը կրեց, թեեւ փորձում էր սեփական ժողովրդին ներկայացնել այն որպես բարոյական հաղթանակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար ...ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈ-Ի ԽՈՒՄԲԸ
Մարտի վերջին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման Ագո-ի խումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Ըստ նախնական տվյալների ...ՍԵՐԲԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Սերբիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովսկա-Միտրովիցայում, որտեղ վերջին օրերին ընդհարումներ եղան Կոսովոյի անկախությունը չճանաչող կոսովցի սերբերի եւ ՄԱԿ-ի ոստիկանական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթղթի ստորագրումը: Փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՉԷ, ՈՐ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՄԱԿ-ՈՒՄ
Քվեարկությունը ՄԱԿ-ում եւ օկուպացված ադրբեջանական տարածքների շուրջ բանաձեւի ընդունումը բազմաբովանդական մեկնաբանություններ է ստացել: Բաքվում ՄԱԿ-ի 39 անդամ-երկրների կողմից բանաձեւի աջակցությունը փայլուն ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը խոսել են ...ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԱՁԵՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԱԿ-ԻՆԸ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ PR- ԶԵՆՔԸ
Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում. եթե հրաժարվենք ձեւա-իրավական դետերմինիզմից, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան ...ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԵՋ «ԻՄԱՍՏ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ»
«Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից մեզ հետաքրքրող կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու պայմանով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
2
2008 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՄՆ-Ի, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ երկրների դիրքորոշմանը վերաբերող հայտարարությունը, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին: Կուսակցությունները ...ԲԱՔՈՒ. ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրս ...ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ ԻՆՉ-ԻՆՉ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամռո ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՋԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԵՒ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՄԻ ԱՅՆՊԻՍԻ ԼՈՒԾՈՒՄ, ՈՐԸ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԿԲԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

