
Հրատարակված է Մարտ 15, 2008
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒ. ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԼՍԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԻՆՉՈՎ ՇԱՏ «ՏԽՐԵՑՐԵՑ» ԲԱՔՎԻՆ
- Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Տամերլան Կարաեւը: Սակայն, նրա խոսքերով, այն չի լսել Բաքվի կարծիքը: «Մենք շատ մեծ ծրագրեր ունեինք երկկողմանի հարաբերությունների առումով, սակայն, ցավոք, երեկվա քայլով Հնդկաստանը վերջ դրեց այդ ամենին: Այժմ Դելիում Ադրբեջանի դեսպանատունը ԱԳՆ-ի կողմից որոշակի ցուցումների է սպասում, ինչից հետո մենք պաշտոնապես մեր դիրքորոշումը կհայտնենք հնդկական կողմին: Անկասկած, ՄԱԿ-ում Հնդկաստանի դիրքորոշումը շատ տխրեցրեց մեզ եւ, անկասկած, այդ ամենը լրջորեն կազդի ադրբեջանա-հնդական հարաբերությունների ապագայի վրա»,- հայտարարել է Կարաեւը, մեկնաբանելով ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի մասին քվեարկությունը, որտեղ Հնդկաստանը դեմ է քվեարկել ադրբեջանական բանաձեւին, հաղորդում է 1news.az-ը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին: Բանաձեւը հավանություն է ստացել Ավղանստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Ջիբուտիի, Գամբիայի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիվիայի, Մալազիայի, Մալդիվների, Մոլդովայի, Մարոկոյի, Մուանմարի, Նիգերի, Նիգերիայի, Օմանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Սերբիայի, Սյերա-Լեոնեի, Սոմալիի, Սուդանի, Թուրքիայի, Տուվալուի, Ուգանդայի, Ուկրաինայի, ՄԱԷ-ի, Ուզբեկստանի եւ Յեմենի կողմից: Դեմ են հանդես եկել Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ են մնացել:

Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ
3
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ...ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ հանդիպել Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Եթե նման առաջարկություն ստացվի համանախագահներից, իսկ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա պետության ...ՀՀ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁՆ Է՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԱԿ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ
2
«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԿԽԱԹԱՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ...ՀՅԴ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2
Տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում կարեւորագույն հարցերի շուրջ` կապված երկրի զարգացման տեմպերն արագացնելու, խորքային բարեփոխումներ իրականացնելու հետ, եւ բանակցութունների նպատակը այս մոտեցումներում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հավանություն է ստացել Միջերկրածովյան միության ստեղծումը ԵՄ-ի եւ դրա մեջ չընդգրկված Միջերկրական ծովի պետությունների միջեւ: Այդպիսով, Եվրամիությունը հերթական քայլն է կատարել ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒ. ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՉԼՍԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԻՆՉՈՎ ՇԱՏ «ՏԽՐԵՑՐԵՑ» ԲԱՔՎԻՆ
Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
6
Այն, ինչ պատահեց Հայաստանում, ողբերգություն է, քանի որ մարդիկ են զոհվել: Դա լուրջ հարված է ժողովրդավարությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով, կատարվածը ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԶԱԿԻ ԵՒ ՀԻՄՆԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
3
Կոսովոյի ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման միջեւ, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվեցին պատերազմի եզրին, կապ չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԴ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԻԿԿ ԵՒ ՎՈՒԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵՆ ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՒ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿՐՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

