
Հրատարակված է Մարտ 18, 2008
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԽ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
- Պաշտոնական Երեւանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված հիմնական սկզբունքների հետ, չնայած եւ անհրաժեշտ է ճշտել որոշ մանրամասներ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում, նա հավելել է, որ դեռեւս վաղ է հրապարակել միջնորդների ներկայացրած սկզբունքները: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը նոր է բովանդակությամբ, մասնավորապես, համաձայնագրում հիմնական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ընդ որում, համատեղված են երկու սկզբունքներ. ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը: Վարդան Օսկանյանը հայտարարել է նաեւ, որ հայկական կողմը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ապրիլի 3-4: Նրա խոսքերով, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը արդեն համաձայնություն տվել է, հերթը հիմա Ադրբեջանինն է: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը, չնայած այդ հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու, դրա օրակարգում անհրաժեշտ է ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած Ղարաբաղի հարցով բանաձեւը: Մասնավորապես, արժէ հարցնել Իլհամ Ալիեւին, արդյոք նա հավատում է այդ բանաձեւի կետերին եւ արդյոք նա մտադիր է ղեկավարվել դրանով ղարաբաղյան կարգավորման հարցում, թե ամեն դեպքում պատրաստ է շարունակել բանակցությունները, գիտակցելով, որ ՄԱԿ-ում ներկայացված փաստաթուղթը այլ նպատակներ ունի: Իսկ եթե Ադրբեջանի նախագահը մտադիր է պնդել բանաձեւի սկզբունքները, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի բանակցությունների հետագա շարունակության անիմաստության մասին: Այդ դեպքում հայկական կողմը պետք է վերանայի իր մոտեցումները եւ հատուկ ուշադրոթյուն դարձնի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Սակայն, հավելել է Վարդան Օսկանյանը, եթե Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթի հիման վրա, ապա «մենք եւս պատրաստակամություն ենք հայտնում՝ շարունակել բանակցությունները»:

Քննարկում
ARSEN գրել է:
еси гити мека овел га гжин дат чи аснум
Սարգիս գրել է:- ARSEN
еси гити мека овел га гжин дат чи аснум
Գժին գժանոց:- ARSEN
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՒ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ
9
Հայաստանի խորհրդարանը մարտի 17-ի երեկոյան անցած արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հավաքներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ հավելումներ ...ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»
10
«Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել իր տարածքներն ուժային ճանապարհով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ՆԱՏՕ-ի տարածքային անվտանգության եւ համագործակցության վարչության ղեկավար Ջորջ ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Իրան-Հայաստան գազատարի կառուցումը կավարտվի ընթացիկ տարվա վերջում: 204,51 կմ երկարությամբ գազատարը շահագործման է հանձնվելու 2008 թվականի նոյեմբերին: Այդ մասին հաղորդում է «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ՄԱՍԻՆ. ԲԱՔՈՒՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ
2
Ղարաբաղի հարցով բանաձեւի ընդունումը Գլխավոր վեհաժողովի կողմից խորհրդատվական բնույթ է կրում, եւ Բաքուն այդ առումով ուրախանալու պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ...ANCA-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌՈՒՄՈՎ
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Վաշինգթոնի դիրքորոշումը, որը դեմ է քվեարկել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հավանությանը ներկայացված Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին, որը ...ՄԱԿ-Ի ԳՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆԿՄԱՆԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հավանություն ստացած Ղարաբաղի բանաձեւը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի անկմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԱԿ-Ի ԳՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՒ ԽՏՐԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով այն բանաձեւի առիթով, որը հավանություն է ստացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ...ՆԱՏՕ-Ն ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՄԱՆԴԱՏԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտադիր է Կոսովոյում միջազգային խաղաղապահ ուժերի (KFOR) «մանդատը ուժեղացնել»: Բելգրադի B92 ռադիոկայանի հաղորդման համաձայն, Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն ...ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵՆ ՄՏԱԴԻՐ Է ՍԿՍԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Oրերս ՌԴ Պետդումայում լսումներ են անցել Կովկասի ինքնավար պետությունների ճանաչման խնդրի շուրջ, ինչի արդյունքում առաջարկվել է տվյալ հարցում ռուսական քաղաքականության զարգացման երեք հիմնական ուղղություն: ...ՌԴ ԱԳՆ-Ն ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում հաջողվել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) սերտ կառուցողական համագործակցությունը միջնորդության ջանքերում: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
3
Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կայանալու է Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ապրիլի 9-ին՝ ժամը 14:00-ին: Երդման արարողությունը կայանալու է հայկական խորհրդարանի ...ՌԴ ԱԳՆ. 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐԸ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայ-ռուսական դաշնակցային գործընկերությունը պահպանել է առաջադիմող տեմպերը գրեթե բոլոր ուղղություններով: Իրականացվում էին միջխորհրդարանական կապեր: Այցելություններով են փոխանակվել արտգործնախարարները: Հանդիպումների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ...ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԵԱՀԿ ՄԽ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
2
Պաշտոնական Երեւանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված հիմնական սկզբունքների հետ, չնայած եւ անհրաժեշտ է ճշտել որոշ մանրամասներ, հայտարարել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԼՂՀ ԱԳՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՒ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՏ ՆՎԱՃԵԼ «ԻՐ ՀՈՂԵՐԸ»

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

