
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՍԵՐԲԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
- Սերբիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովսկա-Միտրովիցայում, որտեղ վերջին օրերին ընդհարումներ եղան Կոսովոյի անկախությունը չճանաչող կոսովցի սերբերի եւ ՄԱԿ-ի ոստիկանական ուժերի ու KFOR-ի զինծառայողների միջեւ: Այդ մասին ասվում է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի ԱԽ նախագահի, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հղած նամակում: Վուկ Երեմիչը գնահատել է ՄԱԿ-ի ոստիկանների եւ ՄԱԿ-ի միջազգային ուժերի զինծառայողների՝ KFOR գործողությունները որպես «ուժի չարաշահում եւ Կոսովոյում միջազգային անվտանգության ուժերի ներկայության մանդատի խախտում»: «ՄԱԿ-ի կողմից լիազորված անձնակազմի այդ չհիմնավորված եւ անընդունելի գործողությունների արդյունքում լարվածությունը Կոսովոյւմ աճել է»,-ընդգծել է նախարարը: Նրա կարծիքով, Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության սխալը կարող է առաջացնել այլ սխալներ եւ ավարտվել երկրամասում իրադարձությունների անվերահսկելի զարգացմամբ: Կոսովսկա-Միտրովիցայում դատարանի գործադուլ անող աշխատակիցների դեմ ուժի կիրառման մասին հրամանը տրվել է Կոսովոյում սերբերի դեմ ալբանացիների կողմից իրականացված զանգվածային բռնադատումների չորրորդ տարելիցի օրը: «Կոսովսկա-Միտրովիցայում սերբերին ցրելու ժամանակը կասկածի տակ է դնում Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության բարի մտադրությունները: Որքանով մենք հասկանում ենք իրավիճակը, ՄԱԿ-ի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները KFOR-ի աջակցությամբ կիրառելով ծանր սպառազինության տեսակներ, գրավեցին դատարանի շենքը, որը գտնվում էր նախկինում այնտեղ աշխատող սերբ աշխատակիցների հսկողության տակ եւ ձերբակալել են ներկաներին՝ այնուհետեւ տեղափոխելով նրանց Պրիշտինա: Այդ գործողության ժամանակ կիրառվել են մարտական փամփուշտներ, խլացնող նռնակներ եւ արցունքաբեր գազ: Շուրջ 70 մարդ վիրավորվել է»,-ներկայացրել Երեմիչը պաշտոնական Բելգրադի տեսակետը անցած երկուշաբթի Կոսովսկա-Միտրովիցայում կատարվածի վերաբերյալ: Սերբիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է նաեւ, որ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ Բելգրադը պնդում է, որ Պան Գի Մունը հրահանգի հետաքննություն սկսել Կոսովսկա-Միտրովիցայի իրադարձությունների առնչությամբ: Վ.Երեմիչն ընդգծել է, որ միակողմանի ակցիաները, ինչպես Կոսովոյի անկախության հռչակումը, ոչ մի խնդիր չեն լուծում, այլ նորերն են ստեղծում: Նա կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԱԽ-ին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ փոխզիջման հասնելու համար՝ ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի հիման վրա եւ հավաստիացրել է, որ Սերբիան իր կողմից նույն մոտեցումը կորդեգրի: «Մենք հավատարիմ ենք մնում ազնիվ բանակցություններին եւ համոզված ենք, որ բաց եւ անկեղծ երկխոսությունը մեր ներկայիս դժվարությունները հաղթահարելու եւ մեր հարավային երկրամասում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու միակ ուղին է»,-ասվում է Սերբիայի ԱԳՆ ղեկավարի ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահին ուղղված նամակում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
2
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության ...ԼՂՀ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
1
ՄԱԿ-ում կայացած քննարկումների արդյունքում Ադրբեջանը փաստորեն հերթական պարտությունը կրեց, թեեւ փորձում էր սեփական ժողովրդին ներկայացնել այն որպես բարոյական հաղթանակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար ...ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱԳՈ-Ի ԽՈՒՄԲԸ
Մարտի վերջին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման Ագո-ի խումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Ըստ նախնական տվյալների ...ՍԵՐԲԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Սերբիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քննարկել իրավիճակը Կոսովսկա-Միտրովիցայում, որտեղ վերջին օրերին ընդհարումներ եղան Կոսովոյի անկախությունը չճանաչող կոսովցի սերբերի եւ ՄԱԿ-ի ոստիկանական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթղթի ստորագրումը: Փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՉԷ, ՈՐ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՄԱԿ-ՈՒՄ
Քվեարկությունը ՄԱԿ-ում եւ օկուպացված ադրբեջանական տարածքների շուրջ բանաձեւի ընդունումը բազմաբովանդական մեկնաբանություններ է ստացել: Բաքվում ՄԱԿ-ի 39 անդամ-երկրների կողմից բանաձեւի աջակցությունը փայլուն ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը խոսել են ...ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԱՁԵՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԱԿ-ԻՆԸ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ PR- ԶԵՆՔԸ
Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում. եթե հրաժարվենք ձեւա-իրավական դետերմինիզմից, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան ...ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԵՋ «ԻՄԱՍՏ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ»
«Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից մեզ հետաքրքրող կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու պայմանով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
2
2008 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՄՆ-Ի, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ երկրների դիրքորոշմանը վերաբերող հայտարարությունը, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին: Կուսակցությունները ...ԲԱՔՈՒ. ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա նշանակում է Հայաստանի զորքերի դուրս ...ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ ԻՆՉ-ԻՆՉ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամռո ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ.ԴԵՌԵՒՍ ԴԺՎԱՐ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԿԵՐՏԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ԶԱՐԳԱ֊ՑԱԾ ՈՒ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

