
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
- Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս տեղի ունեցած բռնի գործողությունների անկախ հետաքննություն, հաղորդում է ԵԽ մամլո ծառայությունը: «Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երեւանում մարտի 1-ին ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ առճակատման ընթացքում» ,- ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Ստրասբուրգում Հայաստան կատարած եռօրյա այցից հետո: «Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին եւ անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար: Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին»,- ասել է Թոմաս Համմարբերգը: Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների եւ խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները: «Յոթ քաղաքացի եւ մեկ ոստիկան սպանվել են, շատերը վիրավորվել: Անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում եւ ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը: Երկու կողմերը ներկայացնում են իրադարձությունները շատ տարբեր ձեւերով, եւ շատ կարեւոր է, նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից, հիմնական փաստերը հաստատելը: Սա կարելի է անել միայն բազմակողմանի հետաքննության միջոցով, որը անկախ է, անկողմնակալ ու թափանցիկ եւ արժանահավատ՝ ամբողջ բնակչության ընկալմամբ»: «Նման հետաքննությունը նաեւ պետք է հետապնդի դասեր քաղելու եւ ապագայում նմանօրինակ իրավիճակների հանգուցալուծման ձեւերի մասին առաջարկություններ մշակելու նպատակ: Օրինակ թվում է, ակնհայտ է, որ Հայաստանի ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի շատ պատրաստվածություն ձեռք բերել զանգվածային անկարգությունների վերահսկման միջոցների ոլորտում. կատարվել են լուրջ սխալներ»: «Այսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բեւեռացված միջավայրում: Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը եւ արժանահավատությանը նպաստելու նպատակով»: «Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել: Սակայն, ձերբակալություններ եւ հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարը նաեւ կոչ է անում ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ: Պարզվում է, որ մեղադրող կողմը լայնորեն է մեկնաբանում Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ՝ գործնականում արգելելով կառավարության դեմ ողջ ուժեղ քննադատությունը եւ քարոզչությունը: Սա հակասում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային»: Հանձնակատար Համմարբերգը նաեւ շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսեւորում կանխելու անհրաժեշտությունը: Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել: Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան: Հանձնակատարը նաեւ տեղեկացրել է ձերբակալությունների եւ մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների եւ անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը: Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաեւ մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարեւորությունը: Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն եւ չեղյալ կհայտարարվեն: Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարեւորությունը: Հիշեցնենք որ իր եռօրյա այցի ընթացքում Թոմաս Համմարբերգը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի եւ ոստիկանական ծառայության ղեկավարի հետ: Նա հանդիպել է նաեւ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
2
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության ...ԼՂՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
1
ՄԱԿ-ում կայացած քննարկումների արդյունքում Ադրբեջանը փաստորեն հերթական պարտությունը կրեց, թեեւ փորձում էր սեփական ժողովրդին ներկայացնել այն որպես բարոյական հաղթանակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար ...ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈ-Ի ԽՈՒՄԲԸ
Մարտի վերջին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման Ագո-ի խումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Ըստ նախնական տվյալների ...ՍԵՐԲԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Սերբիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովսկա-Միտրովիցայում, որտեղ վերջին օրերին ընդհարումներ եղան Կոսովոյի անկախությունը չճանաչող կոսովցի սերբերի եւ ՄԱԿ-ի ոստիկանական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթղթի ստորագրումը: Փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՉԷ, ՈՐ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՄԱԿ-ՈՒՄ
Քվեարկությունը ՄԱԿ-ում եւ օկուպացված ադրբեջանական տարածքների շուրջ բանաձեւի ընդունումը բազմաբովանդական մեկնաբանություններ է ստացել: Բաքվում ՄԱԿ-ի 39 անդամ-երկրների կողմից բանաձեւի աջակցությունը փայլուն ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը խոսել են ...ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԱՁԵՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԱԿ-ԻՆԸ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ PR- ԶԵՆՔԸ
Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում. եթե հրաժարվենք ձեւա-իրավական դետերմինիզմից, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան ...ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԵՋ «ԻՄԱՍՏ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ»
«Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից մեզ հետաքրքրող կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու պայմանով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
2
2008 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՄՆ-Ի, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ երկրների դիրքորոշմանը վերաբերող հայտարարությունը, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին: Կուսակցությունները ...ԲԱՔՈՒ. ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրս ...ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ ԻՆՉ-ԻՆՉ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամռո ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՐԵՒԱՆ
ՌԱՈՒԼ ԴԵ ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
ANCC-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏԱԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՏԻՆ ԵՒ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵԶԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

